Ամին Ռեյհանի
Ամին իբն Ֆարիս Ար-Ռեյհանի (արաբ․՝ أمين فارس أنطوان الريحاني, նոյեմբերի 24, 1876[1][2][3], Freike - սեպտեմբերի 13, 1940[1][2][3], Freike), արաբ գրող (Լիբանան)։ 1888 թվականից ապրել է Ամերիկայում, սովորել Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտելում։ Հայրենիք վերադառնալուց հետո (1904) պրոպագանդել է Արևմուտքի և Արևելքի քաղաքակրթությունները համադրելու գաղափարը, քարոզել մարդու ինքնակատարելագործում։ Ռեյհանի բարոյափիլիսոփայական հայացքներն արտահայտվել են «ար-Ռեյհանիյաթ» (հ․ 1-4, 1922-1923) ժողովածուում զետեղված, հիմնականում ինքնակենսագրական բնույթի Էսսեներում, հոդվածներում, ճառերում և արձակ բանաստեղծություններում, որոնցում, մարդկանց եղբայրության կոչեր անելուն գուգընթաց, նկարագրել է արաբների ծանր կյանքը օտարության մեջ, քննադատել ամերիկյան բուրժ․ իրականությունը։ Գովերգել է Լիբանանի բնությունը, հասնելով բնապաշտության («Լիբանանի սիրտը», 1924)։ Արաբական երկրներ կատարած ուղևորությունները նյութ են տվել «Արաբական կառավարողները» (1924), «Նեջդայի ժամանակակից պատմությունը» (1927), «Իրաքի սիրտը» (1935) գրքերի ստեղծման համար։ Ռեյհանը գրել է նաև «Հատակի շուշանը» (1915) և «Հարեմից դուրս» (1917) վեպերը։
Ամին Ռեյհանի արաբ․՝ أمين الريحاني | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1876[1][2][3] |
Ծննդավայր | Freike |
Վախճանվել է | սեպտեմբերի 13, 1940[1][2][3] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Freike |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան, գրող, պատմաբան, ակնարկագիր և քաղաքական գործիչ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Ottoman Syria |
Գրական ուղղություններ | Մահջար |
Անդամակցություն | Դամասկոսի արաբերենի ակադեմիա |
Ameen Rihani Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամին Ռեյհանի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |