Ամերիկյան կենդանիներ, 2018 թվականին ռեժիսոր Բարտոմ Լեյտոնոմի կողմից նկարահանված բրիտանա-ամերիկյան արտադրության քրեական դրամա։ Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա և ներկայացնում է 2004 թվականին՝ Կենտուկիի Լեքսինգթոն քաղաքի Տրանսիլվանիայի համալսարանում տեղի ունեցած գրադարանային կողոպուտը։

Ամերիկյան կենդանիներ
անգլ.՝ American Animals
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա, քրեական ֆիլմ և docufiction film?
Թվականհունիսի 1, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲարթ Լեյթոն
Սցենարի հեղինակԲարթ Լեյթոն
ԴերակատարներԲարրի Քեոգան, Էվան Փիթերս, Բլեյք Ջեներ, Ջարեդ Աբրահամսոն, Ուդո Կիր և Էնն Դաուդ
ՄոնտաժՆիկ Ֆենթոն[1]
Պատմվածքի վայրԿենտուկի
Տևողություն116 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսները չորս մտերիմ ընկերներ են, որոնք միասին ապրում էին Միացյալ Նահանգների ամենավտանգավոր թաղամասերից մեկում։ Նրանք միասին գնում էին դպրոց, բայց, որպես կանոն, դպրոց չէին հասնում, գողանում էին հեծանիվներ, ավելի փոքր երեխաների նախաճաշը, փոքր խանութից քաղցրավենիք։ Հիմնական հերոսները մեծացել ու դարձել էին իսկական հանցագործներ, որոնք ծրագրել էին ԱՄՆ-ի պատմության ամենախոշոր կողոպուտներից մեկը։ Նրանք ծրագրել էին հափշտակել աշխարհի ամենաթանկ գրքերից մեկը՝ Ջոն Ջեյմս Օդյուբոնի «Ամերիկայի թռչունները»։

Դերերում խմբագրել

  • Էվան Փիթերս՝ Ուորեն Լիպկա
  • Բարրի Կեոգան՝ Սպենսեր Ռեյնխարդ
  • Բլեյկ Ջեններ՝ Չես Ալեն
  • Ջարեդ Աբրահամսոն՝ Էրիկ Բոնսուկ
  • Ուդո Կիր՝ պարոն Վան Դեր Հուկ
  • Էն Դաուդ՝ Բետտի Ջին Գուչ

Արտադրություն խմբագրել

Նկարահանումները սկսվել են 2017-ի փետրվարին՝ Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում։ Ֆիլմի շատ դրվագներ նկարահանվել են Դևիդսոնի քոլեջի տարածքում[2][3][4][5]։

Էկրանավորում խմբագրել

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 19-ին՝ «Սանդենս» կինոփառատոնում[6]։ Ֆիլմի տարածման արտոնություն գնել են երկու խոշոր ընկերություններ՝ 3 միլիոն դոլարով։ Ֆիլմը թողարկվել է 2018 թվականի հունիսի 1-ին[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Janes, Théoden (3 марта 2017). «About that movie being shot in Charlotte right now...». The Charlotte Observer. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  3. Lee, Cameron (15 февраля 2017). «Indie film "American Animals" starring Evan Peters and Blake Jenner being shot in Charlotte». CLTure. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  4. Mitchell, Robert (9 февраля 2017). «Blake Jenner, Four Others Join Evan Peters in Indie Heist Film 'American Animals'». Variety. Penske Business Media. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  5. Lodderhose, Diana (1 ноября 2016). «Evan Peters To Star In Bart Layton's Heist Pic 'American Animals'». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  6. Debruge, Peter (2017 թ․ նոյեմբերի 29). «Sundance Film Festival Unveils Full 2018 Features Lineup». Variety. Penske Business Media. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. D'Alessandro, Anthony (2018 թ․ փետրվարի 14). «The Orchard & MoviePass Ventures To Unleash Sundance Acquisition 'American Animals' This Summer». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  8. Lang, Brent (2018 թ․ հունվարի 24). «Sundance: MoviePass, The Orchard Buy 'American Animals'». Variety. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.