Ամալիա Օլդենբուրգացի (Հունաստանի թագուհի)

Հունաստանի թագուհի

Դքսուհի Ամալիա Օլդենբուրգացի (հուն․՝ Αμαλία της Ελλάδας, դեկտեմբերի 21, 1818(1818-12-21)[1][2], Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն - մայիսի 20, 1875(1875-05-20)[1][2], Բամբերգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն), Հունաստանի թագուհի, Օտտոն I-ի կինը։ Օլդենբուրգացի Օգոստոս I-ի և նրա կին արքայադուստր Ադելհեյդ Անհալտ Բերնբուրգ Շաումբուրգ Հոյմսացու դուստրը։ Քանի որ նա չէր կարող լույս աշխարհ բերել թագաժառանգի, Ամալիային հունական հասարակությունը վատ է վերաբերվել։ 1862 թվականին, հեղափոխության արդյունքում Օտտոնը զրկվում է գահից։ Նա և Ամալիան իրենց կյանքի մնացած հատվածը անցկացնում են տարագրության մեջ՝ Բավարիայում։

Ամալիա Օլդենբուրգացի
Αμαλία, Βασίλισσα της Ελλάδος
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր դեկտեմբերի 21, 1818(1818-12-21)[1][2]
Ծննդավայր Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն
Վախճանի օր մայիսի 20, 1875(1875-05-20)[1][2] (56 տարեկան)
Վախճանի վայր Բամբերգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն
Թաղված Theatine Church
Դինաստիա Duke of Holstein-Gottorp?
Քաղաքացիություն  Oldenburg,  Հունաստանի թագավորություն և  Բամբերգ
Հայր Augustus, Grand Duke of Oldenburg?
Մայր Princess Adelheid of Anhalt-Bernburg-Schaumburg-Hoym?
Ամուսին Օտտոն I

Կենսագրություն խմբագրել

Ամալիան ծնվել է 1818 թվականի դեկտեմբերի 21-ին, Օլդենբուրգ դքսության մայրաքաղաք Օլդենբուրգում։ Ամալիան դուքս Օգոստոս I Օլդենբուրգացու և նրա կին Ադելհեյդ Անհալտ Բերնբուրգ Շաումբուրգ Հոյմսացու առաջին երեխան է։

 
Օտտոնը և Ամալիան հեռանում են Աթենքից

1836 թվականի դեկտեմբերի 22-ին Ամալիան ամուսնացել է Հունաստանի թագավոր Օտտոն I-ի հետ, ով սերում էր Վիտելսբախների տոհմից։ Օտտոնը Բավարիայի թագավոր Լյուդվիգ I-ի և նրա կնոջ` Թերեզա Սաքսեն Հիլդբուրգհաուզենացու որդին է։ Առաջին տարիներին Հունաստանի թագուհի Ամալիան կարողացել է գրավել ժողովրդի սիրտըժն իր գեղեցկությամբ, խելքով և հրաշալի ճաշակով։ Թագուհին զբաղվում էր երկրի սոցիալական հարցերով, նրա շնորհիվ Աթենքից ոչ այնքան հեռու կառուցվել է հսկայական այգի։ Հունաստանի Էլիդում Ամալյաս քաղաքը և Ամալիապոլի գյուղը անվանակոչվել են նրա պատվին։

Հետագայում ժողովրդի վերաբուրմունքը Ամալիայի հանդեպ սկսում է վատանալ։ Հիմնական պատճառն այն էր, որ Ամալիան չէր կարող թագաժառանգ պարգևել երկրին։ Այդ պատճառով նրանք պետք է թագաժառանգ ընտրեին. Ամալիան ցանկանում էր, որ թագավոր դառնա Օլդենբուրգյան տան արքայազնը, իսկ Օտտոնը նախապատվությունը տալիս էր իր եղբայր արքայազն Ադալբերդին։ Այս տարաձայնությունն ընտանեկան կոնֆլիկտներ է առաջ բերում, որը երկար քննարկվում էր հունական հասարակության կողմից։ Ավելին, Ամալիան սկսում է խառնվել քաղաքականությանը, ինչից ոչինչ չէր հասկանում, ինչպես նաև ամուսնությունից հետո նա չի փոխել իր կրոնը և մինչև կյանքի վերջը դավանում էր բողոքականություն։

