Ամպելոպսիս ճապոնական

բույսերի տեսակ
Ամպելոպսիս ճապոնական
Ամպելոպսիս ճապոնական
Ամպելոպսիս ճապոնական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խաղողածաղկավորներ (Vitales)
Ընտանիք Խաղողազգիներ (Vitaceae)
Ցեղ Վայրի խաղող (Ampelopsis)
Տեսակ Ամպելոպսիս ճապոնական (A. japonica)
Միջազգային անվանում
Ampelopsis japonica

Ամելոպսիս ճապոնական (լատին․՝ Ampelopsis japonica), խաղողազգիների ընտանիքի, ամելոպսիս ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Լիանա է, սակավաթիվ, պարզ բեղիկներով և մերկ ընձյուղներով։ Արմատները պալարանման են։ Տերևները 3-15 սմ երկարություն և լայնություն ունեն, բլթակները 3-5 հատ են, դասավորված փետրաձև, կամ 3-5 թաթաձև կտրատված՝ կենտ փետրաձև բլթակներով, որոնք ունեն թևավոր ջղեր։ Գագաթնային սեգմենտները նույնպես իրենց հերթին 3 բլթականի են, կողմնայինները՝ ոչ սիմետրիկ, հակառակ ձվաձև, ներքևինները՝ թևավոր հիմքերով, յուրաքանչյուրը սովորաբար 1-3 կոպիտ ատամիկներով, կաշվեկերպ, վերևի կողմից՝ մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից՝ կապտավուն, մերկ են։ Վահանիկները մանր են, եղանաձև ճյուղավորված, 3-8 սմ երկարությամբ ծաղկակոթուններով։ Հատապտուղները բաց մանուշակակապույտ են, մուգ բծերով, 1-2 սերմերով, 0,5-0,7 սմ տրամագծով։ Ծաղկում է հուլիկ-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հեռավոր Արևելքում (Պրիմորսկի երկրամաս), Չինաստանում, Ճապոնիայում։ Հայաստանում մշակվում է Երևանում՝ 1966 թվականից։ Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները 7, 9-10, 18-20, 23-25, 27-28, 31-32[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 213։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպելոպսիս ճապոնական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպելոպսիս ճապոնական» հոդվածին։