Ամադո Ասար
Ամադո Ասար (իսպ.՝ Amado Azar դեկտեմբերի 31, 1913, Կորդովա, Արգենտինա - 1971[1]), արգենտինացի միջին քաշային բռնցքամարտիկ, 1932 թվականին ամերիկյան Լոս Անջելես քաղաքում անցկացված ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
Ամադո Ասար | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1913 |
Ծննդավայր | Կորդովա, Արգենտինա |
Մահացել է | 1971[1] |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Amado Azar Վիքիպահեստում |
Օլիմպիական արծաթե մեդալը խմբագրել
1932 թվականին Ամադո Ասարը՝ ընդամենը տասնութ տարեկան մի պատանի, Լոս Անջելեսում կայացած ամառային օլիմպիական խաղերում միջին քաշային բռնցքամարտիկների մրցապայքարում նվաճեց արծաթե մեդալ։ Իր առաջին օլիմպիական մենամարտում նա հաղթեց իտալացի Ալդո Լոնգինոտիին, երկրորդում՝ ֆրանսիացի Ռոժե Միշլոյին, որը դրանից չորս տարի անց՝ բեռլինյան օլիմպիադայում մեկը մյուսի ետևից հաղթանակներ տարավ ու արժանացավ ոսկե մեդալի։ Եզրափակիչում Ամադո Ասարի մրցակիցը ամերիկացի Քարմեն Բարտն էր, որին հաջողվեց համառ մենամարտում, թերևս՝ ո՛չ առանց մրցավարների կողմնակալ «աջակցության», միավորերի չնչին տարբերությամբ հաղթանակ տանել Ասարի նկատմամբ[2]։ Արգենտինացի պատանի բռնցքամարտիկը այնքան էր վրդովված անարդար մրցավարությունից, որ մրցասպարեզից հեռացավ առանց իր մրցակցի հետ լուսանկարվելու՝ խախտելով ավանդույթ դարձած կարգը[2][3]։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան խմբագրել
Հաջորդ տարվանից՝ 1933 թվականի կեսերից Ամադո Ասարը հրաժեշտ տվեց սիրողական սպորտին և դարձավ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Պրոֆեսիոնալ սպորտում մնալով մինչև 1945 թվականը՝ նա անցկացրեց 53 մենամարտ, որոնցից 48-ը ավարտեց հաղթանակով (ընդ որում՝ դրանց մոտավորապես կեսը՝ նոկաուտով) և վեցում պարտություն կրեց։
1941 թվականի օգոստոսի 23-ին Ասարը Լունա պարկի մարզասրահում պարտության մատնեց Ռոդոլֆո Լապոլային և հռչակվեց Արգենտինայի չեմպիոն ծանր քաշում։ Հիանալի տեխնիկա, լավ մտածված մարտավարություն, ֆիզիկական հոյակապ պատրաստվածություն, մարտական ոգի, համառ կամք դրսևորելու շնորհիվ նա այդ բարձր տիտղոսը կարողացավ պահպանել մինչև 1945 թվականի հոկտեմբերի 6-ը, երբ հայտարարեց, որ այլևս հեռանում է պրոֆեսիոնալ սպորտից;[4]
Թե՛ իր մարզական կարիերայի ընթացքում և թե՛ դրանից հետո Ամադո Ասարը մեծ ժողովրդականություն էր վայելում հայրենի երկրում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Sports-Reference.com
- ↑ 2,0 2,1 "Los Angeles 1932 part 3" Արխիվացված 2006-01-31 Wayback Machine, Los Angeles 1932, Olympic results, Wyniki igrzyzk olimpijskich Արխիվացված 2015-07-15 Wayback Machine
- ↑ "Boxing at the 1932 Los Angeles Summer Games: Men's Middleweight" Արխիվացված 2012-04-13 Wayback Machine, Sports Reference.
- ↑ Historia del título argentino mediopesado, Federación Argentina de Box.
Արտաքին հղումներ խմբագրել
- Amado Azar Արխիվացված 2015-04-17 Wayback Machine, BoxRec.
- "Amado Azar" Արխիվացված 2012-03-01 Wayback Machine, Sports Reference.
- Un repaso de la historia, revista El Gráfico, 2008.
- Las Medallas Argentinas en los Juegos Olímpicos (por juego), Secretaría de Deporte de la Nación Argentina.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամադո Ասար» հոդվածին։ |