Աղաքար (լեռ)
լեռ Հայաստանի Լոռու մարզում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղաքար (այլ կիրառումներ)
Աղաքար, լեռնագագաթ Վիրահայոց լեռնաշղթայի հարավային ճյուղավորություններում, Արդվի գյուղից 1 կմ հարավ, Օձուն գյուղից մոտ 5 կմ հարավ, Դեբեդ գետի ձախ կողմում, բարձրություն 1573 մ։ Աղաքարի ստորոտում գտնվում էր Աղաքար ձմեռանոցը[1][2]։
Աղաքար | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Լոռու մարզ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1573 մետր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 8 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ էջ 192 — 992 էջ։