Ամին Հարիտ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ամին Հարիտ (արաբ․՝ أمين حاريث‎‎‎, հունիսի 18, 1997(1997-06-18)[1][2], Պոնտուազ), Ֆրանսիայում ծնված մարոկկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Շալկե 04-ի և Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ամին Հարիտ
Amine Harit
Հարիտը Նանտի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Մարոկկո Մարոկկո
Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 18, 1997(1997-06-18)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Պոնտուազ
Հասակ 179 սմ
Քաշ 67 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Շալկե 04
Համար 25
Պատանեկան կարիերա
2003-2004 Ֆրանսիա Արժենտյուլ
2004-2007 Ֆրանսիա Էսպերանս
2007-2008 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
2008-2011 Ֆրանսիա Էսպերանս
2011-2012 Ֆրանսիա Ռեդ Սթար
2012-2016 Ֆրանսիա Նանտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Ֆրանսիա Նանտ II 15 (0)
2016-2017 Ֆրանսիա Նանտ 30 (1)
2017-ներկա Գերմանիա Շալկե 04 31 (3)
Ազգային հավաքական
2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 2 (1)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 12 (0)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 9 (1)
2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 2 (1)
2017-ներկա Մարոկկո Մարոկկո 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 17-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 17-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Նանտ խմբագրել

Հարիտը Նանտի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 13-ին՝ Դիժոնի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 16-ին՝ Անժեի դեմ խաղում[6]։ Նանտի առաջին թիմի կազմում Հարիտը անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[7]։

Շալկե 04 խմբագրել

2017 թվականի հուլիսի 10-ին Հարիտը 4 տարվա պայմանագիր կնքեց Շալկե 04-ի հետ[8][9]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն եվրո, որը հետագայում կարող էր դառնալ 10 միլիոն[10][11]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 14-ին՝ Դինամո Բեռլինի դեմ խաղում[12]։ Բունդեսլիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 19-ին՝ ՌԲ Լայպցիգի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[13]։ Սեպտեմբերի 10-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում Հարիտը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ[14]։ Նոյեմբերի 25-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում մարոկկացին խփեց իր առաջին գոլը Շալկեի կազմում[15]՝ օգնելով իր թիմին փրկել հանդիպումը՝ 4-0 պարտվելուց հետո[16]։ Դեկտեմբերի 13-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում Հարիտը տվեց 2 գոլային փոխանցում՝ իր թիմին հաղթանակ պարգևելով 3-2 հաշվով[17]։ 2017 թվականի դեկտեմբերին նա ճանաչվեց Բունդեսլիգայի ամսվա նորեկ[18]։ Իր առաջին մրցաշրջանում Հարիտը անցկացրեց 35 հանդիպում բոլոր մրցաշարերում[19]՝ դառնալով 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Բունդեսլիգայի տարվա նորեկ[20][21]։

Միջազգային կարիերա խմբագրել

Հարիտը իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան և Մարոկկոն միջազգային ասպարեզում[22]։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականի հոկտեմբերին Հարիտը հրավիրվեց Մարոկկոյի Մ19 հավաքական[23], սակայն մերժեց հրավերը՝ 2016 թվականին Ֆրանսիայի Մ19 հավաքականի հետ հաղթելով Եվրոպայի առաջնությունը[24]։ Այս առաջնությունում նա մասնակցեց թիմի բոլոր խաղերին[25]՝ եզրափակչի Իտալիայի դեմ խաղում տալով 2 գոլային փոխանցում[26] և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[27]։ 2017 թվականին նա Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[28], սակայն Ֆրանսիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ 1-2 հաշվով պարտվելով Իտալիային[29][30]։ Այնուամենայնիվ, 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Հարիտը որոշեց ընտրել Մարոկկոյի ազգային հավաքականը[31][32]։

Իր դեբյուտը Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում Հարիտը նշեց 2017 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գաբոնի դեմ խաղում[33]։ Հոկտեմբերի 10-ին՝ Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[34]։

