Աղանդեր պաղպաղակից, սառը աղանդեր, որ պատրաստելու համար կարելի է օգտագործել ցանկացած պաղպաղակ (վանիլային, շոկոլադե, մրգային) և այլ լրացուցիչ բաղադրիչներ ինչպես համային որակների, այնպես էլ գեղեցկության համար (շոկոլադ, մրգեր, հատապտուղներ, ընկույզներ, դոնդող, մարմելադ, բեզե, թխվածքաբլիթներ և այլն[1][2]Պաղպաղակից աղանդերը մատուցվում են չափաբաժիններով (առանձին ափսեով, գավաթներով, շամպայնի բաժակներով կամ կրեմանկայով), ինչպես նաև բաղադրատոմսի համաձայն պաղպաղակից պատրաստված տորթի կամ պաղպաղակի հետ։ Աղանդերի հետ մատուցվում են նաև հատուկ աղանդային պարագաներ։

Պաղպաղակից աղանդ

Պաղպաղակե աղանդերի տեսակներ խմբագրել

Եվրոպական աղանդեր պաղպաղակից խմբագրել

 
Դեղձ Մելբա

«Դեղձ Մելբա», դասական աղանդեր, որն ստեղծվել է 1892 թվականին Լոնդոնում «Սավոյ» հյուրանոցի ռեստորանի ֆրանսիացի շեֆ-խոհարար Օգյուստ Էսկոֆյենի կողմից օպերային երգչուհի Նելի Մելբայի պատվին[3]։ Պատրաստվում է կեղևը հանված կիսած դեղձերից, ազնվամորու սոուսից և վանիլային պաղպաղակից։ ԱՄՆ-ում աղանդերը հայտնի է 20-րդ դարի սկզբից և այնտեղ դեղձից պատրաստված ամենահայտնի աղանդերն է։

 
Լիեժի սուրճ

Լիեժի սուրճը սառը ֆրանսիական աղանդեր է, որը պատրաստված է մի քիչ քաղցր սուրճից, սրճային պաղպաղակից և հարած սերուցքից։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը և Լիեժի գրոհը 1914 թվականին անուն եղել է վիեննական սուրճ։

 
Սպագետտի-այս Բադեն-Բադենում

Սպագետտի-այս, պաղպաղակից պատրաստվող գերմանական աղանդեր, որը պատրաստված է սպագետտիի ափսեի նման։ Այդ աղանդերը մտածել է Դարիո Ֆոնտանելան 1960-ականներին Մանհայմում (Գերմանիա

Պաղպաղակով պատրաստվող տորթեր խմբագրել

 
Պրոֆիտրոլի

Աղանդերի հատուկ խումբ են կազմում պաղպաղակով պատրաստվող տորթերը, որոնք «սառը տորթերի» տեսակներից են։ Որոշ տեսակներ պատրաստվում են ամբողջությամբ պաղպաղակից, ապա իսկ մյուսների պատրաստման համար օգտագործվում են մեկ կամ մի քանի շերտեր ուտելի խմորից՝ բիսկվիտային, շաքարային, մերենգի, սառեցված։

Ամերիկյան աղանդեր պաղպաղակով խմբագրել

Strawberries Arnaud, «Ելակային Առնո», ամբողջ աշխարհի ամենաթանկ աղանդերն է. այն արժի 1,4 մլն ԱՄՆ դոլար և մատուցվում է ԱՄՆՆոր Օռլեանի Arnaud’s ռեստորանում։ Աղանդերը ստեղծել է Առնո (Արչի) Կասբարյանը (Archie (Arnaud) Casbarian)։ Աղանդերը պատրաստում են ելակից, կիտրոնից, նարնջից, կարմիր գինուց, լիկյորից, ավելացվում է պաղպաղակ և հարած սերուցք գեղեցկության համար[4]։ Աղանդերը մատուցվում է շամպայնի համար գավաթում և ավելացվում է Charles X կարմիր պորտվեյն։

 
Ելակով սանդեյ

Սանդեյ, պաղպաղակից աղանդեր է, որը սովորաբար պատրաստվում է պաղպաղակի գնդիկներից, զարդարված է մրգային օշարակով կամ դոնդողով, ճզմած ընկույզով, շոկոլադով, հատապտուղներով և հարած սերուցքով։

Բանանային սպլիտ, սանդեյի տեսակ, որը պատրաստվում է պաղպաղակից, բանանի կեսերից, կոկտեյլային բալից և հարած սերուցքից։

Բանանային ֆոսթեր, սանդեյի տեսակ, որը պատրաստված է բանանայի ֆլամբայից ռոմի հետ, բանանային լիկյորից և համեմունքներից։

Ամերիկյան պարֆե, սանդեյի տեսակ, որը պատրաստված է պաղպաղակից, գրանոլային, օշարակից և լիկյորից։

Ոչ ալկոհոլային խմիչքներով պաղպաղակ խմբագրել

 
Գլյասե սուրճ

Գլյասե (ֆր.՝ glacé - սառեցված, սառած), պաղպաղակով սուրճ։

 
Կաթով կոկտեյլ վանիլային պաղպաղակով և դառը շոկոլադով

Կաթնային խմիչքներ պաղպաղակով, սառեցված պաղպաղակից պատրաստված թարմացնող ոչ ալկոհոլիկ տարբեր խմիչքներ՝ կաթնային, գազավորված, ֆրապպե, օշարակներով, հյութից և այլն։ Պատրաստում են այդ խմիչքները խառնելով և հարելով նախապես սառեցված բաղադրիչները։ Սպասքը, որով մատուցվում են կոկտեյլները, նույնպես նախապես սառեցվում են։ Պատրաստված բաղադրիչները հարում են բլենդերում հարիչի օգնությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Diana Rattray. «Ice Cream Desserts». About.com, a part of The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.

    A variety of desserts made with ice cream, including ice cream pie, parfaits, baked Alaska, and more.

  2. «Большая Домашняя Кулинария». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. Peach Melba Արխիվացված 2012-02-25 Wayback Machine
  4. Top 10 Most Expensive Desserts #1 Strawberries Arnaud

    For preparing this decent dessert combine the wine and the port in a sauce pan and place it over a medium high flame. Bring to one boil and add the slices of lime and orange, sugar and the spices (whole clove and a cinnamon stick). Bring to a boil again. Remove from the flame and cool it for around 30 minutes. Then strain the sauce and refrigerate till serving. You can keep this sauce in the refrigerator up to 15 days. For serving place a scoop of ice cream in a champagne glass and cover with strawberry slices. Drizzle with port sauce and garnish with whipped cream, fresh mint and a strawberry and serve. This is the simple recipe of the world’s most expensive desert.