Աղի խոզի միս
Աղ դրած խոզի միս (անգլ.՝ Salt pork), աղով մշակած խոզի միս։ Այն սովորաբար պատրաստվում է խոզի փորամասի մսից, կամ ավելի հազվադեպ՝ խոզի ճարպից[1]։ Աղի խոզի միսը սովորաբար հիշեցնում է չկտրատված բեկոն, բայց ավելի ճարպոտ է, պատրաստվում է խոզի փորատակի մասից և ավելի աղի է, որի շնորհիվ միսն ավելի լավ և բավական երկարատև է հնարավոր պահպանել։ Աղի խոզի միսը երբեք չի ծխեցվում։
Սառեցված աղ դրած խոզի միս | |
Տեսակ | Սնունդ և ԱՄՆ խոհանոց |
Ենթատեսակ | խոզի միս և salt-cured meat? |
Մսի վրայի ճարպն անհրաժեշտ է մարինացման գործընթացի համար, քանի որ այն թույլ է տալիս, որ աղը ներծծվի և պահպանի միսը։ Աղ դրած խոզի միսը պատրաստվում է մսի բարակ շերտերի վրա շերտ առ շերտ աղ ցանելով, այնուհետև դրանց վրա լցվում է աղաջուր մինչև ծածկվելը[2]։
Աղի կրեկերները (հնում օգտագործում էին նավի չորաբլիթներ` hard tack) և աղ դրած տավարի միսը 17-րդ, 18-րդ և 19-րդ դարերի ընթացքում շատ զինվորականների և նավատորմի անձնակազմի սննդակարգի ստանդարտ չափաբաժնի մեջ էր մտնում։ Այն լայնորեն օգտագործվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմում, 1812 թվականի պատերազմում և Նապոլեոնյան պատերազմներում[3]։
Կիրառության տարատեսակներ
խմբագրելԱղի խոզի միսն այժմ օգտագործում է ավանդական ամերիկյան խոհանոցում, մասնավորապես, ջրի մեջ եփած ճաշատեսակների հետ, ինչպես բոստոնյան խաշած լոբու, խոզի մսով ընդեղենի, ինչպես նաև կանաչեղենով պատրաստվող հոգևոր սննդի (աֆրոամերիկյան) հետ` խաշած բանջարեղենը համեմելու համար[4]։ Այն նաև կակղամորթավորներով ապուրի հիմնական բաղադրիչներից է. ապուրին ախորժալի բույր է հաղորդում։ Այն օգտագործելուց առաջ սովորաբար կտրատում և եփում են (շոգեխաշում կամ հալեցնում), սակայն այն կարելի է նաև ուտել առանց նախնական ջերմային մշակման։
Աղի խոզի միսը, որի վրա զգալի քանակությամբ միս կա և որը նման է ստանդարտ բեկոնի, հայտնի է որպես «streak o' lean» (o-ի բարակ շերտ)[5]։ Այն հնուց տարածված է Միացյալ Նահանգների հարավ-արևելքում։ Որպես ինքնուրույն սննդամթերք, այն սովորաբար խաշում են աղի պարունակությունը հեռացնելու և հում մթերքը մասամբ եփելու համար, այնուհետև տապակվում է, մինչև այն սկսի փխրուն տեսք ստանալը։ Այն կարելի է ուտել այնպես, ինչպես կարելի է ուտել բեկոնը, կամ օգտագործել այլ ուտեստներ համեմելու համար, օրինակ՝ ինչպես ավանդական աղ արած խոզի միսը։
Հնում բնակիչների պատրաստած ապուրները (անգլ.՝ chowder) տարբերվում էին այլ ձկան ապուրներից, քանի որ դրանք օգտագործում էին աղի խոզի միս և նավի չորաբլիթներ` hard tack: Այսօր չովդերի մեծ մասը չորաաբլիթների փոխարեն կրեկերներ են դնում ապուրի վրա։ Հնում չովդեր` շոգեխաշիլ էին պատրաստում այն ամենից, ինչ թռչում էր օդում, լողում ջրում կամ աճում այգում[6]։
Պատկերասրահ
խմբագրելՆոր Անգլիական ապուր կակղամորթով շոգեխաշիլ (անգլ.՝ Clam chowder)[6] |
Բոստոնյան խաշած լոբի աղի խոզի մսով համեմված | Ընդեղենը աղի խոզի մսով համեմված | Աֆրոամերիկյան հոգևոր սնունդ կանաչեղենով և աղի խոզի մսով |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Kitchen Dictionary: Salt Pork from Genius Kitchen
- ↑ «Sailor, Soldier, & Explorer Rations: Food for the Commoner - Salt Pork».
- ↑ Cook, Alexander (2004). «Sailing on The Ship: Re-enactment and the Quest for Popular History». History Workshop Journal. 57 (57): 247–255. doi:10.1093/hwj/57.1.247. JSTOR 25472737.
- ↑ «【老品牌】信誉平台». www.justporkrecipes.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Nathalie Dupree (2004 թ․ մարտի 1). New Southern Cooking. University of Georgia Press. էջեր 321–. ISBN 978-0-8203-2630-6. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 6,0 6,1 «History of Chowder, History of Clam Chowder, History of Fish Chowder». Whatscookingamerica.net. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աղի խոզի միս կատեգորիայում։ |