HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղին (այլ կիրառումներ)

Աղին, գյուղաքաղաք Փոքր Հայքում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառակում[1]։ Գտնվում էր Արաբկիր քաղաքից 25 կմ արևելք, Եփրատի աջ կողմում՝ 3 կմ հեռավորության վրա։

Գյուղաքաղաք
Աղին
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱրաբկիրի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2776 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմաղինցի
Ժամային գոտիUTC+3
##Աղին (Թուրքիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Ավանդաբար Ճերմակ ծագ ավերակ քաղաքը, որտեղ ապրել են հայ իշխաններ, տեղադրում էին Աղինի տեղում։ Բայց Ճերմակ ծագը գտնվում էր Աղինից 6 կմ հարավ-արևմուտք, ուր այժմ էլ պահպանվել են Ս. Մամաս եկեղեցու ավերակները, բերդը, գերեզմանատունը, հայտնաբերվել են հսկա կարասներ, քանդակազարդ որմնաքարեր։

Աղինի հայ բնակչությունը զոհ գնաց 1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ։

ԲնակչությունԽմբագրել

XX դարի սկզբին ուներ 500 տուն բնակիչ, որից 200 տունը՝ հայեր, մնացածը՝ թուրքեր։

ՏնտեսությունԽմբագրել

Հայերը զբաղվում էին արհեստներով (կոշկակարություն, դերձակություն, բրուտագործություն, երկաթագործություն և այլն), երկրագործությամբ, այգեգործությամբ։

Աղինը հայտնի էր խաղողի և պտղատու այգիներով։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Հայերն ունեին 2 եկեղեցի։

ԿրթությունԽմբագրել

Գյուղում գործում էր 2 հայկական վարժարան[2]։

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 177
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։