Վայրի խաղող
Վայրի խաղող | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խաղողածաղկավորներ (Vitales) |
Ընտանիք | Խաղողազգիներ (Vitaceae) |
Ցեղ | Վայրի խաղող (Ampelopsis) Michx., 1803 |
Վայրի խաղող (լատին․՝ Ampelopsis), պատկանում է խաղողազգիների (Vitaceae) ընտանիքին։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՎայրի խաղողը (A.quinuefolia Mich.) մագլցողների թվում ամենացրտադիմացկուն բնափայտային բույսերից մեկն է, որը աչքի է ընկնում ամենաբարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Այս բույսը հատկապես գեղեցիկ է ուշ աշնանը, երբ տերևները ստանում են անզուգական կինոմոնակարմրավուն երանգ։ Արագաճ բույս է, բարձրությունը հասնում և երբեմն անցնում է 10 մ-ից։ Կառչող բույս է բեղիկներով հեշտությամբ կառչում է պատի աննշան ելուստներին սակայն հենարանի կարիք է զգում։
Մշակում
խմբագրելՀողի նկատմամբ պահանջկոտ չէ, բայց լավ է աճում պարարտ, սննդանյութերով հարուստ հողում։ Պահանջում է առատ հաճախակի ոռոգում։ Հեշտությամբ բազմանում է սերմերով, կտրոններով և հասարակ անդալիսով։ Անդալիսով բազմացնելիս շիվը պառկեցնում են գետնին և կեռկալներով ամրացնելուց հետո հող լցնում վրան։ Հանգույցներից բույսը շիվեր և արմատներ է արձակում։ Հաջորրդ տարի գարնանը դրանք անջատում են միմյանցից և որպես ինքնուրույն բույս տնկում համապատասխան հողամասերում, 30-40 միջբուսային տարախությամբ։ Կտրոններով բազմացնելու դեպքում մեկ տարեկան շիվերը վաղ գարնանը կտրում են 15-20 սմ երկարությամբ, յուրաքանչյուր կտրոնի վրա թողնելով 3-4 աչք, և ջերմատանը կամ ջերմոցում տնկում են այգու ավազախառը հողում։
Օգտագործում
խմբագրելՎայրի խաղողն օգտագործվում է շենքերի ճակատների, պատշգամբների, լոջիաների դեկորատիվ ձևավորման համար։ Օգտագործվում է նաև ճաղապատեր, կամարներ, տաղավարներ բոսկետներ ծածկելու և կենդանի դրասանգներ պատրաստելու համար։
Տեսակներ
խմբագրել- Ampelopsis aconitifolia
- Ampelopsis arborea
- Ampelopsis bodinieri
- Ampelopsis brevipedunculata
- Ampelopsis cantoniensis
- Ampelopsis chaffanjonii
- Ampelopsis cordata
- Ampelopsis delavayana
- Ampelopsis denudata
- Ampelopsis glandulosa
- Ampelopsis humulifolia
- Ampelopsis japonica
- Ampelopsis leeoides
- Ampelopsis megalophylla
- Ampelopsis orientalis
- Ampelopsis vitifolia
Գրականություն
խմբագրել- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան