Տյուզյաններ, XV–XIX դդ. հայկական ամիրայական ընտանիք Կոստանդնուպոլիսում։ Ընտանիքի նախահայրը՝ դերձակ Մարգիս Հարությունի Տյուզյանը, XVIII դ․ սկզբին Դիվրիգից փոխադրվել է Կոստանդնուպոլիս։ Մեծ հարստություն կուտակած Միքայել Չելեբի Տյուզյանը (1724–1783) կարգվել է Թուրքիայի «արքունի փողերանոցի տնօրեն», զուգընթաց զբաղվել ոսկերչությամբ, նկարչությամբ, քիմիայով։ Նրա որդին՝ Հովհաննես Չելեբի Տյուզյանը (1749–1812), ևս ղեկավարել է Թուրքիայի ֆինանսները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։