Ամերիկյան աստվածներ (հեռուստասերիալ)
«Ամերիկյան աստվածներ» (անգլ.՝ American Gods), ամերիկյան հեռուստասերիալ, որը նկարահանվել է անգլիացի գրող՝ Նիլ Գեյմանի «Ամերիկյան աստվածներ» վեպի հիման վրա։ 2017 թվականի ապրիլի 30-ին կայացավ առաջին եթերաշրջանի պրեմիերան, որը բաղկացած է 8 դրվագներից[1]։
Ամերիկյան աստվածներ American Gods | |
---|---|
Պաշտոնական պաստառը | |
Ժանր | հեռուստադրամա, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և ֆենթզի հեռուստասերիալ |
Ստեղծող | «Ամերիկյան աստվածներ» Նիլ Գեյման |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Ամերիկյան աստվածներ |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Ռիկի Ուիթթի, Յան ՄակՇեյն, Էմիլի Բրաունինգ, Քրիսփին Գլովեր, Yetide Badaki?, Պաբլո Շրայբեր, Օռլանդո Ջոնս և Bruce Langley? |
Պրոդյուսեր | Բրայան Ֆուլլեր, Մայքլ Գրին, Նիլ Գեյման, Քրեյգ Ցեգիլսկի, Ստեփան Բյորկ, Թոմ Բիրս |
Սցենարիստ | Բրայան Ֆուլլեր և Մայքլ Գրին |
Երաժշտություն | Բրայան Ռեյթցել |
Նկարահանման վայր | Տորոնտո |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 26 |
Էկրաններին է | ապրիլի 30, 2017-ից մարտի 21, 2021-ը |
Հեռուստաալիք | Starz |
Ընկերություն | Living Dead Guy Productions FremantleMedia |
Դիստրիբյուտոր | Lionsgate Television? և Հուլու |
Պատկերի ձևաչափ | 4K (Ultra HD) High dynamic range |
Պաշտոնական կայքէջ |
2017 թվականի մայիսի 11-ին սերիալը երկարաձգվեց մինչև երկրորդ եթերաշրջան[2]։
Սյուժե
խմբագրելՍերիալը կենտրոնացված է Ստվեր (Shadow) անունով մի մարդու վրա։ Նա դուրս է գալիս բանտից նախատեսված ժամանակից մի քանի օր շուտ, քանի որ նրա կինը՝ Լորան մահացել է ավտովթարից։ Դրսում Ստվերին սպասում է մի մարդ Պարոն Չորեքշաբթի անունով, որը Ստվերին ներառում է «Նոր» և «Հին» աստվածների պատերազմի մեջ
Դերերում
խմբագրելԳլխավոր դերեր
խմբագրել- Ռիքի Ուիթլ - Ստվեր Մուն, նախկին բանտարկյալ, որը դառնում է Պարոն Չորեքշաբթիի թիկնապահը[3]
- Էմիլի Բրաունինգ - Լոռա Մուն, Ստվեր Մունի կինը[4]
- Գլովեր Քրիսպին - Պարոն Աշխարհ, «Նոր Աստվածներ»-ի առաջնորդը[5]
- Բրյուս Լենգլի - Տեխնոտղա, տեխնոլոգիանների նոր աստվածը[6]
- Յեթիդե Բադակի - Շեբայի թագուհի, սիրո աստվածուհի[6]
- Պաբլո Շռայբեր - Խենթ Սուինի[7]
- Յան Մակշեյն - Պարոն Չորեքշաբթի[8]
Կրկնվող դերասանները
խմբագրել- Ջոնաթան Թաքեր - Լոու Քի Լայսմիթ, Մունի վստահված անձ բանտում[5]
- Կլորիս Լիչմեն - Երեկոյան Զարյա, երեք քույրերից ավագը[9]
- Պիտեր Ստորմար - Չեռնոբոգ, մթության և չարիքի աստված[9]
- Քրիս Օբի - Պարոն Շնագայլ, եգիպտական մահացածների աստված՝ Անուբիս[9]
- Մուսա Քրեյիշ - Ջին[9]
- Ջիլիան Անդերսոն - Մեդիայի նոր աստվածուհի[10]
- Օմիդ Աբտախի - Սալիմ[11]
- Օռլանդո Ջոնս - Պարոն Նենսի[12]
- Դեմոր Բառնս - Պարոն Իբիս, անցյալի և ներկայի պատմությունների պահապան[12]
- Դեյն Քուք - Ռոբբի, Մունի ամենալավ ընկերը[13]
- Քրիստին Չենովետ - Իսթեր[14]
- Քորբին Բեռնսեն - Վուլկան[15]
- Ջերեմի Դեվիս - Հիսուս[16]
- Բեթ Հրանտ - Ջեք, բարի տերը, որտեղ Ստվերը հանդիպում է Պարոն Չորեքշաբթուն[17]
Արտադրություն
խմբագրելՄշակում
