Աղասի Հարությունյան
Աղասի Նազարեթի Հարությունյան (1924, Գյումրի, Կիւմրի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1992, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության անդամ[1]։
Աղասի Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | 1924 |
Ծննդավայր | Գյումրի, Կիւմրի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 1992 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն և ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելԱղասի Հարությունյանը ծնվել է 1924 թվականին Լենինական քաղաքում։ Սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում։ Մեկ տարի սովորել է ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի Ռեպինի անվան ինստիտուտում, որից հետո ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստական ինստիտուտում, որի գեղանկարչական բաժինն ավարտել է 1951 թվականին[2]։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։
Աղասի Հարությունյանը 1953 թվականից ունեցել է ցուցահանդեսներ, 1960-ական թվականների կեսերից ակտիվորեն զբաղվել է մոնումենտալ-դեկորատիվ արվեստով։ Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հուշարձաններ է ստեղծել Հայաստանում և Ադրբեջանում, Երևանի ջերմաէլեկտրակայանում ստեղծել է Լենինի խճանկարը։
Մահացել է 1992 թվականին[3], թաղված է Թոխմախի գերեզմանատանը[4]։
Ստեղծագործություններ
խմբագրելԲնանկարներ
խմբագրել- «Համբարձում դայի»
- «Ծաղկած ծառեր»
- «Արագածը Աշտարակից»
- «Սևանա լիճ»[5]
- «Գարուն»
Կտավներ
խմբագրել- «Ելիր, ում կյանքը անիծել է»
- «Շինարար ընկերուհիները»
- «Սալաթ-Նովա»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Арутюнян Агаси Назаретович
- ↑ Ստեփանյան Գառնիկ։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան։ Սովետական գրող։ 1981, էջ 168
- ↑ Армянский художник Арутюнян Агаси Назаретович
- ↑ Աղասի Հարությունյան Նազարեթի
- ↑ АРУТЮНЯН АГАСИ НАЗАРЕТОВИЧ