Ամիկացին

քիմիական միացություն

Ամիկացին, հակաբիոտիկ, որը կիրառվում է բազմաթիվ բակտերիալ ինֆեկցիաների դեմ[1]։ Այն ներառում է հոդային ինֆեցիաները, ներորովայնային ինֆեկցիաները, մենինգիտը, թոքաբորբը, սեպսիսը և միզասեռական ուղիների ինֆեկցիաները[1]։ Կիրառվում է նաև բազմադեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժման համար[2]։ Ներմուծվում է ներերակային կամ միջմկանային ուղիներով[1]։

Ամիկացին
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար37517-28-5
PubChem CID37768
DrugBankDB00479
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.048.653 Խմբագրել Վիքիդատայում

Ամիկացինը այլ ամինոգլիկոզիդային հակաբիոտիկների նման կարող է պատճառ հանդիսանալ լսողության կորստի, հավասարակշռության խանգարման և երիկամների ախտահարման համար[1]։ Կողմնակի էֆեկտ հանդիսացող պարալիզը կարող է հանգեցնել շնչառական անկարողության[1]։ Հղիության ընթացքում օգտագոծման դեպքում երեխայի մոտ կարող է առաջացնել մշտական խլություն[1]։Ամիկացինը ազդում է, պաշարելով մանրէների 30S ռիբոսոմալ ենթամիավորի ֆունկցիան, որի պատճառով այն չի կարողանում արտադրել սպիտակուց[1]։

Ամիկացինը պատենտավորվել է 1971 թվականին և կիրառության մեջ է մտել 1976-ին[3][4]։ Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Հատուկ Դեղերի Ցանկի, այն համարվում է առողջապահական համակարգի համար անհրաժեշտ ամենաէֆեկտիվ և անվտանգ դեղերից մեկը[5]։Զարգացող երկրներում միջին գինը մեկ ամսվա համար տատանվում է 13,80-ից մինչև 130,50 ԱՄՆ դոլարի սահմաններում[6]։ Միացյալ Նահանգներում տիպիկ բուժման կուրսի արժեքը տատանվումէ 25-ից մինչ 50 ԱՄՆ դոլարի սահմաններում[7]։Այն ստանում են կանամիցինից[1]։

Բժշկական կիրառումներ

խմբագրել

Ամիկացինը առավել հաճախ օգտագործվում է ծանր ինֆեկցիաների ժամանակ՝ հարուցված բազմադեղորայքակայուն, աէրոբ, գրամ-բացասական մանրէներով՝ մասնավորապես Պսևդոմոնաս, Ացինետոբակտեր, Էնտերոբակտեր, Էշերիխա Կոլի, Պրոտեուս, Կլեբսիելլա և Սերրատիա բակտերիաներով[8]։ Միակ Գրամ-դրական մանրէները, որոնց վրա Ամիկացինը թողնում է ուժեղ ազդեցություն՝ Ստաֆիլոկոկերը և Նոկարդիաներն են[9]։ Ամիկացինը կարող է նաև կիրառվել ոչ տուբերկուլյոզային միկոբակտերիալ ինֆեկցիաների և տուբերկուլյոզի դեպքում (եթե հարուցվել է զգայուն շտապներով) երբ առաջին շարքի դեղերը չեն կարող կառավարել ինֆեկցիան[1]։ Հազվադեպ է կիրառվում միայնակ[10]։

Այն հաճախ կիրառվում է հետևյալ իրավիճակներում[1]։

  • Բրոնխոէկտազներ[11]
  • Ոսկրերի և հոդերի ինֆեկցիաներ
  • Գրանուլոցիտոպենիա, երբ կոմբինացված է տիկարցիլինի հետ, քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ[12]։
  • Ներորովայնային ինֆեկցիաներ (օրինակ՝ պերիտոնիտ) որպես հավելում այլ դեղերի, օրինակ՝ կլինդամիցին, մետրոնիդազոլ, պիպերացիլին/տազոբակտամ կամ ամպիցիլին/սուլբակտամ
  • Մենինգիտներ։
    • Է․ Կոլիով հարուցված մենինգիտներ, որպես Իմիպենեմի հավելում
    • Պսևդոմոնազով հարուցված մենինգիտ, որպես Մերոպենեմի հավելում
    • Ացետոբակտերներով հարուցված մենինգիտ, որպես Իմիպենեմի կամ Խոլիստինի հավելում
    • Ստրեպտոկոկուս ագալակտիե կամ Լիստերիա մոնոցիտոգենես մանրէներով հարուցված նեոնատալ մենինգիտ, որպես ամպիցիլինի հավելում
    • Գրամ-բացասական մանրէներով, օրինակ՝ Է․ Կոլիով հարուցված նեոնատալ մենինգիտ, որպես երրորդ սերնդի Ցեֆալոսպորինների հավելում
  • Միկոբակտերիալ ինֆեկցիաներ, այդ թվում որպես երկրորդ գծի ագենտ ակտիվ տուբերկուլյոզի համար[13]։ Այն կիրառվում է նաև Մ. ավիում. Մ. աբցեսուս. Մ. Խելոնե և Մ. ֆորտուիտում մանրէներով հարուցված ինֆեկցիաների համար։
  • Ռոդոկոկուս Էկվի, որն առաջացնում է տուբերկուլյոզին նմանվող ինֆեկցիա
  • Շնչառական համակարգի ինֆեկցիաներ, կիրառվում են որպես Բետա լակտամեների կամ կարբապենեմի հավելում՝ ներհիվանդանոցային թոքաբորբերի համար։
  • Սեպտիցեմիա, ներառյալ նորածինների մոտ[8], որպես բետա լակտամների կամ կարբապենեմի հավելում
  • Մաշկի և հետվիրահատական կարերի ինֆեկցիաներ[8]
  • Միզուղիների ինֆեկցիաներ, որոնք հարուցված են ցածր տոքսիկություն ունեցող դեղերի նկատմամբ կայուն բակտերիաներով(առավել հաճախ Էնտերոբակտերիաներ կամ Պ. աէրոգինոզա)

Էմպիրիկ թերապիայի ժամանակ ամիկացինը կարելի է զուգակցել բետա լակտամային հակաբիոտիկների հետ՝ նեյտրոպենիա և տենդ ունեցող մարդկանց մոտ[1]։

Հասանելի ձևեր

խմբագրել

Ամիկացինը կարելի է կիրառել օրական մեկ կամ երկու անգամ և սովորաբար ներմուծվում է ներերակային ու միջմկանային ճանապարհներով, չնայած նրան, որ կարելի է օգտագործել նաև ներշնչական ճանապարհը։ Ամիկացինի պերորալ ձևը հասանելի չէ, քանի որ այդ ճանապարհով չի ներծծվում։ Երիկամային անբավարարությամբ տառապող մարդկանց շրջանում, դոզավորումը պետք է կարգավորվի կրեատինի քլիրենսին համապատասխան, սովորաբար դոզավորման հաճախականության իջեցման միջոցով[8]։ Այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ԿՆՀ ինֆեկցիաներ, օրինակ՝ մենինգիտ, ամիկացինը կարելի է ներմուծել ներողնուղեղային կամ ներփորոքային (ուղղակի ներարկում գլխուղեղի փորոքներ) ճանապարհով[1]։

Լիպոսոմային ներշնչական սուսպենզիան նույնպես հասանելի է և հաստատված Միկոբակտերիում ավիում կոմպլեքսը բուժելու համար[14]։

Բնակչության հատուկ խմբեր

խմբագրել

Ամիկացինը պետք է ավելի ցածր դոզաներով կիրառել տարեցների շրջանում, ովքեր ունեն տարիքով պայմանավորված երիկամային ֆունկցիայի անբավարարություն, և երեխաների մոտ, որոնց երիկամները ամբողջությամբ զարգացած չեն լինում։ Միացյալ նահանգներում և Ավստրալիայում այն համարվում է հղիության D կարգ, այսինքն կա հավանականություն, որ այն կվնասի պտղին[1]։ Ամիկացինի շուրջ 16 տոկոսը ներթափանցում է ընկերքի միջոցով, այն դեպքում, երբ կիսատրոհման պարբերությունը մայրական օրգանիզմում կազմում է 2 ժամ, իսկ պտղի օրգանիզմում՝ 3.7 ժամ[8]։ Հղի կինը այլ ամինոգլիկոզիդների հետ ամիկացին օգտագործելու դեպքում, բերում է երեխայի մոտ բնածին խլության առաջացման հավանականության բարձրացման։ Ամիկացինը մասամբ թափանցում է նաև մայրական կաթով[1]։

Ընդհանուր առմամբ պետք է խուսափել երեխաների մոտ ամիկացինի կիրառումից[15]։ Մանկահասակ երեխաները, որպես կանոն ունեն բաշխվածության ավելի մեծ ծավալ՝ պայմանավորված միջբջջային հեղուկի ավելի բարձր խտությամբ, որտեղ էլ գտնվում են ամինոգլիկոզիդները[16]։

Տարեցների մոտ ամիկացինը համակարգերում առավել երկար մնալու հակում ունի, քանի որ 20 տարեկանում նրա քլիրենսը կազմում է 6լ/ժ, իսկ 80 տարեկանում՝ 3լ/ժ[17]։

Քլիրենսը առավել բարձր է մուկովիսցիդոզ ունեցող մարդկանց շրջանում[18]։

Մկանային խանգարումներ ունեցող մարդկանց շրջանում, ինչպես օրինակ՝ միասթենիա գրավիսը կամ Պարկինսոնի հիվանդությունը, ամիկացինի պարալիզող էֆեկտը նյարդամկանային սինապսների վրա կարող է էլ ավելի խորացնել մկանային թուլությունը[1]։

Կողմնակի երևույթներ

խմբագրել

Ամիկացինի կողմնակի երևույթները համանման են այլ ամինոգլիկոզիդներին։ Երիկամի վնասումը կամ օտոտոքսիկությունը (որոնք կարող են հանգեցնել լսողության կորստի) ամենակարևորներն են, որոնք հանդիպում են օգտագործողների 1-10% դեպքերում[11]։ Համարվում է, որ նեֆրո- և օտոտոքսիկությունը պայմանավորված են ամինոգլիկոզիդների՝ երիկամներում և ներքին ականջում կուտակման հակումով[16]։

 
Ներքին ականջի կառուցվածքը։ Ամիկացինը հանգեցնում է խխունջիկի և վեստիբուլայի վնասման:

Ամիկացինը կարող է հանգեցնել նեյրոտոքսիկության, եթե կիրառվում է ցուցվածից ավելի բարձր դոզաներով կամ ավելի երկար ժամանակ։ Նեյրոտոքսիկության հետևանքներն ընդգրկում են գլխապտույտը, զգացողության կորուստը (պարեսթեզիա), մաշկի այրոցը, մկանային կծկումները և նոպան[1]։ Նրա տոքսիկ ազդեցությունը 8րդ գանգուղեղային նյարդի վրա առաջացնում է օտոտոքսիկություն, հանգեցնելով հավասարակշռության և ավելի հաճախ լսողության կորստի[16]։ Խխունջիկի վնասումը, որը բերում է մազմզուկավոր բջիջների մակածված ապոպտոզի, հանգեցնում է բարձ հաճախականության լսողության կորստի՝ նախքան կհայտնաբերվեն լսողության կորստի կլինիկական նշանները[8][19]։ Ականջի վեստիբուլայի վնասումը առավել հաճախ պայմանավորված է թթվածնի ավելցուկային ազատ ռադիկալներով։ Այդ ամենը ավելի հաճախ կախված է ոչ թե դոզայից, այլ ժամանակից, հետևաբար կարելի է նվազեցնել ռիսկը օգտագործման ժամանակը կրճատելու միջոցով[20]։

Ամիկացինը բերում է նեֆրոտոքսիկության (երիկամների վնասում), ազդելով երիկամային պրոքսիմալ խողովակների վրա։ Այն հեշտությամբ իոնիզացնում է կատիոնները և կապում պրոքսիմալ խողովակների էպիթելիալ բջիջների անիոնային հատվածներին, որպես ռեցեպտոր-միջնորդավորված պինոցիտոզի մաս։ Երիկամի կեղևում ամիկացինի խտությունը տասն անգամ գերազանցում է արյան պլազմայում նրա խտությանը[15], ինչն ամենից հաճախ միջամտում է լիզոսոմում ֆոսֆոլիպիդների մետաբոլիզմին և հանգեցնում դեպի ցիտոպլազմա լիզոսոմալ ֆերմենտների արտահոսքին[16]։ Նեֆրոտոքսիկության հետևանքներն են շիճուկում կրեատինի, արյան մեջ միզային ազոտի, էրիթրոցիտների, լեյկոցիտների ավելացումը, ինչպես նաև ալբումինուրիա (մեզով ալբումինի արտազատման ուժեղացում), գլյուկոզուրիա (մեզի միջոցով գլյուկոզի արտազատում) մեզի սպեցիֆիկ քաշի նվազում և օլիգուրիա (ընդհանուր մեզի քանակի նվազում)[8][19] Կարող է նաև պատճառ հանդիսանալ միզարձակման համար[16]։ Երիկամային խողովակների ֆունկցիոնալ խանգարումները կարող են փոփոխել էլեկտրոլիտների մակարդակը և մարմնի թթվահիմնային հավասարակշռությունը, որն էլ իր հերթին կարող է առաջացնել հիպոկալեմիա, ացիդոզ կամ ալկալոզ[20]։ Նեֆրոտոքսիկությունը առավել հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր նախապես ունեցել են հիպոկալեմիա, հիպոկալցեմիա, հիպոմագնեզեմիա, ացիդոզ, դանդաղ գլոմերուլյար ֆիլտրացիա, շաքարային դիաբետ, դհիդրատացիա, ջերմություն և սեպսիս, ինչպես նաև նրանց մոտ, ովքեր օգտագործում են հակապրոստագլանդինային դեղամիջոցներ[1][15][16][20]։ Սովորաբար հակաբիոտիկի կիրառման կուրսը ավարտելուց հետո տոքսիկությունը վերականգնվում է[16], բայց ոչ այդքան հաճախ կիրառելու դեպքում կարելի է դրանից վերջնականապես խուսափել (24 ժամվա ընթացքում մեկ անգամ, այլ ոչ թե ամեն 8 ժամը մեկ)[15]։

Ամիկացինը կարող է առաջացնել նյարդամկանային պաշարում (ներառյալ սուր մկանային պարալիզը) և շնչառական պարալիզ (ներառյալ ապնոէ)[1]։

Հազվադեպ հանդիպող կողմնակի երևույթները (հանդիպում են օգտագործողների գրեթե 1%-ի մոտ) ներառում են ալերգիկ ռեակցիաները, մաշկացանը, ջերմությունը, գլխացավը, դողը, սրտխառնոցը, փսխումը, էոզինոֆիլիան, հոդացավը, անեմիան, հիպոտենզիան և հիպոմագնեզեմիան։ Ներխոռոչային ներարկումների դեպքում (երբ ամիկացինը ներարկում են ակնագնդի մեջ), դեղին բծի ինֆարկտը կարող է հանգեցնել տեսողության մշտական կորստի[8][11]։

Հակացուցումներ

խմբագրել

Ամիկացինը պետք է բացառել այն մարդկանց դեպքում, ովքեր զգայուն են ցանկացած ամինոգլիկոզիդի հանդեպ, քանի որ նրանք խաչաձև ալերգիկ են (այսինքն մեկ ամինոգլիկոզիդի նկատմամբ ալերգիան բերում է գերզգայունության նաև այլ ամինոգլիկոզիդների նկատմամբ)։ Այն պետք է բացառել նաև սուլֆիտների հանդեպ զգայունություն ունեցողների դեպքում, (առավել հաճախ դիտվում է ասթմայով տառապողների մոտ)[8] քանի որ ամիկացինը սովորաբար կիրառվում է ազոտի մետաբիսուլֆիտի հետ, որն էլ կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա[1]։

Որպես կանոն, ամիկացինը չպետք է կիրառել այն դեղամիջոցների կիրառումից անմիջապես առաջ կամ հետո, որոնք կարող են հանգեցնել նեյրոտոքսիկ, օտոտոքսիկ և նեֆրոտոքսիկ երևույթների։ Այդպիսի դեղամիջոցներ են այլ ամինոգլիկոզիդները, հակավիրուսային՝ ացիկլովիրը, հակասնկային՝ ամֆոտերիցին B-ն, հակաբիոտիկ՝ բացիտրացինը, կապրեոմիցինը, խոլիստինը, պոլիմիքսին B-ն և վանկոմիցինը, նաև ցիսպլատինը, որը կիրառվում է քիմիոթերապիայի մեջ[1]։

Ամիկացինը չպետք է կիրառվի նյարդամկանային բլոկադա առաջացնող դեղամիջոցների հետ, քանի որ դրանք կարող են խորացնել մկանային թուլությունն ու պարալիզը[1]։

Փոխազդեցություն

խմբագրել

Ամիկացինը կարող է ինակտիվանալ այլ բետա լակտամների ազդեցությամբ. բայց ոչ այն աստիճանի, որքան մնացյալ ամինոգլիկոզիդները, և մինչև հիմա այն օգտագործվում է պենիցիլինների հետ(բետա լակտամների տիպ), որպեսզի առաջանա ադիտիվ էֆեկտ որոշ բակտերիաների և կարբապենեմների դեմ, որոնք կարող են համազդիչ լինել որոշ գրամ դրական բակտերիաների հետ։ Բետա լակտամների մեկ այլ խումբ՝ ցեֆալոսպորինները, կարող են ուժեղացնել ամինոգլիկոզիդների նեֆրոտոքիկ ազդեցությունը, բարձրացնելով կրեատինի մակարդակը։ Հայտնի է, որ անտիբիոտիկներից քլորամֆենիկոլը, կլինդամիցինը և տետրացիկլինը ինակտիվացնում են ամինոգլիկոզիդներին՝ գլխավորապես դեղաբանական անտագոնիզմով[1]։

Ամիկացինի էֆեկտը ուժեղանում է, երբ կիրառվում է այնպիսի դեղերի հետ, որոնք սինթեզվում են բոտուլոտոքսինից[11], անեսթետիկների, նյարդամկանային պաշարում առաջացնողների հետ, կամ արյան մեջ ցիտրատի մեծ քանակության դեպքում, որպես հակամակարդիչ[1]։

Հզոր դիուրետիկները, ոչ միայն իրենք են առաջացնում օտոտոքսիկ էֆեկտ, այլ նաև բարձրացնում են շիճուկում և հյուսվածքներում ամիկացինի խտությունը, էլ ավելի բարձրացնելով օտոտոքսիկության հավանականությունը[1]:Կվինիդինը նույնպես մեծացնում է օրգանիզմում ամիկացինի քանակությունը[11]։ ՈՍՀԴ ինդոմետացինը կարող է անհաս երեխաների արյան շիճուկում բարձրացնել ամինոգլիկոզիդների քանակությունը[1]։ Կոնտրաստային միջոցները, ինչպես օրինակ՝ իովերսոլը, կարող են խորացնել ամիկացինի նեֆրոտոքսիկությունը և օտոտոքսիկությունը[11]։

Ամիկացինը կարող է նվազեցնել որոշ պատվաստանյութերի ազդեցությունը, ինչպես օրինակ՝ ԲՑԺ կենդանի պատվաստանյութը(օգտագորվում է տուբերկուլյոզի դեպքում), խոլերայի պատվաստանյութը, և տիֆի պատվաստանյութը, և այդ ամենի հիմքում ընկած է դեղաբանական հակազդումը[11]։

Դեղաբանություն

խմբագրել

Ազդեցության մեխանիզմը

խմբագրել
 
Պրոկարիոտիկ ռիբոսոմի 30S ենթամիավորը: Նարնջագույնով ներկայացված են ռ-ՌՆԹ-ի 16S ենթամիավորը, իսկ կապույտով՝ տարբեր սպիտակուցներ:

Ամիկացինը անդարձելիորեն կապվում է ռ-ՌՆԹ-ի 16Տ ու պրոկարիոտիկ ռիբոսոմի ՌՆԹ կապող 30Տ ենթամիավորի 12Տ սպիտակուցի հետ և փոխելով ռիբոսոմի կառուցվածքը՝ ընկճում է սպիտակուցի սինթեզն այնպես, որ այն չկարողանա ճշգրիտ կարդալ մ-ՌՆԹ-ի կոդոնը[8][21]։ Այն նաև խանգարում է այնպիսի հատվածներ, որոնք փոխազդում են թ-ՌՆԹ-ի անտիկոդոնի առանձին տատանումների հետ[22]։ Նրա աշխատանքը կախված է խտությունից, և լավագույնս գործում է թթվային միջավայրում[16]։

Նորմալ դոզավորման դեպքում, ամիկացին-զգայուն մանրէները արձագանքում են 21-48 ժամում[8]։

Հակացուցումներ

խմբագրել

Ամիկացինը խուսափում է հակաբիոտիկ ինակտիվացնող բոլոր ֆերմենտների հարձակումներից, որոնք պատասխանատու են մանրէների՝ հակաբիոտիկների նկատմամբ կայունության համար, բացառությամբ ամինոացետիլտրանսֆերազների և նուկլեոտիդիլտրանսֆերազների[23]։ Սա իրականացվում է շնորհիվ Լ-հիդրոքսիամինոբութերոլ ամիդի(Լ-ՀԱԲԱ), որը միացած է Ն-1 հատվածին (համեմատում են կանամիցինի հետ, որն ուղղակի պարունակում է ջրածին), որն էլ պաշարում և նվազեցնում է ամինոգլիկոզիդներին ինակտիվացնող ֆերմենտների հասանելիությունը[23][24][25]։ Ամիկացինը կվերջանա միայն այն դեպքում, երբ այդ ֆերմենտները հարձակվում են, իսկ գենտամիցինը և տոբրամիցինը՝ առանձին 6 դեպքերում[10]։

Այն բակտերիաները, որոնք կայուն են ստրեպտոմիցինի և կապրեոմիցինի նկատմամբ, դեռևս զգայուն են ամիկացինի նկատմամբ, իսկ այն բակտերիաները, որոնք կայուն են կանամիցինի նկատմամբ, ունեն տարբեր ընկալունակություն ամիկացինի հանդեպ։ Ամիկացինի նկատմամբ կայունությունը բերում է նաև կանամիցինի և կապրեոմիցինի նկատմամբ կայունության[26]։

Տուբերկուլյոզ առաջացնող միկոբակտերիաների կայունությունը ամիկացինի և կանամիցինի նկատմամբ, պայմանավորված է rrs գենի մուտացիայով, որը կոդավորում է 16S ռ-ՌՆԹ-ն։ Նմանատիպ մուտացիաները նվազեցնում են բակտերիալ ռիբոսոմի նկատմամբ ամիկացինի հասանելիությունը[27]։ Ամինոգլիկոզիդ ացետիլտրանսֆերազայի (ԱԱՑ) և ամինոգլիկոզիդ ադենիլտրանսֆերազայի (ԱԱԴ) վարիացիաները նույնպես առաջացնում են կայունություն. ԱԱՑ-(6')-IV-ով պայմանավորված Պսևդոմոնաս աէրոգինոսայի կայունությունը, որն առաջացնում է կայունություն նաև կանամիցինի, գենտամիցինի և տոբրամիցինի նկատմամբ, և ԱԱԴ(4',4)-ով պայմանավորված Ս. աուրեուսի և Ս. էպիդերմիդիսի կայունությունը, որը նույնպես բերում է կանամիցինի, տոբրամիցինի և ապրամիցինի նկատմամբ կայունության[24]։ Ս. Աուրեուսի որոշ շտամներ ֆոսֆորիլացնելու ճանապարհով կարող են ինակտիվացնել ամիկացինին[12]։

