Ամելիա Յոմանս (մարտի 29, 1842(1842-03-29)[1], Քվեբեկ քաղաք, Քվեբեկ, Կանադա - ապրիլի 22, 1913(1913-04-22)[2], Կալգարի, Ալբերտա, Կանադա[2]), Կանադացի բժշկուհի և սուֆրաժիստ։ Ամելիան և իր մեծահասակ դուստր Լիլիանը առաջին կին բժիշկներն էին Մանիտոբայում։

Ամելիա Յոմանս
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1842(1842-03-29)[1]
ԾննդավայրՔվեբեկ քաղաք, Քվեբեկ, Կանադա
Մահացել էապրիլի 22, 1913(1913-04-22)[2] (71 տարեկան)
Մահվան վայրԿալգարի, Ալբերտա, Կանադա[2]
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՄիչիգանի համալսարանի բժշկական դպրոց
Մասնագիտությունբժիշկ, սուֆրաժիստ և սուֆրաժիստ
ԱնդամությունՍթափության կանանց քրիստոնեական միություն[3]
ԵրեխաներLilian Barbara Yeomans?
 Amelia Yeomans Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Յոմանսը ծնվել է 1842 թվականի մարտի 29-ին Քվեբեկ քաղաքում՝ Փիթեր Լե Սյուեուի և Բարբարա Դոուսոնի ընտանիքում։ Նրա հայրը եղել է պետական ծառայող։  Ստացել է մասնավոր կրթություն։ 1860 թվականի հոկտեմբերի 16-ին Քվեբեկում ամուսնացել է բժիշկ Օգաստես Ա.Յոմենսի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր[4]։

1878 թվականին Օգոստոսի մահից հետո, Ամելիա Յեոմենսը, իր դստեր՝ Լիլիանի հետ միասին, որոշել են ստանալ բժշկական կրթություն[4]։ Քանի որ կանադական բժշկական դպրոցները չէին ընդունում կին ուսանողներ, Յեմանսն և նրա դուստրը ընդունվել են Միչիգանի համալսարանի Էն Արբոր բժշկական դպրոց։ 1883 թվականին Յոմանսը ստացել է իր աստիճանը։ Այնուհետև տեղափոխվել է Վինպեգ, որտեղ Լիլիան արդեն զբաղվում էր մանկաբարձությամբ և բժշկությամբ։ Յոմանսի երկրորդ դուստրը՝ Շառլոտը, բուժքույր դառնալուն պես՝ 1890 թվականին միացել է ընտանիքին[5]։

Կարիերա խմբագրել

 
Հուշատախտա՝' նվիրված դոկտոր Ամելիա Յոմանսին

Որպես բժիշկ, Յոմանս և նրա դուստրը հաճախակի բուժում էին մարմնավաճառներին, անօթևան կանանց և այլոց, որոնք գտնվում էին տեղի բանտում։ Այս փորձը դրդել է Յոմանսին գրել գրքույկ, որտեղ Ամելիան պատմել է կանանց սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին։ Գրքույկը թողարկվել է Woman's Christian Temperance Union կողմից[5]։

Յոմանսը 1896-1897 թվականներին զբաղեցրել է Woman's Christian Temperance Union-ի նահանգային նախագահի պաշտոնը[4]։

Հետագա կյանքը և մահ խմբագրել

Յոմանսի դուստրը՝ Շառլոտը, 1904 թվականին աշխատանքի է անցել Կալգարիում, Շառլոտի հետ միասին Կալգարի են տեղափոխվել Ամելիան և Լիլիանը[4]։

Ամելիա Յոմենսը մահացել է 1913 թվականի ապրիլի 22-ին Կալգարիում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.biographi.ca/en/bio/le_sueur_amelia_14E.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Calgary HeraldCanada, Calgary: Postmedia Network, 1883. — ISSN 1197-2823
  3. L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  4. 4,0 4,1 4,2 4,3 Vera K. Fast, “LE SUEUR, AMELIA,” in Dictionary of Canadian Biography, vol. 14, University of Toronto/Université Laval, 2003–, accessed April 11, 2019.
  5. 5,0 5,1 «Manitoba History: "Give us our due!" How Manitoba Women Won the Vote». www.mhs.mb.ca. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.