1861 թվականի սեպտեմբերին թագուհի Ամալիայի դեմ ուսանող Արիստիդ Դիսիոսի (քաղաքական գործիչ Կոնստանտինոս Դիսիոսի որդին) կողմից մահափորձ է կատարվել։ Արդյունքում ոչ ոք չի տուժել։ Ուսանողը դատապարտվում է մահապարժի, բայց թագուհու շնորհիվ մահապատիժը չեղարկվում է։ Միապետության թշնամիների համար ուսանողը հերոսանում է։

Մեկ տարի անց, երբ թագավորական զույգը գտնվում էր Պելեպոնեսում, Աթենքում ապստամբություն է սկսվում։ Հսկա պետությունները խորհուրդ են տալիս Օտտոնին չհակադրվել ժողովրդին։ Նա և Ամալիան լքում են Հունաստանը բրիտանական նավով՝ վերցնելով թագավորական գերարտոնությունը։ Նախկին թագավորն ու թագուհին իրենց կյանքի մնացած մասն անց են կացնում Օտտոնի հայրենիք Բավարիայում։ Ամալիան մահացել է 1876 թվականի մայիսի 20-ին։ Հունաստանի նոր թագուհին է դառնում ռուս իշխանուհի Օլգա Կոնստանտինովնան, ով ամուսնանում է Դանիայի թագավորի որդի Հունաստանի թագավոր Գեորգիոս I-ի հետ, ով սերում էր Գլյուկսբուրգների դինաստիայից։

Տիտղոսներ խմբագրել

  • 1818 թվականի դեկտեմբերի 21 - 1875 թվականի մայիսի 20- Օլդենբուրգացի դքսուհի, Գոլշտեյն Գոտորպսացի արքայադուստր Ձերդ գերազանցություն
  • 1836 թվականի դեկտեմբերի 22 - 1862 թվականի հոկտեմբերի 23- Հունաստանի թագուհի-կոնսորտ Ձերդ գերազանցություն
  • 1862 թվականի հոկտեմբերի 23 - 1875 թվականի մայիսի 20- Հունաստանի թագուհի Ձերդ գերազանցություն (տարագրության ժամանակ)

Տոհմածառ խմբագրել

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
8. Գեորգինիոս Լյուդվիգ Գոլշտեյն Ֆոտորպացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
4. Պյոտր I
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
9. Սոֆիա Շարլոտա Գոլշտեյն Բեքսացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2. Օգոստոս I
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
10. Ֆրիդրիխ Եվգենի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
5. Ֆրիդերիկա Վյուտեմբուրգացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11. Ֆրիդերիկա Դորոտեա Սոգիա Բրենդենբուրգ Շվեդացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1. Ամալիա Օլդենբուգացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12. Կարլ Լյուդվիգ Անգալտ Բերնբուրգ Շաումբուրգ Հոյմսացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
6. Վիկտոր II Անհալտ Բերնբուրգ Շաումբուրգ Հոյմսացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
13. Ամալիա Էլեոնորա Սոմլս Բրաունֆելսացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3. Ադելհեյդա Անհալտ Բերնբուրգ Շաումբուրգ Հոյմսացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
14. Կարլ Քրիստիան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
7. Ամալիա Նասաու Վեյլբուրգացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
15. Կարոլինա Օրանացի
 
 
 
 
 
 
 
 
 
 

Տես նաև խմբագրել

Նախորդող՝
չկա
Հունաստանի թագուհի-կոնսորտ
1836—1862
Հաջորդող՝
Օլգա Կոնստանտինովնա

Ծանոթագրություններ խմբագրել