Թադևոս Տոնոյան

հայ գրականագետ, լեզվաբան, բանաստեղծ

Թադևոս Վոլոդյայի Տոնոյան (մարտի 1, 1961(1961-03-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, լեզվաբան, գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Թադևոս Տոնոյան
Ծնվել էմարտի 1, 1961(1961-03-01) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Պարգևներ
Թադևոս Տոնոյան Վիքիքաղվածքում

Կենսագրություն խմբագրել

Թադևոս Տոնոյանը ծնվել է Երևանում։ 1968-1978 թվականներին սովորել է Երևանի թիվ 102 միջնակարգ դպրոցում։ 1978-1983 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, եղել է «Պիոներ» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 1991 թվականից նույն ամսագրի գլխավոր խմբագիրն է։ 1994-1995 թվականներին աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետվարչությունում՝ որպես «Մայրաքաղաք» ստեղծագործական միավորման փոխտնօրեն, այնուհետև պետական ռադիոյի «Իրավունք» ծրագրի ղեկավար։

Դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

Թադևոս Տոնոյանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1974 թվականին «Պիոներ-կանչ» թերթում[1]։

Թադևոս Տոնոյանը զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, հեղինակ է գրականագիտական, լեզվագիտական ու մշակութաբանական տասնյակ հոդվածների։

Տոնոյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, պարսկերեն, ֆրանսերեն, սերբերեն, ռուսերեն, բելառուսերեն և այլ լեզուներով։

Պարգևներ խմբագրել

  • Մշակույթի հայկական ֆոնդի «Տարվա լավագույն բանաստեղծություն» մրցանակ, 1999
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2008
  • ՀՀ Վարչապետի Ոսկե մեդալ, 2014

Երկեր խմբագրել

  • «Սերմաստղ» բանաստեղծությունների ժողովածու, 1994 թվական։
  • «Մայրերու հրեշտակներ» բանաստեղծությունների ժողովածու, 1997 թվական։
  • «Մոմի կաթիլներ», բանաստեղծությունների ժողովածու, 2001 թվական։
  • «Ծննդյան հեքիաթ» չափածո լեգենդը՝ մանուկների համար, 2001 թվական։
  • «Ծիծաղն ու իր բախտը» մանկական բանաստեղծությունների ժողովածու, 2003 թվական։
  • «Եղիշեի ակամա ընդդիմախոս Եղիշեն» գիտական մենագրություն, 2002 թվական։
  • «Կորյունի տեքստը և հայ գրի առեղծվածը» գիտական մենագրություն, 2005 թվական։
  • «Թևավոր ծաղիկներ» գիրք պատանիների համար՝ 2004 թվական։
  • «Երկրից հետո» բանաստեղծությունների գիրքը, 2002 թվական։
  • «Երկնքից առաջ» բանաստեղծությունների գիրքը, 2010 թվական։
  • «Հեքիաթ աղբյուրի ձայնի մասին» լեգենդը մանուկների համար, 2011 թվական։
  • «Մայրերու հրեշտակներ» բանաստեղծությունների ժողովածու, հայերեն, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, 2015 թվական։
  • Հայերենի տեքստը և լեզվամտածողական արժեհամակարգը, գիտական մենագրություն, 2016 թվական։
  • Սահմանումներ Հայաստանի համար, բանաստեղծությունների ժողովածու, 2016 թվական։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Արդի եվրոպական պոեզիա.- Երևան։ Ապոլոն, 2005.- 191 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թադևոս Տոնոյան հոդվածին