Ամպեր-ժամ (Ա·ժ), էլեկտրական լիցքի արտահամակարգային չափման միավոր, գլխավորապես օգտագործվում է մարտկոցների ունակության բնութագրման համար։ Ելնելով ֆիզիկական իմաստից, 1 ամպեր-ժամը այն էլեկտրական լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով մեկ ժամում, երբ հաղորդչում հոսանքի ուժը 1 Ամպեր է։

Վերալիցքավորվող մարտկոցներ

Տրված 1 Ա·ժ ունակությամբ լիցքավորված մարտկոցը տեսականորեն կարող է ապահովել 1 Ամպեր հոսանք 1 ժամում (կամ օրինակ՝ 10 Ա՝ 0, 1 ժամում, կամ 0, 1 Ա՝ 10 ժամում)։

Գործնականում մարտկոցի ունակությունը հաշվում են՝ ելնելով մինչև վերջնական լարման հասնելու 20 ժամանոց ցիկլից։ Ավտոմեքենաների մարտկոցների համար այն 10, 8 Վ է[1]։ Օրինակ, մարտկոցի վրա գրված «55 Ա·ժ» պիտակավորումը նշանակում է, որ այն կարող է արտադրել 2, 75 Ամպեր հոսանք 20 ժամվա ընթացքում, ընդ որում լարումը սեղմակներում չի իջնի 10, 8 Վ-ից։ Հաճախ նաև օգտագործվոմ է ածանցյալ միավոր՝ միլի Ամպեր-ժամ (մԱ·ժ), որն ընդհանրապես օգտագործվում է փոքր ունակությամբ մարտկոցների համար։

Ամպեր-ժամով չափվող մեծությունը կարելի է արտահայտել Միավորների միջազգային համակարգի միավորով՝ Կուլոնով։ Քանի որ 1 Կլ/վ հավասար է 1 Ա, հետևաբար ժամը դարձնելով վայրկյաններ, կստանանք, որ մեկ Ամպեր-ժամը հավասար է 3600 Կլ։

Անցումը Վատտ-ժամի խմբագրել

Հաճախ մարտկոցների արտադրողները տեխնիկական բնութագրականների վրա նշում են միայն պահուստային լիցքը մԱ·ժ, մյուսները՝միայն պահուստային էներգիան Վտ·ժ։ Երկու բնութագրականներն էլ կարող են կոչվել «ունակություն» (չշփոթել էլեկտրական ունակության հետ, որը բնութագրում է հաղորդչի լիցք կուտակելու հատկությունը և չափվում է ֆարադներով)։ Պահուստային լիցքով հաշվել պահուստային էներգիան ընդհանուր դեպքում հեշտ չէ. պահանջվում է ակնթարթային հզորության ինտեգրում, որը կատարում է մարտկոցը աշխատանքի ընթացքում։ Եթե մեծ ճշտություն պետք չէ, կարելի է ինտեգրման փոխարեն օգտվել լարման և օգտագործվող հոսանքի ուժի միջին արժեքներից և օգտվել բանաձևից, որը հետևում է այն բանից, որ 1 Վտ = 1 Վ · 1 Ա։

1 Վտ·ժ = 1 Վ · 1 Ա·ժ։

Այսինքն պահուստային էներգիան (Վտ·ժ) մոտավորապես հավասար է պահուստային լիցքի (Ա·ժ) լարման միջին արժեքի(Վ) արտադրյալին

E = q · U։

Օրինակ խմբագրել

Սարքի տեխնիկական առանձնահատկությունների մեջ նշված է, որ մարտկոցների «ունակությունը» (պահուստային լիցքը) հավասար է 56 Ա·ժ, աշխատքանքային լարումը՝ 15 Վ։ Այդ դեպքում «ունակությունը» (պահուստային էներգիան) հավասար կլինի 56·15 = 840 Վտ·ժ (≈3 ջոուլ|ՄՋ)։

Մարտկոցների հաջորդական միացման դեպքում «ունակությունը» չի փոխվում, իսկ զուգահեռ միացման դեպքում դրանք գումարվում են։

  • 3.3v 1000 mAh + 3.3v 1000 mAh = 6.6v 1000 mAh — հաջորդական միացում
  • 3.3v 1000 mAh + 3.3v 1000 mAh = 3.3v 2000 mAh — զուգահեռ միացում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лаврус В. С. Батарейки и аккумуляторы. К.: НиТ, 1995.

Գրականություն խմբագրել

  • Г. Д. Бурдун, В. А. Базакуца. Единицы физических величин. Справочник — Харьков: Вища школа, 1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 329