խմբագրելՍկզբում ենթադրվում էր, որ սերիալի հետ կաշխատի HBO հեռուստաալիքը։ Սերիալը նախատեսված էր ավարտել 2013 թվականի վերջին կամ 2014 թվականին, պետք է լիներ 6 եթերաշրջան և ամեն մի եթերաշրջանում տասից տասներկու դրվագ , որը կտևի մոտավորապես 1 ժամ[18]։
Սկզբում (2011 թվականին) ենթադրվել է, որ HBO հեռուստաալիքը կզբաղվի ցուցադրությամբ, իսկ սցենարիստը կլինի հենց Նիլ Գեյմանը[19]։ Նա գրել է փորձնական դրվագի առաջին նախագիծը և այնտեղ կային այնպիսի տեսարաններ, որոնք չկային վեպում, սկսելով բանկի կողոպտումից, որից հետո նա ազատազրկվեց, մինչև երեք տարի ազատազրկմանը։ Սակայն HBO-ն խնդրեց Գեյմանին ստեղծել վեպին ավելի մոտ սցենար[20]։
Պլանավորվել է, որ առաջին երկու եթերաշրջանները կհիմնվեն վեպի վրա, իսկ մյուս չորսը կդառնան վեպի շարունակությունը[21]։
Սակայն աշխատանքն անհայտ պատճառներով կանգ առավ և 2013 թվականի նոյեմբերին Նիլ Գեյմանը հայտարարեց Reddit կայքում, որ աշխատանքը դեռ շարունակվում է, սակայն ոչ HBO-ում[22]։ 2014 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ վեպի էկրանիզացման իրավունքները գնեց բրիտանական FremantleMedia ընկերության հյուսիսամերիկյան մասնաճյուղը[23]։ Նույն թվականի հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ սերիալի մշակմամբ զբաղվում է ամերիկյան Starz հեռուստաալիքը[24]։
Հարցազրույց
խմբագրել2016 թվականի հունվարին, հայտարարվեց, որ գլխավոր դերը կխաղա բրիտանական դերասան՝ Ռիքի Ուիթլը[25]։ 2016 թվականին դերասանների կազմը մտավ Ջիլիան Անդերսոնը, որը կատարեց Մեդիա աստվածուհու դերը[10]։
Մարքեթինգ
խմբագրելԱռաջին թրեյլերը թողարկվել է 2016 թվականի հուլիսի 22-ին San Diego Comic-Con International -ում[26]։
Դրվագներ
խմբագրել№ | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Հեռարձակման ամսաթիվը ԱՄՆ-ում | ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլլիոն) | |
---|---|---|---|---|---|---|
1 | "Գերեզմանոցում" "The Bone Orchard" | Դեվիդ Սլեյդ | Բրայան Ֆուլլեր և Մայքլ Գրին | 30 Ապրիլի 2017 | 0,975[27] | |
813 թվական։ Ամերիկայի ափերին մոտենում են վիկինգները, անհաջողությունների շարքից հետո նրանք լքում են մայրցամաքը և երդվում են չվերադառնալ։ Մեր ժամանակներ Ստվերը դուրս է գալիս բանտից։ Նա ծանոթանում է մի մարդու հետ, որը իրեն անվանում է Չորեքշաբթի, Ստվերը սկսում է աշխատել Պարոն Չորեքշաբթիի հետ։ Ստվերը գալիս է իր կնոջ թաղման արարողությանը, որից հետո նրա վրա հարձակվում են նոր աստվածները, սակայն ինչ-որ մեկը փրկում է նրա կյանքը։ | ||||||
2 | "Գդալների գաղտնիքը" "The Secret of Spoons" | Դեվիդ Սլեյդ | Բրայան Ֆուլլեր և Մայքլ Գրին | 7 Մայիսի 2017 | 0,710[28] | |
3 | "Գլուխը լի է ձյամբ" "Head Full of Snow" | Դեվիդ Սլեյդ | Բրայան Ֆուլլեր և Մայքլ Գրին | 14 Մայիսի 2017 | 0,716[29] | |
4 | "Սրիկան գնաց" "Git Gone" | Քրեյգ Զոբել | Բրայան Ֆուլլեր և Մայքլ Գրին | 21 Մայիսի 2017 | 0,631[30] | |
5 | "Քո կիտրոնի հոտը" "Lemon Scented You" | Նատալի Բինչենցո | Դեվիդ Գրացիանո | 28 Մայիսի 2017 | 0,666[31] | |
6 | "Աստվածների սպանությունը" "A Murder of Gods" | Ադամ Քեյն | Շայմաս Քևին Ֆեյի, Բրայան Ֆուլլեր և Մայքլ Գրին | 4 Հունիսի 2017 | 0,607[32] | |
