Ասաի
Ասաի
Ասաի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Արմավենածաղկավորներ (Arecales)
Ընտանիք Արմավենազգիներ (Arecaceae)
Ենթաընտանիք Arecoideae
Տրիբա Euterpeae
Ցեղ Euterpe
Տեսակ Ասաի (E. oleracea)
Միջազգային անվանում
Euterpe oleracea

Ասաի (պորտ.՝ açaí) կամ Էվտերպա բանջարեղենային (լատին․՝ Euterpe oleracea), Էվտերպա տեսակի արմավ։ Տարածված է Բրազիլիայում, տեղական անվանումը՝ açaí, açaizeiro(պորտ.)։ Մշակվում է հատկապես Պարա նահանգում ուտելի միջուկի և պտուղների համար, որոնք հարուստ են օգտակար նյութերով։

Վայրի պայմաններում աճում է խոնավ վայրերում, գետերի ափերին 4-8 ծառերից կազմված խմբերով։ Ծառի բարձրությունը տատանվում է 12-20 մետրի, բնի հաստությունը՝ 15-20 սմ-ի սահմաններում։ Պտուղը մուգ մանուշակագույն հատապտղաձև կորիզապտուղ է։ Ամեն ծաղկաբույլի վրա կան 500-900 պտուղներ։ Բերքը հավաքվում է տարին երկու անգամ։ Պտուղներից ստացվում է ասաիի յուղ, որ հարուստ է պալմիտինաթթվով։

Պտուղներից յուղի ստացում

Ասաի արմավը սննցի կարևոր աղբյուր է Ամազոնի դելտայի բնակիչների համար։ Կաբոկլո հնդկացիներն իրենց սննդի մինչև 42 %-ն ավանդաբար ստացել են այդ բույսից[1]։ Հիմնականում մշակվում է պտուղների համար, որոնցից պատրաստվում է «ասաի նա տիժելա» («Açaí na tigela») թանձր օշարակը։ Արմավի միջուկը նույնպես ուտելի է, սակայն ներկայում դրա ստացման համար սովորաբար մշակվում է մերձավոր Euterpe edulis (ժուսարա) տեսակը։

Խարդախություններ ասաի պտուղներով խմբագրել

2004 թվականից սկսած MonaVie ընկերությունն ասաի պտուղներն ու դրանցից ստացված հյութը գովազդել է Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներում որպես հրաշք սնունդ (superfood), որն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ և հակաօքսիդանտների մեծ խտություն, որոնք, իբր թե, կարող են կանխարգելել սրտանոթային համակարգի հիվանդությունները[2]։ Այդ պնդումների գիտականորեն հաստատող տվյալներ չկան[2]։ Արտահանման աճող ծավալների պայմաններում Բրազիլիայի հնդկացիները կորցրել են իրենց սննդի ավանդական աղբյուրը[3]։

Խարդախությունների դեմ պայքարի կանադական կենտրոնը ասաիից ստացված դեղամիջոցների գովազդը որակել է որպես «միջազգային մասշտաբների խաբեություն»[4]։ 2010 թվականին ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովը ասաիից ստացվող սննդային հավելումների արտադրողներին մեղադրել է սպառողներին խաբելու մեջ, իբր թե այն ունակ է կանխարգելել քաղցկեղն ու նպաստել բնականոն քաշի պահպանմանը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասաի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասաի» հոդվածին։