Ամա (սուզորդ)

ճապոնացի սուզորդներ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամա (այլ կիրառումներ)

Ամա (ճապ.՝ ja, ծովի մարդ), ճապոնական ավանդական սուզորդներ, որոնք ծովից հավաքում են ջրիմուռներ, կակղամորթներ և մարգարիտ։

Ժամանակակից սուզորդուհի ամա

Տղամարդ աման նշվում է «ծովի տղամարդ» հիերոգլիֆներով (ճապ.՝ 海士), իսկ կանայք՝ «ծովի կին» (ճապ.՝ 海女Օկինավայում սուզորդներին կոչում են «ումինտյու», իսկ Իձու նահանգում՝ «կայտո»։ Սուզորդները հիմնականում կին են։

Ամա սուզակների մասնագիտությունը գոյություն ունի 2000 տարուց ավելի։ Առաջին գրավոր հիշատակումը հայտնի է 3-րդ դարի վերջի «Վեյ պետության պատմությունից․ Վա մարդկանց ավանդությունը» (ճապ.՝ 魏志倭人伝, ぎしわじんでん) ձեռագրից։

Aquote1.png Կարող են որսալ ձուկ և խխունջներ։ Ջուրը խորը չէ, և ոչ խորը տեղերում բոլորը սուզվում են և վերցնում դրանք (խեցիներ, ձուկ)[1].
- Վեյ պետության պատմությունից․ Վա մարդկանց ավանդությունը
Aquote2.png
Aquote1.png Այժմ ճապոնացի լողորդները սիրում են սուզվելով որսալ խխունջներ։ Մարմնի դաջվածքները ծառայում են մեծ ձկներին և ջրային կենդանիներին խրտնեցնելու համար, իսկ ժամանակի ընթացքում դրանք սկսեցին զարդարանք համարվել[1]։ Aquote2.png


Ավանդաբար ամաները խեցիներից մարգարիտ էին հավաքում։ Աման վարձատրվում էր ավելի, քան որակյալ բանվորը, ծառայողը և բժիշկը։ Աման ընտանիքում ինքնուրույն մարդ էր, ավելին՝ կին աման կարող էր իրեն ամուսին ընտրել։ Արհեստական մարգարտի խեցիներ բազմացնելու և նրանցում մարգարիտ աճեցնելու հետ, մարգարտի գները ընկան և այժմ ամաները հիմնականում ջրիմուռներ են հավաքում, որոնցից «ագար-ագար» են արտադրում։ Դժվար մասնագիտության կարիքը խիստ նվազել է[2]։

A diver retrieves shellfish and men around a fire Wellcome V0046634.jpg

Մինև 19-րդ դարի կեսը ամաները սուզվում էին առանց որևէ հատուկ հարմարանքի։ Սուզվելուց կրում էին միայն ազդրակապ և հատուկ գոտի, որը թալիսման էր համարվում և ըստ ավանդության խրտնեցնում էր շնաձկերին։ Խակուրա ոչ մեծ կղզու սուզորդուհիները մինչև 1974 թվականը սուզվում էին մերկ միայն կրելով գոտի և իրենց մոտ ունենալով կայգան՝ խեցիները ժայռերից քերելու հատիկ գործիք, որը գոջու կճղակ էր հիշեցնում[3]։ Ժամանակակից սուզորդները հատուկ համազգեստ են կրում, որոշ շրջաններում էլ՝ լաստեր և դիմակներ։

Սովորաբար ամաները սուզվում են 15-20 մետր։ Երկու րոպեից դուրս են գալիս մի քանի վայրկյանով օդ շնչելու և նորից սուզվում են։ Կարող են այդպես կրկնել 60 սուզում ու օրվա մեջ այդպես երեք անգամ[2]։

Նախկինում ամաները միայն իրենց մասնագիտությամբ էին զբաղված, բայց 19-րդ դարից սկսած սուզվելը համատեղում են ձկնորսության և գյուղատնտեսական աշխատանքների հետ։

Ամաները հիմնականում կանայք են։ Ընդունված կարծիք է, որ նրանք կարող են ավելի երկար մնալ ջրի տակ և չսառչել, քան տղամարդիկ, ու դրան նպաստում է ենթամաշկային ճարպի շերտը[2]։ Ուշ միջնադարում ամաների բնական գեղեցկությունը հակադրում էին Էդո և Կիոտո քաղաքների կուրտիզանուհիների արհեստական գեղեցկությանը։

Ճապոնիայում ամաների գործունեության ամենահյուսիսային կետ Կուձի քաղաքն է։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել