Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցասրահ Երևանում[1]։
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Մաշտոցի պողոտա (7ա) |
Հիմնադրվել է | 2004 |
Կայք | eduardisabekyan.com |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Ցուցասրահի հիմքը դրվել է 2004 թվականին, բացումը կատարվել է 2013 թվականին։ Էդուարդ Իսաբեկյանի որդին՝ Արամ Իսաբեկյանը, Երևան քաղաքին է նվիրաբերել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 28-ը[2]։ Բացման օրվանից ցուցասրահի գործունեությունը ղեկավարում է Իրինա Իսաբեկյանը։
ՑուցադրություններԽմբագրել
Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործությունները ցուցադրվում են ցուցասրահի երկու հարկերում։ Վերնահարկի շրջանաձև սրահում Իսաբեկյանի էպիկական շնչով մեծածավալ կտավներն են. նկարչի հայացքը պատմության էջերից այսօրվան է փոխանցում ուժի, առնականության, հպարտության ու հաղթանակի անցյալի ոգին։
ՑուցահանդեսներԽմբագրել
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահն ակտիվ մասնակցում է Երևանի մշակութային կյանքին։ Ցուցասրահի վարիչի՝ Իրինա Իսաբեկյանի նախաձեռնությամբ ցուցասրահում կազմակերպվում են միջոցառումներ, դասախոսություններ, հանդիպումներ, որոնք միտված են բացահայտելու Էդուարդ Իսաբեկյանին որպես նկարիչ, մանկավարժ, գրող, սրտացավ քաղաքացի և առաջնահերթ՝ հայրենասեր որդի։
ՄիջոցառումներԽմբագրել
- 20.11.2014 թվական - «Էդուարդ Իսաբեկյանի ժամանակը», դասախոսություն՝ Մարտին Միքայելյան
- 16.05.2015 թվական - «Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները» ցուցահանդես
- 12.06.2015 թվական - Ուսանողական հուշեր... քննարկում
- 13.10.2015 թվական - Դարձյալ Իսաբեկյան.նոր էքսպոզիցիա
- 03.11.2015 թվական - «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» 2-րդ ցուցահանդես
- 14.03.2016 թվական - Կտավները վերադարձան. քննարկում
- 21.05.2016 թվական - «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» 3-րդ ցուցահանդես
- 08.11.2016 թվական - «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» 4-րդ ցուցահանդես
- 03.03.2017 թվական - «Գարնանային պատկերահանդես` նվիրված կանանց»
- 20.05.2017 թվական - «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» 5-րդ ցուցահանդես
- 07.07.2017 թվական - «Սերունդների երկխոսություն» Տաթև Մնացականյան
- 07.03.2019 թվական - «20-րդ դարի թիֆլիսահայ ավագ սերնդի կին արվեստագետները» (Հասմիկ Բադալյան, Գայանե Պողոսյան)
- 16.03.2019 թվական - Խմբագրաթոն «Կինն արվեստում»
ՀասցեԽմբագրել
Ցուցասրահը գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայի 7ա հասցեում։
ՊատկերասրահԽմբագրել
Միջոցառումներ
Իրինա Իսաբեկյանը Արփենիկ Նալբանդյանի կտավի մոտ
Կտավներ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Մայրաքաղաքում բացվել է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը
- ↑ ««Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը «ՀայԱրտ»-ում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-10-07
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք
- Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահի միջոցառումները
- WIKIMANIA STOCKHOLM
- СОРОК И БОЛЕЕ ГРАЦИЙ ЭДУАРДА ИСАБЕКЯНА
- «Սերունդների երկխոսություն» խորագրով ցուցահանդես՝ Երևանում
- «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» ցուցահանդեսը՝ վարպետի ծննդյան օրը
- Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
- Գարնան առաջին շունչը՝ Իսաբեկյան ցուցասրահում