Իոնա Աբրամովիչ Բիյ-Բրոդսկի (ռուս.՝ Ио́на Абрамович Бий-Бро́дский, հուլիսի 8, 1896(1896-07-08) - օգոստոսի 11, 1963(1963-08-11)), խորհրդային կինոյի ու թատրոնի դերասան։

Իոնա Բիյ-Բրոդսկի
Ծնվել էհուլիսի 8, 1896(1896-07-08)
Մահացել էօգոստոսի 11, 1963(1963-08-11) (67 տարեկան)
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան

Կենսագրություն խմբագրել

Իոնա Բիյ-Բրոդսկին ծնվել է 1896 թվականի հուլիսի 8-ին[1]։

Նկարչական դասերի է հաճախել Ֆ․ Կազաչինսկու մոտ Ելիսավետգրադում։ Պատերազմի ժամանակ հայտնվել է Լատվիայի գերմանական համակենտրոնացման ճամբարում[2]։

Կինոյում առաջին դերը եղել է էպիզոդիկ դեր «Զրահագնաց Պոտյոմկին» ֆիլմում, որն էկրան է բարձրացել 1925 թվականին։ Հիմնականում նկարահանվել է կատակերգական և երաժշտական ֆիլմերում, դրամաներում, մյուզիքլներում․ կատարում է երկրորդական, սակայն հիշարժան դերեր։ Աշխատել է Ե․ Վախթանգովի անվան թատրոնում։

Իոնա Բիյ-Բրոդսկին մահացել է 1963 թվականի օգոստոսի 11-ին։ Դիակիզվել է, աճյունասափորը թաղված է Նոր Դոնսկոյ գերեզմանատանը[3]՝ № 18 աճյունասափորանոցում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1941 Լցանավ «Դերբենտ» կապիտանի բեռնային օգնական
1941 Հին բակ հին շենքի բնակիչ
1941 Երգ ընկերության մասին Արկադի Ապոլոնովիչ
1941 Ինչպես Իվան Իվանովիչը կռվեց

Իվան Նիկիֆորովիչի հետ

1940 Առօրյա խոհարար
1939 Հրամանատարների երիտասարդությունը Տարաս Իվանովիչ
1939 Ընկեցիկը Նատաշայի ուղեկից
1939 Սեպտեմբերյան մի գիշեր Վասիլի Գրիգորևիչ
1939 Մինինը և Պոժարսկին վանական
1939 Հաստատակամ աղջիկը վագոն-ռեստորանի հաճախորդ
1938 Բժիշկ Այբոլիտ ավազակ
1937 Գանձերի կղզի Ջորջ Մերի
1939 Երջանկություն որոնողները Շլյոմա Պետրովիչ
1936 Կապիտան Գրանտի որդիները դեսպան
1936 Աղջիկն շտապում է ժամադրության սանիտար
1932 Քսանվեց կոմիսար դրվագ
1930 Երկրի որդին Քադիր բայ
1930 Ծովի մաճկալները գյուղխորհի նախագահ
1930 Քաղաքներ և տարիներ արվեստի մեկենաս
1929 Ազգերի դրոշ հեռախոսով խոսացող
1929 Մահացու համար կրկեսի տնօրեն
1929 Կայենը և Արտեմը ուժեղ մարդը
1928 Ոսկե կտուց սպա
1925 Զրահագնաց «Պոտյոմկին» ուսանող
1917 Պավել Առաջին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Иона Абрамович Бий-Бродский на сайте «Энциклопедия Кино и ТВ»
  2. «Иона Бий-Бродский». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  3. Известные люди по кладбищам

Արտաքին հղումներ խմբագրել