Ամերիկյան վարգուն , թեթև–լծկան ձիերի ցեղ։ Ստացվել է ԱՄՆ–ում, XIX դարի կեսերին՝ հեծկան, վարգուն և շորորաքայլ ձիերի տրամախաչումից։ Ունի գերազանցապես սպորտային նշանակություն։

Ամերիկյան վարգուն
Standardbred Hunter.jpg
ՏեսակՁիու ցեղատեսակ
ԲնաշխարհFlag of the United States.svg ԱՄՆ
Ձի (Equus ferus caballus)

Ընդհանուր նկարագիրԽմբագրել

Միատիպ չէ, մարմնակազմը թեթև է, չոր։ Գույնը՝ աշխետ, շառատ, սև և այլն։ Մնդավի բարձրությունը 153–157 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 154–158 սմ, կրծքի փաթը՝ 170–185 սմ, նախադաստակի փաթը՝ 18-20 սմ։ Ամերիկյան վարգունին է պատկանում 1609 մ տարածություն անցնելու արագության համաշխարհային ռեկորդը՝ վարգով 1 ր 55,25 վրկ, շորորաքայլ վազքով՝ 1 ր 53,6 վրկ։

ԲուծվումԽմբագրել

Բուծվում է ԱՄՆ–ում, Կանադայում, Իտալիայում, Շվեդիայում և այլն։ Ռուսաստան է ներմուծվել XIX դարի վերջերին։ Օրլովյան վարգունի և ամերիկյան վարգունի տրամախաչումից ստացվել է ռուսական վարգունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 317