«Աղավնի» (անգլ.՝ The Dove), Ռոլանդ Ուեստի 1927 թվականի ամերիկյան համր մելոդրաման՝ ըստ Մակ Ուիլլարդի համանուն պիեսի[3]։ Ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար» (Ուիլյամ Քեմերոն Մենզիս)[4]։ Ֆիլմը պահպանվել է միայն մասամբ` ժապավենի ինը գալարներից Կոնգրեսի գրադարանում պահպանվել են միայն չորսը[5][6]։ 1932 թվականին թողարկվել է ֆիլմի ռեմեյքը՝ «Ռիո աղջիկը» անունով, որի գլխավոր դերում խաղում էր Դոլորես դել Ռիոնը ։

Աղավնի
անգլ.՝ The Dove
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2], անկախ ֆիլմ և համր կինո
Թվական1927
Լեզուհամր կինո
ՌեժիսորՌոլանդ Վեսթ
ՊրոդյուսերՆորմա Թոլմաջ և Ջոզեֆ Շենկ
Սցենարի հեղինակՓոլ Բեռն, Ռոլանդ Վեսթ, Ուիլարդ Մաք և Ուոլես Սմիթ
ԴերակատարներՆորմա Թոլմաջ, Նոյ Բիրի ավագ, Գիլբերտ Ռոլանդ, Հարրի Մայերս, Էդի Բորդեն, Նոյ Բիրի կրտսեր, Կալլա Փաշա, Բրիսլի Շոու և Միխայիլ Վավիչ
ՕպերատորՕլիվեր Թ․ Մարշ
ՄոնտաժՀել Ս․ Քերն
Տևողություն90 րոպե
 The Dove (1927 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Պարուհի Դոլորեսը աշխատում էր սրճարանում, որի բեմական կեղծանունը Աղավնի էր։ Նա սիրահարվում է երիտասարդ մեքսիկացի կաբալյերոյին։ Սակայն նրան սիրահարված էր հողատեր Դոն Խոսեն, որին պատկանում էր սրճարանը։ Նա ցանկանում էր տիրանալ աղջկան և մտադիր չէր կանգնել ոչնչի առաջ։

Ֆիլմի նկարանահանումների նախնական շրջանը տեղի են ունեցել Մեքսիկայում։ Սակայն հետո` Մեքսիկայի պոտենցյալ քաղաքական բարդությունների պատճառով, United Artists ընկերության ղեկավարության կողմից որոշվեց սյուժեն տեղափոխել «չեզոք երկիր»։

Ֆիլմը դարձավ «United Artists» ընկերությունում Նորմա Թոլմաջի աշխատանքի համար հաղթական։

Դերերում խմբագրել

  • Նորմա Թոլմաջ — Դոլորես
  • Նոյ Բիրի] — Դոն Խոսե Մարիա և Սանդովալ
  • Գիլբերտ Ռոլանդ  — Ջոննի Պաուելլ
  • Էդդի Բորդեն — Բիլլի
  • Գարրի Մայերս — Մայք
  • Միխաիլ Վավիչ — Գոմես
  • Կալլա Պաշա — կոմանդանտե
  • Մայքլ Դարկ — կապիտան Սանդովալ
  • Ուոլտեր Դենիելս — հարբեցողուհի
  • Օլգա Բակլանովա  — հատված (տիտրերում ցուցադրված չէ)
  • Ուայտ Էլիս — հատված (տիտրերում ցուցադրված չէ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imfdb.org/wiki/Dove,_The_(1974)
  2. http://www.movieweb.com/movie/the-dove
  3. Reid, John Award-Winning Films of the 1930s. — 2004. — С. 69. — ISBN 9781411614321
  4. «NY Times: The Dove». New York Times. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. Anna May Wong: A Complete guide to Her Film, Stage, Radio and Television Work by Philip Leibfried and Chei Mi Lane page 59 c.2004
  6. Progressive Silent Film List: The Dove at silentera.com