Ֆարմակոկինետիկա

խմբագրել

Ամիկացինը պերօրալ ճանապարհով չի ներծծվում, այդ իսկ պատճառով այն օգտագործում են պարէնտերալ ճանապարհով։ Միջմկանային ներարկման դեպքում դեղի առավելագույն խտությունը արյան շիճուկում հասունանում է 0,5-2 ժամվա ընթացքում։ Ամիկացինի մինչև 11%-ը կապվում է պլազմայի սպիտակուցների հետ։ Այն տարածվում է սրտում, լեղապարկում, թոքերում և ոսկրերում, ինչպես նաև լեղու, լորձի, ինտերստիցիալ հեղուկի, պլևրալ հեղուկի և սինովիալ հեղուկների մեջ։ Սովորաբար այն հայտնաբերվում է ողնուղեղային հեղուկում ցածր կոնցենտրացիաների դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարվել է ներխոռոչային ներարկում[1]։ Նորածինների պլազմայում ամիկացինը հիմնականում տատանվում է 10-20%-ի սահմաններում, բայց մենինգիտի դեպքում կարող է հասնել մինչև 50%-ի[8]։ Այն հեշտությամբ չի կարող անցնել արյուն-ուղեղային պատնեշով կամ ներթափանցել աչքի հյուսվածքների մեջ[16]։

Սովորաբար ամիկացինի կիսատրոհման պարբերությունը կազմում է 2 ժամ, իսկ երիկամային անբավարարության սահմանային վիճակների դեպքում այն կարող է տևել մինչև 50 ժամ[10]։

Դեպքերի ճնշող մեծամասնությունում (95%) ամիկացինը IM և IV դոզաների դեպքում, 24 ժամվա ընթացքում արտազատվում է առանց փոփոխության՝ կծիկային ֆիլտրացիայի և մեզի միջոցով[1][10]։ Ամիկացինի՝ մեզի միջոցով արտազատվելու ունակությունը պայմանավորված է նրա փոքր մոլեկուլյար զանգվածով, ջրում բարձր լուծելիությամբ և չմետաբոլիզվող վիճակով[15]։

Ամիկացինի ստացումը կանամիցին Ա-ից[28][29]։

 
The synthesis of amikacin

Անասնաբուժական կիրառումները

խմբագրել

Չնայած նրան, որ ամիկացինը FDA-ի կողմից ընդունվել է միայն շների և ներարգանդային ինֆեկցիաներ ունեցող ձիերի մոտ կիրառելու համար՝ այն համարվում է անասնաբուժությունում կիրառվող քիչ թե շատ տարածված ամինոգլիկոզիդներից մեկը[30], և այն կիրառվում է շների, կատուների, ծովախոզուկների, շինշիլաների, համստերների, առնետների, մկների, դաշտամկների, խոշոր եղջերավորների, թռչունների, օձերի, կրիաների, կոկորդիլոսների, դոդոշների և ձկների մոտ[16][31][32]: Հաճախ այն կիրառվում է օձերի շնչառական վարակների, կրիաների պատյանի բակտերիալ հիվանդությունների, և թութակների մոտ առաջացող սինուսիտների դեպքում։ Որպես կանոն այն հակացուցված է ճագարներին և նապաստակներին(չնայած նրան, որ մինչ օրս օգտագործում են), որովհետև այն խախտում է աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը[16]։

Շների և կատուների դեպքում, ամիկացինը սովորաբար կիրառվում է որպես տեղային հակաբիոտիկ ականջի ինֆեկցիաների և եղջերաթաղանթի խոցերի ժամանակ,մասնավորապես այն դեպքերում, երբ այն հարուցվել է Պսևդոմոնաս աէրոջինոսայով։ Ականջները հաճախ մաքրում են մինչև դեղորայքի ներմուծումը, քանի որ թարախը և բջջային աղբը նվազեցնում են ամիկացինի ակտիվությունը։ Ամիկացինը աչքի համար կիրառվում է այն ժամանակ, երբ պատրաստված է աչքի քսուկների, լուծույթների, կամ էլ երբ ներարկվում է շաղկապենու տակ[33]։ Ամիկացինը աչքի համար կարող է օգտագործվել ցեֆազոլինի հետ միասին։ Չնայած, որ ամիկացինի օգտագործումը (և բոլոր ամինոգլիկոզիդների) տոքսիկ են ներակնային կառույցների համար[34]։

Ձիերի դեպքում, ամիկացինը FDA-ի կողմից հաստատված է արգանդի ինֆեկցիաների համար(օրինակ՝ էնդոմետրիոզ կամ պիոմետրիա) երբ հարուցվում է զգայուն բակտերիաներով[35]։ Այն նաև օգտագործվում է աչքի և արթրոսկոպիկ լվացումների համար, իսկ երբ զուգակցվում է ցեֆալոսպորինների հետ, այն օգտագործվում է ստաֆիլոկոկերով հարուցված ենթամաշկային ինֆեկցիաների ժամանակ։ Վերջույթների և հոդերի ինֆեկցիաների ժամանակ, այն հաճախ կիրառվում է ցեֆալոսպորինների հետ կամ ուղղակիորեն ներմուծելով վերջույթի մեջ, կամ ներարկելով հոդի մեջ[36]։ Ամիկացինը հաճախ ներարկվում է հոդերի մեջ հակաարթրիտիկ դեղամիջոց հանդիսացող Ադեկվանի հետ, որպեսզի բացառեն վարակումը[37]։