2018 թվականի մայիսին Հարիտը ընդգրկվեց Մարոկկոյի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[35][36]։ Մարոկկոյի առաջին՝ Իրանի դեմ խաղում նա ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[37][38], սակայն իր թիմը պարտվեց 1-0 հաշվով[39][40]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 17-ի դրությամբ[41]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նանտ 2016–17 Լիգա 1 30 1 1 0 3 0 34 1
Շալկե 04 2017–18 Բունդեսլիգա 31 3 4 0 35 3
Կարիերայի ընդհանուր 61 4 5 0 0 0 3 0 69 4

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 17-ի դրությամբ

Մարոկկո
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 5 0
Ընդհանուր 7 0

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Ֆրանսիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2016[24]

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Morocco - A. Harit - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  4. uefa.com (2017 թ․ մարտի 11). «UEFA.com's weekly wonderkid: Amine Harit». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  5. «FCO Dijon - FC Nantes, Aug 13, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  6. «SCO Angers - FC Nantes, Dec 16, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  7. «Amine Harit | Football Stats | Schalke 04 | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  8. «Schalke sign Harit from Nantes». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  9. «FC Schalke Sign Rumoured Arsenal Target Amine Harit From FC Nantes». 90min.com (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.(չաշխատող հղում)
  10. «Schalke sign Nantes starlet Harit for €10m». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  11. «Schalke signs highly rated French U20 midfielder Amine Harit». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  12. «BFC Dynamo - FC Schalke 04, Aug 14, 2017 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  13. «FC Schalke 04 - RB Leipzig, Aug 19, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  14. «FC Schalke 04 - VfB Stuttgart, Sep 10, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  15. «Amine Harit: 5 things to know about Schalke and Morocco starlet | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  16. «Borussia Dortmund - FC Schalke 04, Nov 25, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  17. «FC Schalke 04 - FC Augsburg, Dec 13, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  18. «Schalke's Amine Harit named TAG Heuer Rookie of the Month for December | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  19. «Amine Harit | Football Stats | Schalke 04 | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  20. 20,0 20,1 «Morocco's Amine Harit wins German Bundesliga rookie award». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 30. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  21. «BUNDESLIGA "ROOKIE AWARD" FOR AMINE HARIT OF FC SCHALKE 04 | TAG Heuer». www.tagheuer.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  22. «Schalke's Amine Harit: Morocco's secret weapon for the World Cup | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  23. «Liste des joueurs convoquées au stage de l'Equipe Nationale des U19 | الموقع الرسمي للجامعة الملكية المغربية لكرة القدم». frmf.ma. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  24. 24,0 24,1 UEFA.com. «Under-19 - Imperious France take third Under-19 title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  25. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - France – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  26. «France U19 - Italy U19, Jul 24, 2016 - European U19 Championship 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  27. 27,0 27,1 uefa.com (2016 թ․ օգոստոսի 3). «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  28. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - France - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  29. «France U20 - Italy U20, Jun 1, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  30. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Matches - France-Italy - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  31. «Harit switches from France to Morocco». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  32. «Amine Harit: A Rising Football Talent Close to Choosing Morocco over France». Morocco World News (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  33. «Morocco - Gabon, Oct 7, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  34. «South Korea - Morocco, Oct 10, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  35. «Football: Boufal left out by Morocco after Southampton fallout | The Star Online». www.thestar.com.my. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  36. «2018 FIFA WC: Morocco coach names squad». www.panapress.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  37. «Harit Named Best Player of Morocco v Iran Match». FourFourTwo. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.(չաշխատող հղում)
  38. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Morocco - IR Iran - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  39. «World Cup 2018: Iran beat Morocco to win first World Cup finals tie in 20 years». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 15. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  40. «World Cup 2018: Iran defeat Morocco». www.aljazeera.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  41. «Amine Harit». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամին Հարիտ» հոդվածին։