Աղսուի շրջան (ադրբ.՝ Ağsu rayonu), շրջան Ադրբեջանական Հանրապետության կենտրոնական հատվածում։ Վարչական կենտրոնը համարվում է Աղսու քաղաքը։

Աղսուի շրջան
Ağsu rayonu
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԿարգավիճակԱդրբեջանի շրջան
Մտնում էԱդրբեջան
Ներառում է59 մունիցիպալիտետ
ՎարչկենտրոնԱղսու
ԲԾՄ57 մետր
Բնակչություն (2012)74,1 հազար
ԽտությունԱղսու (քաղաք)
Ազգային կազմադրբեջանցիներ
լեզգիներ
Կրոնական կազմիսլամ
Տարածք1 020
Հիմնադրված էհոկտեմբերի 8, 1943 թ.
ISO 3166-2 կոդAZ-AGU
Հեռախոսային կոդ+994 198
Փոստային ինդեքսներAZ 0600
Ավտոմոբիլային կոդ06
agsu-ih.gov.az

Բնակչություն խմբագրել

2012 թ. Ադրբեջանում անցկացված մարդահամարի տվյալներով՝ Աղսուի շրջանի բնակչությունը կազմում է 74,1 հազար մարդ։ Բնակչության մեծամասնությունը տեղաբնիկ ադրբեջանցիներն են, սակայն կան նաև լեզգիներ։

Շրջանի ադրբեջանաբնակ մասի լեզուն ադրբեջաներենն է, իսկ մի մասինը՝ պարսկերենը։ Լեզգի բնակչությունը խոսում է լեզգիներենով։

Բացարձակ մեծամասնությունը, այսինքն բնակչության 95%-ը մուսուլման են. 85%-ը՝ շիա մուսուլման և 15%-ը՝ սուննի մուսուլման։ Ամբողջ բնակչության 49,1 %-ը տղամարդիկ են։

Կանայք գերազանցում են տղամարդկանց թվին և կազմում են ամբողջ բնակչության 50,9 %-ը։ Ուրբանիզացման մակարդակը ցածր է։ Շրջանի քաղաքաբնակները կազմում են ամբողջ շրջանի բնակչության 25,7 %-ը։

Շրջանի բնակչության 74,3 %-ը ապրում է Աղդուի շրջանի տարածքում գտնող 78 գյուղերում։

Աշխարհագրություն խմբագրել

Շրջանը պատմականորեն մտել է Շիրվանի տարածաշրջանի մեջ։ Այն գտնվում է մայրաքաղաք Բաքվից 156 կմ հեռավորության վրա՝ Բաքու-Կազախ ճանապարհին։

Աղսուի շրջան արևմուտքում և հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Իսմայիլինի շրջանին, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Շամախիի շրջանին, հարավում՝ Քյուրդամիրի և Հաջիգաբուլի շրջաններին։

Ռելիեֆը հիմնականում լեռնային է, նախալեռնային և հարթավայրային։ Լեռնային հատվածը գտնվում է ծովի մակարդակից 700-1000 մետր բարձրության վրա։ Գետերով ու կիրճերով հարուստ լեռնային հատվածին բնորոշ է բարդ ռելիեֆը։

Փոքրիկ մոխրագույն լեռները, որ ձգվում են Գեոքսայի ափերից մինչև Պիրսաատչայ, կազմում են Շիրվանի լեռնաշղթան։ Տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 13-14 °С: Տարեկան տեղումների քանակը շրջանում կազմում է 400-600 մմ։

Աղսուի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6.6
(43.9)
6.3
(43.3)
9.8
(49.6)
16.4
(61.5)
22.1
(71.8)
27.3
(81.1)
30.6
(87.1)
29.7
(85.5)
25.6
(78.1)
19.6
(67.3)
13.5
(56.3)
9.7
(49.5)
18.1
(64.6)
Միջին օրական °C (°F) 4.4
(39.9)
4.2
(39.6)
7.0
(44.6)
12.9
(55.2)
18.5
(65.3)
23.5
(74.3)
26.4
(79.5)
26.3
(79.3)
22.5
(72.5)
16.6
(61.9)
11.2
(52.2)
7.3
(45.1)
15.1
(59.2)
Միջին ցածր °C (°F) 2.1
(35.8)
2.0
(35.6)
4.2
(39.6)
9.4
(48.9)
14.9
(58.8)
19.7
(67.5)
22.2
(72)
22.9
(73.2)
19.4
(66.9)
13.6
(56.5)
8.8
(47.8)
4.8
(40.6)
12.0
(53.6)
Տեղումներ մմ (դյույմ) 21
(0.83)
20
(0.79)
21
(0.83)
18
(0.71)
18
(0.71)
8
(0.31)
2
(0.08)
6
(0.24)
15
(0.59)
25
(0.98)
30
(1.18)
26
(1.02)
210
(8.27)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 6 6 5 4 3 2 1 2 2 6 6 6 49
Միջ. ձնառատ օրեր (≥ 1 cm) 4 3 0 0 0 0 0 0 0 0 0 3 10
Միջին ամսական արևային ժամ 89.9 89.0 124.0 195.0 257.3 294.0 313.1 282.1 222.0 145.7 93.0 102.3 2207,4
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN)[1], Hong Kong Observatory[2] for data of sunshine hours
Աղբյուր #2: Meoweather (Snowy days)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «World Weather Information Service». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  2. "Climatological Information for Ağsu, Azerbaijan"(չաշխատող հղում) – Hong Kong Observatory
  3. «Ağsu, Azerbaijan». Meoweather. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղսուի շրջան» հոդվածին։