Կենդանիների մոտ կողմնակի էֆեկտները ներառում են նեֆրոտոքսիկությունը, օտոտոքսիկությունը և ներարկման տեղում ալերգիկ ռեակցիաները։ Կատուներն ավելի զգայուն են օտոտոքսիկությամբ պայմանավորված հավսարակշռության համակարգի վնասումների հանդեպ։ Ոչ այնքան հաճախ հանդիպող կողմնակի էֆեկտները ներառում են նյարդամկանային պաշարումը, դեմքի այտուցը և ծայրամասային նեյրոպաթիաները[30]։

Կենդանիների մեծամասնության մոտ կիսատրոհման պարբերությունը կազմում է մեկ կամ երկու ժամ[38]։

Ամիկացինի գերդոզավորման դեպքում պետք է իրականացնել երիկամային կամ որովայնամզային դիալիզ, որը նվազեցնում է ամիկացինի շիճուկային կոնցենտրացիան և (կամ) կիրառել պենիցիլիններ, որոնցից որոշները կարողանում են ամիկացինի հետ առաջացնել կոմպլեքս միացույթուններ և չեզոքացնել նրան[16]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 «Amikacin Sulfate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 137. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 507. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. Oxford Handbook of Infectious Diseases and Microbiology. OUP Oxford. 2009. էջ 56. ISBN 9780191039621. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Amikacin Sulfate». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2022-09-26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 35. ISBN 9781284057560.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 US National Library of Medicine (2016 թ․ օգոստոսի 17). «AMIKACIN SULFATE- amikacin sulfate injection». DailyMed. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  9. Scholar, Eric M.; Pratt, William B. (2000 թ․ մայիսի 22). The Antimicrobial Drugs (2nd ed.). Oxford University Press, USA. էջեր 15–19. ISBN 978-0-19-975971-2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Cunha, Burke A. (2006 թ․ նոյեմբերի 1). «New Uses for Older Antibiotics: Nitrofurantoin, Amikacin, Colistin, Polymyxin B, Doxycycline, and Minocycline Revisited». Medical Clinics of North America. Antimicrobial Therapy. 90 (6): 1089–1107. doi:10.1016/j.mcna.2006.07.006. ISSN 0025-7125.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 «amikacin (Rx)». Medscape. WebMD. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  12. 12,0 12,1 Aronson J. K., ed. (2016). «Amikacin». Meyler's Side Effects of Drugs (16th ed.). Oxford: Elsevier. էջեր 207–209. ISBN 978-0-444-53716-4.
  13. Vardanyan, Ruben; Hruby, Victor (2016). «Chapter 32: Antimicobacterial Drugs». Synthesis of Best-Seller Drugs. Boston: Academic Press. էջեր 669–675. ISBN 978-0-12-411492-0.
  14. «Press Announcements - FDA approves a new antibacterial drug to treat a serious lung disease using a novel pathway to spur innovation». www.fda.gov (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Ettinger, Stephen J.; Feldman, Edward C. (2009 թ․ դեկտեմբերի 24). Textbook of Veterinary Internal Medicine. Elsevier Health Sciences. էջեր 1976, 523. ISBN 978-1-4377-0282-8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 Plumb, Donald C. (2011). «Amikacin Sulfate». Plumb's Veterinary Drug Handbook (7th ed.). Stockholm, Wisconsin; Ames, Iowa: Wiley. էջեր 39–43. ISBN 978-0-470-95964-0.
  17. Maire, P.; Bourguignon, L.; Goutelle, S.; Ducher, M.; Jelliffe, R. (2017). «Chapter 20 - Individualizing Drug Therapy in the Elderly». Individualized Drug Therapy for Patients. Boston: Academic Press. էջեր 373–382. ISBN 978-0-12-803348-7.
  18. Eghianruwa, Kingsley (2014). Essential Drug Data for Rational Therapy in Veterinary Practice. Author House. էջ 16. ISBN 978-1-4918-0000-3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  19. 19,0 19,1 Morris, Daniel O.; Kennis, Robert A. (2012 թ․ հոկտեմբերի 11). Clinical Dermatology, An Issue of Veterinary Clinics: Small Animal Practice, E-Book. Elsevier Health Sciences. էջ 29. ISBN 978-1-4557-7377-0. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  20. 20,0 20,1 20,2 Corti, Natascia; Taegtmeyer, Anne; Imhof, Alexander (2011 թ․ հունվարի 1). «Miscellaneous antibacterial drugs». Side Effects of Drugs Annual. A worldwide yearly survey of new data in adverse drug reactions. 33: 509–540. doi:10.1016/B978-0-444-53741-6.00026-X. ISBN 9780444537416. ISSN 0378-6080.
  21. Bauman, Robert W. (2015). Microbiology: with diseases by body system (4th ed.). Boston: Pearson. ISBN 978-0-321-91855-0.
  22. «Amikacin». DrugBank. 2017 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  23. 23,0 23,1 Mudd, Efrain (2017 թ․ օգոստոսի 7). «O Aminoglycosides». Pharmacological Sciences. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  24. 24,0 24,1 Kondo, Shinichi; Hotta, Kunimoto (1999 թ․ հունվարի 1). «Semisynthetic aminoglycoside antibiotics: Development and enzymatic modifications». Journal of Infection and Chemotherapy. 5 (1): 1–9. doi:10.1007/s101560050001. ISSN 1341-321X. PMID 11810483.
  25. Park, Je Won; Ban, Yeon Hee; Nam, Sang-Jip; Cha, Sun-Shin; Yoon, Yeo Joon (2017 թ․ դեկտեմբերի 1). «Biosynthetic pathways of aminoglycosides and their engineering». Current Opinion in Biotechnology. Chemical biotechnology: Pharmaceutical biotechnology. 48: 33–41. doi:10.1016/j.copbio.2017.03.019. ISSN 0958-1669. PMID 28365471.
  26. Caminero, José A; Sotgiu, Giovanni; Zumla, Alimuddin; Migliori, Giovanni Battista (2010 թ․ սեպտեմբերի 1). «Best drug treatment for multidrug-resistant and extensively drug-resistant tuberculosis» (PDF). The Lancet Infectious Diseases. 10 (9): 621–629. doi:10.1016/S1473-3099(10)70139-0. ISSN 1473-3099.
  27. Ahmad, Suhail; Mokaddas, Eiman (2014 թ․ մարտի 1). «Current status and future trends in the diagnosis and treatment of drug-susceptible and multidrug-resistant tuberculosis». Journal of Infection and Public Health. 7 (2): 75–91. doi:10.1016/j.jiph.2013.09.001. ISSN 1876-0341. PMID 24216518.
  28. Kawaguchi, H.; Naito, T.; Nakagawa, S.; Fujisawa, K. I. (December 1972). «BB-K 8, a new semisynthetic aminoglycoside antibiotic». The Journal of Antibiotics. 25 (12): 695–708. doi:10.7164/antibiotics.25.695. ISSN 0021-8820. PMID 4568692. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  29. Monteleone, Peter M.; Muhammad, Naseem; Brown, Robert D.; McGrory, John P.; Hanna, Samir A. (1983 թ․ հունվարի 1). «Amikacin Sulfate». Analytical Profiles of Drug Substances. Analytical Profiles of Drug Substances. 12: 37–71. doi:10.1016/S0099-5428(08)60163-X. ISBN 9780122608124. ISSN 0099-5428.
  30. 30,0 30,1 Forney, Barbara. «Amikacin for Veterinary Use». Wedgewood Pharmacy. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  31. Riviere, Jim E.; Papich, Mark G. (2013 թ․ մայիսի 13). Veterinary Pharmacology and Therapeutics. John Wiley & Sons. էջ 931. ISBN 978-1-118-68590-7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  32. Mader, Douglas R.; Divers, Stephen J. (2013 թ․ դեկտեմբերի 12). Current Therapy in Reptile Medicine and Surgery - E-Book. Elsevier Health Sciences. էջ 382. ISBN 978-0-323-24293-6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  33. Maggs, David; Miller, Paul; Ofri, Ron (2013 թ․ օգոստոսի 7). Slatter's Fundamentals of Veterinary Ophthalmology - E-Book. Elsevier Health Sciences. էջ 37. ISBN 978-0-323-24196-0. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  34. Hsu, Walter H. (2013 թ․ ապրիլի 25). Handbook of Veterinary Pharmacology. John Wiley & Sons. էջ 486. ISBN 978-1-118-71416-4.
  35. US National Library of Medicine (2017 թ․ մարտի 9). «AMIGLYDE-V- amikacin sulfate injection». DailyMed. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  36. Orsini, James A. (2017 թ․ օգոստոսի 1). «Update on Managing Serious Wound Infections in Horses: Wounds Involving Joints and Other Synovial Structures». Journal of Equine Veterinary Science. 55: 115–122. doi:10.1016/j.jevs.2017.01.016. ISSN 0737-0806.
  37. Wanamaker, Boyce P.; Massey, Kathy (2014 թ․ մարտի 25). Applied Pharmacology for Veterinary Technicians - E-Book. Elsevier Health Sciences. էջ 392. ISBN 978-0-323-29170-5.
  38. Papich, Mark G. (October 2015). «Amikacin». Saunders Handbook of Veterinary Drugs: Small and Large Animal (4th ed.). Elsevier Health Sciences. էջեր 25–27. ISBN 978-0-323-24485-5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիկացին» հոդվածին։