Ամապա ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional do Amapá), ազգային անտառ Բրազիլիայի Ամապա նահանգում։

Ամապա ազգային անտառ
Floresta Nacional do Amapá
Տեսակազգային անտառ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԱմապա
Հիմնվել էապրիլի 10, 1989
Մակերես4603,6 կմ²[1] և 460 360 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Ամապա ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Ամապա ազգային անտառ

Տեղագրություն խմբագրել

Ամապա ազգային անտառը բաժանված է Պրակուուբա (52.85%), Ֆեռեյրա Գոմիս (44.07%) և Ամապա (3.08%) մունիցիպալիտետների միջև՝ Ամապա նահանգում[2]։ Ունի 460352.61 հա տարածք[3]։

Անտառը հյուսիսից սահմանակից է փոքր Մուտում գետին, արևելքից՝ Ֆալսինո գետին, արևմուտքից սահմանակից է Արագուարի գետին, իսկ հարավից՝ Ֆալսինո և Արագուարի գետերի միախառնման վայրին։ Ծայր հյուսիսում կան նշանակալի լեռնային բարձրություններ, որոնք պատկանում են Տումուկումակի համալիրին[2]։ Արևելքից այն միացած է Ամապա պետական պարկին՝ 2369400 հա տարածքով, որը կայուն օգտագործվող բնապահպանական միավորում է, ինչն էլ ստեղծվել է 2006 թվականին[4]։ Հյուսիս- արևմուտքում այն սահմանակից է Տումուկումակի լեռնային ազգային պարկին[2]։

Շրջակա միջավայր խմբագրել

Ամապա ազգային անտառը Ամազոն բիոմում է[3]։ Ներառում է խոնավ արևադարձային անտառի մի մեծ տարածք։ Այն հասանելի է միայն մեկ կենսունակ ջրային ուղիով՝ Արագուարիով՝ Պորտու Գրանդի մունիցիպալիտետից։ Բուսականությունը ներառում է ամազոնյան տեսակներ, ինչպիսիք են՝ Dinizia excelsa, Vouacapoua americana, Caryocar villosum և այլն։ Արմավենիներից են՝ ասաին ու Iriartea exorrhiz[2]։

Պատմություն խմբագրել

Ամապա ազգային անտառը ստեղծվել է 1989 թվականի ապրիլի 10-ի 97.630 նախագահական հրամանագրով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[3]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[5]։ Ամապան կենսաբազմազանության միջանցքի մի մասն է, որը ստեղծվել է 2003 թվականին[6]։ Խորհրդատվական խորհուրդը հիմնվել է 2008 թվականի դեկտեմբերի 12-ին՝ 100-րդ հրամանագրով։ Կառավարման ծրագիրը հաստատվել է 2014 թվականի հունվարի 9-ին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FLONA do Amapá – ISA
  3. 3,0 3,1 3,2 «Flona do Amapá – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  4. FES do Amapá – ISA
  5. Unidade de Conservação ... MMA
  6. Corredor de Biodiversidade do Amapá Biodiversity Corridor

Աղբյուրներ խմբագրել