Ամալյա Գրիգորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ամալյա Գրիգորյան (հոկտեմբերի 26, 1986, Խաչեն, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (2015), դոցենտ (2019)։ ՀԳՄ անդամ՝ 2018 թվականից։
Ամալյա Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր | Խաչեն, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1986 թվականի հոկտեմբերի 26-ին Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում։ 1993-2003 թվականներին սովորել է Խաչենի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցում՝ ավարտել գերազանց գնահատականներով։
2003-2008 թվականներինսովորել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնում՝ ավարտելով գերազանցության վկայականով։ 2008-2011 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան՝ գրականության գծով։ 2015 թվականին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականությունում պաշտպանել է ատենախոսություն՝ «Ազատամարտի արցախյան պոեզիան» թեմայով՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2019 թվականին ՀՀ ԲՈԿ-ի կողմից նրան շնորհվել է դոցենտի կոչում։
Հեղինակ է գրականագիտական մի շարք հովածների, գրախոսությունների, որոնք տպագրվել են «Գիտական ընթերցումներ», «Նարեկ», «Լրատու», «Դպրատուն», «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդես», «Եղիցի լույս», «Ազատ Արցախ» և այլ պարբերականներում[1]։
Երկեր
խմբագրել- Ազատամարտի արցախյան պոեզիան, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2015։
- Բառը ժամանակի զուգահեռականներում, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2018։
- Գեղագիտությունը և բանաստեղծությունը․ Սարինյանի հետ, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2018։
- Գրական ստեղծագործության ուսուցման արդյունավետությունը և որակի բարձրացման մի քանի հարցեր (ուսումնամեթոդական ձեռնարկ), Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2019։
- Որակի ապահովման ձեռնարկ, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2021։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու, Ե․, Վան Արյան, էջ 382։