Ամրակազմ մեղու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Անթոֆորիդներ
Տեսակ Ամրակազմ մեղու
Լատիներեն անվանում
Anthophora robusta


Ամրակազմ մեղու (լատին․՝ Anthophora robusta), անթոֆորիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

15-17 մմ երկարությամբ խոշոր մեղու է։ Երեսկալը ծածկված է կարճ մոխրագույն, իսկ կուրծքը՝ դեղին մազիկներով։ Փորիկի 1–3–րդ տերգիտների ծայրերին կան լայն, սպիտակ մազիկներից կազմված շերտեր[1]։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Աֆրիկայում, Առաջավոր Ասիայում, Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում։ Հայաստանում հայտնի է Գեղարքունիքի (Սևան քաղաքի մոտ), Արագածոտնի (Արագած լեռան հարավային լանջեր՝ Ամբերդ ամրոցի փլատակների մոտ), Կոտայքի (Արզական գյուղի մոտ) և Սյունիքի (Մեղրի քաղաքի մոտ) մարզերից[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Ապրում են լեռնատափաստաններում և ենթալպյան մարգագետիններում։ Միայնակ են և բազմակեր։ Թռիչքը դիտվում է հունիսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Ոչ մեծ, կտրատված արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Հազվադեպ հայտնի են եզակի հայտնաբերումներ։

Վտանգման հիմնական գործոններն են գերարածեցմամբ և խոտհունձով պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանվում է «Սևան» և «Արևիկ» ազգային պարկերում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.