Ամստերդամի ջրանցքներ
Ամստերդամի ջրանցքներ կամ գրախտներ (հոլ.՝ Amsterdamse grachten), ջրանցքների (գրախտ) լավ նախագծված համակարգ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, տարածվում է ողջ քաղաքով։ Ունենալով կիրառական նշանակություն՝ ջրանցքները նաև Ամստերդամի գլխավոր տեսարժան վայրերից մեկն են, նրա գլխավոր խորհրդանիշներից մեկը։
Հարյուրավոր կիլոմետրանոց ջրանցքները, ավելի քան 1500 կամուրջները և մոտ 90 կղզիները Ամստերդամին թույլ են տալիս ստանալ «Հյուսիսային Վենետիկ» տիտղոսը[1][2]։ Քաղաքում կա չորս հիմնական ջրանցք՝ Սինգել, Հերենգրախտ, Քեյզերսգրախտ և Փրինսենգրախտ։ Սինգելը որպես փոս գոյություն ուներ 1428 թվականից, անցնում էր քաղաքի արևմտյան սահմանով։ Մնացած երեքը փորվել են 17-րդ դարում, որը կոչում են Նիդերլանդների ոսկե դար։ Այնուհետև դրանց վրա կառուցվել են բնակելի շենքեր, բազմահարկ պահեստներ։ Այս ջրանցքները ձևավորում են չորս համակենտրոն կիսաօղակ։ Ամստերդամի ջրանցքների համակարգն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[3]։
Պատմություն
խմբագրել17-րդ դարում Ամստերդամ ներգաղթյալներ արտահոսեցին Գերմանիայից և Ֆրանսիայից, քաղաքը վերապրեց ներգաղթի պիկ[4]։ Այդ ժամանակ մշակվել է համակենտրոն ջրանցքների մանրակրկիտ պլան։
Երեք ջրանցք նախատեսված է եղել բնակելի շրջանների համար, իսկ չորրորդը՝ ամենամեծը, ծառայում էր ջրի պահպանության և վերահսկողության համար։ Համակենտրոն ջրանցքները միացվում էին ճառագայթաձև։ Ջրանցքների վրա կառուցվել է ավելի քան 100 կամուրջ։ Ջրանցքներն ունեին կիրառական նշանակություն։ Դրանց ափերին գտնվող տները պատկանում էին վաճառականներին․ հենց այս շենքեր էլ նավահանգստից ապրանքներ էին բերվում։ Տների վրայի հատուկ վերելակները թույլ էին տալիս բեռնել և բեռնաթափել ապրանքը։
Ջրանցքների կառուցումը սկսվել է 1613 թվականին, արևմուտքից արևելք։ Հարավային հատվածում աշխատանքներն ավարտվել են մինչև 1656 թվականը։ Դրանից հետո սկսեցին կամաց-կամաց կառուցել տները։ Քաղաքի արևելյան հատվածի նախագիծն այդպես էլ չիրականացավ։ Հետագա դարերում տարածքները հիմնականում տրամադրվեցին զբոսայգիներ, ականավոր մարդկանց համար տներ, թատրոններ և այլ հասարակական կառույցներ, որոշ ջրային ճանապարհներ կառուցելու համար, սակայն այդ ամենն իրականացավ առանց մանրամասն պլանավորման։
Ժամանակի ընթացքում ջրանցքների մի մասը ծածկվել են և դարձել փողոցներ։
Գլխավոր ջրանցքներ
խմբագրելՍինգել
խմբագրելԻ սկզբանե 1428-1450 թվականներին Սինգելը փորվել է որպես քաղաքային փոս, և որոշ ժամանակ կոչվել է Սթեյդեգրախտ (հոլ.՝ Stedegracht ― Քաղաքային ջրանցք)։ Քաղաքի զարգացման և աճի գործընթացում, հատկապես 1585 թվականի շինարարության ընդլայնման ժամանակ, Սինգելը դարձել է նրա ներքին ջրանցքներից մեկը։
17-րդ դարում ջրանցքը կոչել են Քոնինգսգրախտ (հոլ.՝ Koningsgracht ― Թագավորական ջրանցք)՝ ի պատիվ ֆրանսիացի Հենրի IV արքայի։ Ջրանցքը սկսվում է Ամստերդամի ծովախորշից (Կենտրոնական կայարանի մոտ) և թափվում է Ամստել գետը՝ Մյունտպլեյն հրապարակի մոտ։ Սա քաղաքի մի քանի օղակաձև հիմնական ջրանցքներից մեկն է։ Սինգել ջրանցքը չպետք է շփոթել Սինգելգրախտ ջրանցքի հետ, որը քաղաքի արտաքին սահման է դարձել միայն 17-րդ դարում։
Հերենգրախտ
խմբագրելՀերենգրախտ (հոլ.՝ Herengracht ― Աստվածային ջրանցք), Ամստերդամի չորս գլխավոր ջրանցքներից երկրորդն է։ Երեք նոր կենտրոնական ջրանցքների շինարարությունը սկսվել է 1612 թվականին, քաղաքապետ Ֆրանս Հենդրիկսզոն Ուտգենսի նախաձեռնությամբ և քաղաքային ատաղձագործ Հենդրիկ Յակոբսզոն Ստաատսի և քաղաքային տեղագրագետ Լուկաս Յանսզոն Սինկի գծագրերով։ Ջրանցքները տարածվում էին մինչ Լեյկդսեգրախտ․ միայն 1658 թվականին են դրանք երկարացվել մինչ Ամստել գետ։ Ամստելի պատճառով էլ հաջորդ ջրանցքները չեն համարակալվում, այլ կրում են «նոր» ածականը (Nieuwe Herengracht, Nieuwe Keizersgracht, Nieuwe Prinsengracht)։
Հերենգրախտն անվանվել է ի պատիվ Ամստերդամում կառավարած աստված-ռեգենտների։ Նրա ափերին են գտնվում երկու և երեք հարկանի առանձնատներ ներքին բակերով, իսկ նրա պերճաշուք հատվածն ունի «Ոսկե գետագալար» (հոլ.՝ Gouden Bocht) մականունը։
Քեյզերսգրախտ
խմբագրելՔեյզերսգրախտը (հոլ.՝ Keizersgracht — Կայսերական ջրանցք) հիմնական ջրանցքներից երրորդը։ Անվանվել է ի պատիվ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան I-ի[5]։
Փրինսենգրախտ
խմբագրելՓրինսենգրախտը (հոլ.՝ Prinsengracht — Արքայազնի ջրանցք) Ամստերդամի չորս հիմնական ջրանցքներից չորրորդն ու ամենաերկարը։ Անվանվել է ի պատիվ Վիլհելմ I Օրինացու։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Amsterdamhotspots.nl». Վերցված է 2007 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «World Executive City Guides - Amsterdam». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Seventeenth-century canal ring area of Amsterdam inside the Singelgracht - UNESCO World Heritage Centre». Whc.unesco.org. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Grachtengordel». Jlgrealestate.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ [1] Արխիվացված 2014-01-04 Wayback Machine http://www.jlgrealestate.com/English/Amsterdam/Keizersgracht Արխիվացված 2014-01-04 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Ամստերդամի ջրանցքներ (տեսանյութ)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամստերդամի ջրանցքներ կատեգորիայում։ |