Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամպ (այլ կիրառումներ)

Ամպ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում, Վանա լճի աջ կողմում, Բիթլիս քաղաքից հարավ-արևմուտք, Ամպ գետակի ափին, արգավանդ սարահարթի վրա։

Գյուղ
Ամպ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառԲիթլիսի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունամպեցի
Ժամային գոտիUTC+3
Ամպ (Բիթլիսի գավառ) (Աշխարհ)##
Ամպ (Բիթլիսի գավառ) (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ ավանդության Թադեոս Առաքյալը գյուղում բացականչել է. «Երանի հազար ու մի եկեղեցի կառուցեի, հետո մեռնեի», իսկ գյուղի վրայի ամպից լսվել է «քո խնդիրքը կկատարվի»։ Դրանից հետո գյուղը կոչվել է Ամպ, իսկ եկեղեցին Խնդրակատար։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր, ինչպես նաև արևհեստագործությունն ու առևտուրը։

Բնակչություն խմբագրել

1900-ականներին ուներ 35 տուն հայ բնակիչ։ Ըստ աղբյուրների, 100 տարի առաջ բնակչությունը եղել է 100 տուն հայ, բայց քրդերի ասպատակությունների պատճառով բնակչությունը կրճատվել է։ Ամպն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչները թուրքական յաթաղանին զոհ են գնացել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Պատմամշակությային կառույցներ խմբագրել

Ամպն ունեցել է Սբ. Հակոբ եկեղեցի։ Գյուղի շրջակայքում կան հանքային աղբյուրներ։ Մոտակայքում գտնվում էր Խնդրակատար Սուրբ Աստվածածին վանքը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 219

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 328