Ամալյաս
Ամալյաս[2] (հուն․՝ Αμαλιάς[1] ή Αμαλιάδα), քաղաք Հունաստանում՝ Պելեպոնեսի հյուսիս-արևմուտքում։ «Կալիկրատիս» ծրագրով 2011 թվականից Արևմտյան Հունաստան պերեֆերիայի Էլիդա պերեֆերիական միավորի Իլիդա դեմոսի վարչական կենտրոնն է[3]։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 16,763 մարդ[1]։ Քաղաքը գտնվում է Էլիդա հարթավայրում, Հոնիական ծովափից 6 կմ հեռավորության վրա, Պիրգոսից 16 կմ հյուսիս-արևմուտք և Պատրասից 60 կմ հարավ։
Ամալյաս | ||
Αμαλιάς | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
ԲԾՄ | 6 մետր | |
Բնակչություն | 16 763[1] մարդ մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 26220 | |
Փոստային ինդեքսներ | 272 00, 270 69, 273 00 | |
Պաշտոնական կայք | amaliada.gr | |
| ||
Ժամանակակից քաղաքն ունի խիստ ուղղանկյան տեսք։ Փողոցների մեծամասնությունը տարածվում են արևմուտքից արևելք և հյուսիսից հարավ։ Քաղաքի արևմտյան եզրին տեղակայված է մարզադաշտ, որը օգտագործվում է հասարակական հավաքույթների համար։ Այն նաև տեղական ֆուտբոլային ակումբի բազան է։ Քաղաքով է անցնում նաև Պատրաս-Պիրգոս երկաթուղին։ Ամալյասից 6 կմ հարավ-արևմուտք գտնվում են երկու ավազային լողափերը՝ Կուրուտասը և Պալուկին։
ԱնվանումԽմբագրել
Ամալյասը իր անվանումը ստացել է հունական թագուհի Ամալյա Օլդենբուրգի պատվին։
Ամալյաս դեմոսԽմբագրել
Ամալյաս դեմոսի մեջ են մտնում 8 բնակավայրեր։ Ըստ 2011 թվականին բնակչության թիվը կազմում է 18303 մարդ[1]:. Տարածքը կազմում է 66,977 քառակուսի կիլոմետր[4].
Անվանում | Բնակչություն (2011)[1], մարդ |
---|---|
Այոս Իոանիս | 431 |
Ամալյաս | 16763 |
Կուրուտաս | 433 |
Մարատեա | 260 |
Պալուկի | 143 |
Պանայիա | 122 |
Ցաֆլիկա | 91 |
Ցիխլիկա | 60 |
ԲնակչությունԽմբագրել
Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 15565[5] |
2001 | 18476[5] |
2011 | 16763[1] |
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Քաղաքի արևմտյան հատվածում կա փողոց, որը անվանվել է Հիրոսիմա՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմա քաղաքի ատոմային ռմբակոծության հետևանքով զոհվածների։
Սպորտային թիմերԽմբագրել
- Աստերաս Ամալյադաս — տեղական ֆուտբոլային թիմ
- Կորիվոս Ամալյադաս — տեղական բասկետբոլային թիմ
Ճանաչված տեղացիներԽմբագրել
Եղբայր քաղաքԽմբագրել
- Ֆրանսիա, Վիլնյոզ լեզ Ավինիոն
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-25-ին։ Վերցված է 2017-06-04
- ↑ Греция. Справочная карта. Масштаб 1:1000000 / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
- ↑ Αρ. Φύλλου 1292(հուն.) // Εφημερισ τησ κυβερνησεωσ. — 2010. — С. 17372.
- ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 359. — ISSN 1106-5761.
- ↑ 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22