Աղոթք հմայական

ծիսական կախարդական խոսքի տեսակ

Աղոթք հմայական, կապքի աղոթք, ախտարական չափածո կամ արձակ բանաձև, որով մարդը փորձել է ներգործել արտաքին աշխարհի վրա և ազատվել բնական ու հասարակական ուժերի իշխանությունից։

Ծագումնաբանություն խմբագրել

Ծագումնաբանորեն կապվում է խոսքի հմայական պաշտամունքին և ուղեկցում հմայական արարողություններին։ Կազմաբանական տեսակետից կարևոր դեր են խաղացել երդումները, անեծքները և օրհնանքները։ Դասական տիպը կազմված է վիպական սկզբնամասից, հմայական արարողության նկարագրությունից և աղոթքի բուն նպատակից։

Երդմնեցման, աղերսանքի կամ հրամանի միջոցով արտահայտում է աղոթողի (հմայողի) բարի կամ չար ցանկությունը, որևէ երևույթ (հիվանդություն, մահ տարաժամ, երաշտ, կարկուտ, զանազան փորձանքներ ևն) կանխելու, ցանկալի արդյունք առաջ բերելու համար։ Սերելով նախնադարից՝ աղոթք հմայականը կրում է հեթանոսության և քրիստոնեության հետքեր։

Հայերեն աղոթք խմբագրել

Գոյատևել է բանավոր և գրավոր ավանդումով, հատուկ անհատների՝ աղոթողների, գրբացների և այլոց շնորհիվ։ Ստվար թիվ են կազմում հայերեն ձեռագրերում գտնվող աղոթք հմայականները։ Այդպիսի նյութերի ժողովածուներ են «Ուրբաթագիրք»-ը (հրատարակություն 1513, «Գիրք աղօթից, որ կոչի Կիպրիանոս, վասն ամենայն ազգ պատահարաց որք գան ի վերայ մարդոյ») և հմայիլները, որոնք փաթեթաձև գրվածքներ են և հայտնի են բազմաթիվ ձեռագրերով ու մի քանի տպագրություններով։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 260