Ամանորը Կամբոջայում, Ամանորը Կամբոջայում, որը կխմերյան լեզվում թարգմանվում է որպես մուտք Նոր տարի։ Կամբոջյան տոն` նվիրված Ամանորին։ Տոնը տևում է 3 օր` սովորաբար նշվելով ապրիլի 13-ին կամ 14-ին, որը համընկնում է բերքահավաքի ավարտին, որից հետո սկսվում են անձրևային եղանակները։ Սահմանամերձ կխմերները այն կարող են տոնել հանգստյան օրերին, բայց ոչ ապրիլի 13-ին կամ 14-ին։ Կխմերյան Ամանորը որոշ տարրերով համընկնում է Հնդկաստանի, Մյամիի, Թաիլանդի, Շրի-Լանկայի Նոր տարիներին։ Բացի դրանից, կխմերները գործածում են բուդդայական օրացույցը։ Օրինակ, 2012 թվականը եղել է բուդդայական շրջանի 2556 թվականը[1]։

Սոնգկրանի Ամանորի երեք օրը խմբագրել

Սոնգկրան հասկացությունը փոխառություն է սանսկրիտի Մահա Սանսկրիտից, որը բացատրվում է որպես Ամանորի տոնման առաջին օր։ Դա հանդիսանում է հին տարվա ավարտը և նոր տարվա սկիզբը։ Մարդիկ հագնվում են տոնական հանդերձանք և լուսադեմին եկեղեցիներում վառում են հոտավետ ձողիկները։ Յուրաքանչյուր ընտանիք բարեգործական տուրք է վճարում ի նպաստ Բուդդայի գիտության՝ երեք անգամ պարտադիր խոնարհվելով նրա քանդակի առաջ և երկրպագելով։ Հաջողության ունենալու համար մարդիկ իրենց դեմքերը լվանում են սուրբ ջրով։ Այդ ջրով քնելուց առաջ լվանում են նաև ոտքերը։

Բիրակ Ուանամատ խմբագրել

Բիրակ Ուանամատը Ամանորի երկրորդ օրվա անվանումն է։ Մարդիկ բարեգործություն են անում՝ օգնելու աղքատ, անօթևան և կարիքավոր ընտանիքներին։ Եկեղեցիներում մասնակցում են իրենց նախնիների հիշատակին նվիրված ծիսակատարություններին։

Բիրակ Լյուրնգ խմբագրել

Սա Ամանորի երրորդ օրվա անվանումն է։ Բուդդայականները մաքրում են Բուդդայի արձանը հոտավետ ջրերով։ Նրանք կարծում են, որ դա բարի գործ է, որը բերում է երկարակեցություն, երջանկություն և հաջողություն։

Անգկոր Սանկրանտա խմբագրել

Անգկոր Սանկրատան Ամանորյա միջոցառում է՝ կազմակերպված Կամբոջայի Երիտասարդական միության կողմից, որը անցկացվում է. Սիեմեապ նահանգում ապրիլի 13-16-ը։ Անգկոր Սանկրատան հնարավորություն է կամբոջացիներին և նրանց օտարերկրացի ընկերներին՝ մեկ ընտանիքում միավորելու համար, որի շնորհիվ նրանք ստանում են անմոռանալի և առանձնահատուկ տպավորություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Khmer Monthly Calendar». Cam-CC. 2012 թ․ ապրիլի 13. Վերցված է 2012 թ․ ապրիլի 13-ին.