7 | "Աղոթք խենթ Սուինիյի մասին" "A Prayer for Mad Sweeney" | Ադամ Քեյն | Մարիա Մելնիկ | 11 Հունիսի 2017 | 0,629[33] | |
8 | "Արի Հիսուսի մոտ" "Come to Jesus" | Ֆլորիա Սիգիզմոնդի | Բեկա Բրունշտետեր, Բրայան Ֆուլլեր և Մայքլ Գրին | 18 Հունիսի 2017 | 0,774[34] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Evans, Greg (2017 թ․ փետրվարի 23). «'American Gods': Starz Sets Premiere Date, Gives First Look At New Fantasy Series». Deadline.com. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
- ↑ MARC SNETIKER (2017 թ․ մայիսի 11). «'American Gods' Renewed for Season 2». Entertainment Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ JOANNA ROBINSON (2016 թ․ հունվարի 28). «American Gods Author Neil Gaiman on Why Casting The 100's Ricky Whittle as Shadow Is So Vital» (անգլերեն). Vanity Fair. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Lesley Goldberg (2016 թ․ մարտի 17). «Starz's 'American Gods' Casts Its Laura Moon» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 5,0 5,1 Denise Petski (2016 թ․ ապրիլի 14). «'American Gods': Jonathan Tucker & Crispin Glover Cast In Starz Adaptation» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 6,0 6,1 Denise Petski (2016 թ․ մարտի 23). «Starz's 'American Gods' Casts Sean Harris As Mad Sweeney, Yetide Badaki As Bilquis & Bruce Langley As Technical Boy» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Nellie Andreeva (2016 թ․ մայիսի 11). «Pablo Schreiber To Play Mad Sweeney In 'American Gods' Starz Series, Joins Indie 'Thumper'» (անգլերեն). deadline.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Lesley Goldberg (2016 թ․ մարտի 2). «Ian McShane to Star in 'American Gods' for Starz» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «CAMERAS ROLL AS STARZ AND FMNA BRING "AMERICAN GODS" TO LIFE» (անգլերեն). fremantlemedia.com. 2016 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 10,0 10,1 «Кейт Бланшетт среди друзей Оушена, Джиллиан Андерсон среди богов». КиноПоиск.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Nellie Andreeva (2016 թ․ հունիսի 14). «'American Gods': Omid Abtahi Joins Cast Of Starz Series» (անգլերեն). deadline.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 12,0 12,1 Kate Stanhope (2016 թ․ հունիսի 15). «Starz' 'American Gods' Adds 'Sleepy Hollow' Alum Orlando Jones» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ MARC SNETIKER (July 15 2016). «Dane Cook joins the cast of 'American Gods'». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Trendacosta, Katharine (7/22/16). «Kristin Chenoweth Will Play Easter in American Gods». io9 (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-07-29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Petski, Denise (2016 թ․ օգոստոսի 18). «'American Gods': Corbin Bernsen Cast As Vulcan». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ MARC SNETIKER (September 1 2016). «Exclusive: 'Lost' Alum Joins 'American Gods' as Jesus». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Michael Briers (2016 թ․ հոկտեմբերի 17). «Beth Grant Reteams With Bryan Fuller For American Gods». We Got This Covered (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Neil Gaiman's 'American Gods' to make television debut on HBO». Thedaonline. 2013 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Трейлер: одна из самых ожидаемых ТВ-премьер года «Американские боги»
- ↑ Schaefer, Sandy (2013 թ․ հունիսի 30). «Neil Gaiman Offers American Gods TV Show Update; Teases New Story Material». screenrant.com.
- ↑ «Neil Gaiman Updates Us on HBO's American Gods, Doctor Who, and More». tor.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Gaiman, Neil. «AN EVENING WITH NEIL GAIMAN AND AMANDA PALMER: ASK US ANYTHING. GO ON. GO ON YOU KNOW YOU WANT TO». Reddit. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Fantasy Novel ‘American Gods’ Being Developed As Drama Series By FremantleMedia
- ↑ Starz Developing 'American Gods' Series
- ↑ ««Американские боги» нашли главного героя в сериале «Сотня»». КиноПоиск.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ BRIAN GALLAGHER (2016 թ․ հուլիսի 22). «American Gods Trailer Brings Neil Gaiman's Book to Life». TVweb. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Porter, Rick (2017 թ․ մայիսի 2). «Sunday cable ratings: 'American Gods' has decent premiere on Starz». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Metcalf, Mitch (2017 թ․ մայիսի 9). «SHOWBUZZDAILY's Top 150 Cable Originals & Network Finals: 5.7.2017». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Porter, Rick (2017 թ․ մայիսի 16). «Sunday cable ratings: 'Into the Badlands' improves, 'Naked and Afraid XL' leads a quiet day». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Porter, Rick (2017 թ․ մայիսի 23). «Sunday cable ratings: 'Twin Peaks' return comes in low for Showtime». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Sunday cable ratings: 'Naked and Afraid XL' tops a down day». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «UPDATED: SHOWBUZZDAILY's Top 150 Sunday Cable Originals & Network Finals: 6.4.2017». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Metcalf, Mitch (2017 թ․ հունիսի 13). «UPDATED: SHOWBUZZDAILY's Top 150 Sunday Cable Originals & Network Finals: 6.11.2017». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Porter, Rick (2017 թ․ հունիսի 20). «Sunday cable ratings: 'American Gods' finale improves, 'Fear the Walking Dead' hits another low». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Ֆանտաստիկայի աշխարհ։ հեռուստասերիալի առաջին դրվագի մեր տպավորությունները
- Թե ինչպես «Ամերիկյան աստվածները» ուղարկեցին գրողի ծոցը հեռուստատեսության կանոնները Արխիվացված 2017-09-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան աստվածներ (հեռուստասերիալ)» հոդվածին։ |