Աղջիկը լեռներից (նկար)

Արփենիկ Նալբանդյանի նկարներից

«Աղջիկը լեռներից (նկար)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի ստեղծած կտավը։ Ստեղծման ժամանակն անհայտ է։ Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։ Արփենիկ Նալբանդյանը դիմանկարը պատկերել է կտավի վրա, յուղաներկով, դիմանկարի չափսերն են՝ 50x70 սմ[2]։

Աղջիկը լեռներից
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
բարձրություն50 սանտիմետր
լայնություն70 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն

խմբագրել

Արփենիկ Նալբանդյանի արվեստում հաստատուն տեղ է գրավում դիմանկարային ժանրը, որտեղ նկարչուհին վարպետորեն արտահայտել է կոնկրետ անձնավորության նկարագիրը, նրա ներաշխարհը, խոհերը, ապրումներն ու տրամադրությունները։ Ստեղծագործական իր որոնումներում Արփենիկ Նալբանդյանը չի գնացել ինչ-որ մտացածին իդեալի հետևից։ Նրա իդեալը կյանքի, մեր օրերի մարդն է, հասունացող աղջիկը, կինը` աշխատավորուհին, մայրը։

Նկարագրություն

խմբագրել

«Աղջիկը լեռներից» կամ «Սարերի աղջիկը» կտավը հեղինակը ստեղծել է բնության մեջ ազատ լինելու զգացումով։ Նկարչուհին աղջկա դիմանկարը տեղադրել է բարձր ու երկնամերձ սարերի ֆոնին։ Իր բնական հմայքով աղջիկը գեղեցկացրել և կենդանություն է տվել վեհ, սակայն ամայի սարերին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Արփենիկ Նալբանդյան (Նախ.` Արա Սարգսյան) - կատալոգ, Ե., 1967
  • Արամ Իսաբեկյան (Առաջաբան` Վ.Ղազարյան) – ալբոմ, Ե., «Տիգրան Մեծ», 2010, էջ 9
  • Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016

Արտաքին հղումներ

խմբագրել