Աղջիկն շտապում է ժամադրության

«Աղջիկն շտապում է ժամադրության» (ռուս.՝ «Девушка спешит на свидание»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ սև-սպիտակ ֆիլմ[1], որը բեմադրել է Միխայիլ Վերները և ռեժիսոր-դեբյուտանտ Սերգեյ Սիդելյովը[2]։ Պրեմիերան կայացել է 1936 թվականի օգոստոսի 23-ին։ 1987 թվականին ֆիլմն ամբողջությամբ վերահնչյունավորվել է, բացառությամբ Եֆրեմ Ֆլաքսի երգի, ինչի մասին նշվում է ֆիլմի վերջին լուսագրերում։

Աղջիկն շտապում է ժամադրության
ռուս.՝ Девушка спешит на свидание
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1936
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Վեռներ և Սերգեյ Սիդելյով
Սցենարի հեղինակՎասիլի Լոկոտ
ԴերակատարներԲորիս Պետկեր և Միխայիլ Ռոստովցև
ՕպերատորԱնդրեյ Բուլինսկի
ԵրաժշտությունԻսահակ Դունաևսկի
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն97 րոպե
 Late for a Date Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Մոսկվա, 1930-ական թվականների կեսեր։ Պրոֆեսոր Լեոնիդ Սերգեևիչ Ֆեոդորով և կոշկագործ «Մոսկոոմպրոպսոյուզի» (ֆիլմի մեկ այլ դրվագում կազմակերպության անվանումը հնչում է արդեն ինչպես «Москусткожремобувь») Նիկոլայ Նիկոլաևիչ Գուրովը, թողնելով իր կանանց Մոսկվայում, մեկնում են առողջարանային Եսենտուկի։ Երկուսն էլ մոռացել են տանը անձնագրերը, և կանայք գնում են փոստ, որպեսզի ուղարկեն դրանք։ Փոստով առաքող աղջիկը գրանցելիս միաժամանակ հեռախոսով պայմանավորվում է ժամադրության մասին և շփոթում ծրարները։ Արդյունքում Գուրովն ստանում է պրոֆեսոր Ֆեոդորովի անձնագիրը, իսկ պրոֆեսորը` կոշկագործի։ Կատակերգական թյուրիմացություններից հետո ամեն ինչ բացատրվում է տուժածների կանանց՝ առողջարան ժամանելուց հետո։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Բորիս Պետկեր  պրոֆեսոր Ֆեոդորով պրոֆեսոր Ֆեոդորով
Միխայիլ Ռոստովցև  Գուրով Գուրով
Մարիա Բարաբանովա  փոստի աշխատակցուհի փոստի աշխատակցուհի
Վերա Ստրեշնևա  Գուրովի կինը Գուրովի կինը
Եվգենյա Պլյուտո  Ֆեոդորովի կինը, Վերա Նիկոլաևնա Ֆեոդորովի կինը, Վերա Նիկոլաևնա
Ալեքսանդր Բենիամինով հեռագրիչ հեռագրիչ
Անդրեյ Կոստրիչկին  դռնապան դռնապան
Իոնա Բիյ-Բրոդսկի սանիտար սանիտար
Միխայիլ Ռոզանով կոշիկ մաքրող կոշիկ մաքրող
Առնոլդ Առնոլդ էպիզոդ էպիզոդ
Եվգենյա Գոլինչիկ  փոստի աշխատող փոստի աշխատող
Ստեպան ԿԱյուկով ճանապարհող, Ֆեոդորովի գործընկերը ճանապարհող, Ֆեոդորովի գործընկերը
Գեորգի Գեորգիու սիրահարված սիրահարված
Ելենա Վոլինցևա փոստի աշխատող Եսենտուկիում (լուսագրերում նշված չէ) փոստի աշխատող Եսենտուկիում (լուսագրերում նշված չէ)
Էռնա Մաշկևիչ աղջիկ աղջիկ
Պյոտր Գոֆման էպիզոդ էպիզոդ
Անդրեյ Ապսոլոն էպիզոդ էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ` Ա. Զորիչ
  • Ռեժիսոր` Միխայիլ Վերներ, Սերգեյ Սիդելյով (համառեժիսոր)
  • Ասիստենտ՝ Ի. Շչիպանով
  • Օպերատոր` Անդրեյ Բուլինսկի
  • Նկարիչ՝ Սեմյոն Մանդել
  • Կոմպոզիտոր՝ Իսահակ Դունաևսկի
  • Երգերի տեքստերի հեղինակ` Վասիլի Լեբեդև-Կումաչ
  • Արտադրության տնօրեն` Ե. Լագանսկի

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղջիկն շտապում է ժամադրության» հոդվածին։