Ամիր Նեզամի տուն
Ամիր Նեզամի տուն (պարսկերեն։ خانه امیرنظام,Хане-є Амір Незам, ադրբեջաներեն։ Emir Nizamin evi), պատմական շենք Իրանի Թավրիզ քաղաքի հնագույն թաղամասերից մեկում։ Շենքի տարածքը զբաղեցնում է 1200 մ²։ Շինությունը կառուցվել է թագաժառանգ Աբբաս-Միրզայի օրոք (1789–1833 թվականներ)։ Վերակառուցվել է Հասան Ալի խանի և Ամիր Նիզամ Ալ Գարրուսի օրոք, վերջինիս կառավարման շրջանում եղել է կառավարական նստավայր։ Հետագայում կառույցը ժառանգել են հաջորդները։ Որոշ ժամանակ շինության մասին ոչ ոք հոգ չի տարել։ Այդ ամենը հանգեցրել է նրան, որ շինությունը հայտնվել է բավականին վատ վիճակում և քննարկումներ կային քանդելու և տեղում դպրոց կառուցելու մասին։ Սակայն շինությունը գնել է մշակութային ժառանգության կազմակերպությունը, ժողովրդական արհեստների և զբոսաշրջության ընկերությունը։ 1993-2006 թվականներին տեղի է ունեցել մեծ վերանորոգում, որից հետո ստացել է ազգային ժառանգության կարգավիճակ։
Ամիր Նեզամի տուն | |
---|---|
Տեսակ | շենք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Թավրիզ |
Ճարտարապետությունը
խմբագրելՏունն ունի երկու հարկ։ Ներքին և արտաքին հարկերում կան այգիներ ու լողավազաններ։ Պատշգամբի ճակատի ողջ երկարությամբ կան 16 սյուներ։ Վերի հարկում կան վիտրաժներով շարժական պատուհաններ։ Նկուղը բավականին մեծ է, որտեղ կա լողավազան[1]։
Թանգարանի սրահները
խմբագրելԱռաջին հարկ
- Մետաղադրամներ
- Կտորեղեն
- Ապակեղեն
- Մետաղական իրեր
- Երաժշտություն
Երկրորդ հարկ
- Քարերի սրահ
- Զենք
- Ճարտարապետություն
- Փականներ
- Լապտերներ
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ راهنمای موزه، معاونت فرهنگی و ارتباطات سازمان میراث فرهنگی آذربایجان شرقی سال ۱۳۸۶
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամիր Նեզամի տուն կատեգորիայում։ |