Հաջորդական միացումը էլեկտրատեխնիկայում իրականացվում է երկու եղանակով․

  1. Երկբևեռների միացում, երբ նրանց միջով անցնում է նույն հոսանքը։ Էլեկտրաէներգիայի աղբյուրների հաջորդական միացումը կիրառվում է մեկ աղբյուրի էլշուից մեծ լարում ստանալու համար։ Բեռնվածքների հաջորդական միացման դեպքում լարումը նրանց վրա բաշխվում է դիմադրություններին համեմատական։ Մեկ տարրի անջատումը ընդհատում է ամբողջ շղթայի հոսանքը։
  2. Քառաբևեռների միացում, երբ լարումն ու հոսանքի ուժը նախորդ քառաբևեռի ելքում համապատասխանաբար հավասար են հաջորդի մուտքի լարմանն ու հոսանքի ուժին։
Հաղորդիչների հաջորդական (ձախից) և զուգահեռ (աջից) միացումները։

Հոսանքի ուժի, լարման, դիմադրության հաշվարկը խմբագրել

Հաջորդական միացման դեպքում սպառիչները շղթայի մեջ են մտնում հերթականորեն՝ մեկը մյուսից հետո, առանց միմյանց միջև հաղորդալարերի ճյուղավորումների։   և   տառերով նշանակենք շղթայի առաջին տեղամասի հոսանքի ուժը, լարումը և դիմադրությունը, իսկ   ,  ,  -ով՝ շղթայի երկրորդ տեղամասի հոսանքի ուժը, լարումը և դիմադրությունը։ Երկու տեղամասերի ընդհանուր դիմադրությունը նշանակենք  -ով, ընդհանուր լարումը նրանցում  -ով, իսկ ընդհանուր հոսանքի ուժը, որը համընկնում է աղբյուրի ներսի հոսանքի ուժին,  -ով։ Այս դեպքում հոսանքի ուժի, լարման և դիմադրության ընդհանուր արժեքների կապը շղթայի առանձին տեղամասերի նրանց արժեքների հետ կարող է արտահայտվել հետևյալ առնչություններով.

 ,
 ,
 ։

Այս արժեքները շղթայում կարելի է չափել ամպերմետրով ու վոլտմետրով։

Այսպիսով, հաղորդիչների հաջորդական միացման դեպքում հոսանքի ուժն ամենուրեք միևնույնն է, լարումը շղթայում հավասար է առանձին տեղամասերի լարումների գումարին, իսկ ընդհանուր դիմադրությունը՝ առանձին հաղորդիչների դիմադրությունների գումարին։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ֆիզիկա 9-րդ դասարանի դասագիրք, հեղ. Ս. Վ. Գրոմով, Ն. Ա. Ռոդինա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 243