Ֆանդի Ահմադ
Ֆանդի բին Ահմադ (մալայերեն՝ Fandi bin Ahmad, մայիսի 29, 1962[2], Սինգապուր), սինգապուրցի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Ներկա պահին հանդիսանում է Մալայզիայի Սուպերլիգայում հանդես եկող «Լայոնս XII» ֆուտբոլային ակումբի մարզիչը։ Նախկինում հիմնականում խաղացել է որպես՝ հարձակվող, սակայն ունակ է եղել հանդես գալ նաև կիսապաշտպանական դիրքերում։ Որպես մարզիչ երեք տարբեր ակումբների հետ հաղթել է Մալազիայի գավաթը. «Սինգապուր»[Ն 1], «Կուալա-Լումպուր» և «Փախանգ», այդ թվում նաև երկու անգամ ոսկե դուբլ է «ձևակերպել». 1992 և 1994 թվականներին։ 1988 թվականին Ֆանդի ստացել է երկրի առաջնության ոսկե խաղակոշիկը։ Բացի դրանից, ֆուտբոլիստը հայրենի սահմաններից դուրս հանդես եկել այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են՝ «Միտրա Կուկարը» (Ինդոնեզիա), «Գրոնինգենը» (Նիդերլանդներ), «Գեյլանգ Ինտերնեշնլը» և «Ուորիորսը» (երկուսն էլ՝ Սինգապուր)։ Սինգապուրի ազգային հավաքականի կազմում Ֆանդին մասնակցել է 101 հանդիպումների, դարձել է 55 գոլի հեղինակ, երեք անգամ դարձել է Հարավարևմտյան Ասիայի խաղերի արծաթե մրցանակակիր և 1993 թվականից 1997 թվականը հանդիսացել է ազգային հավաքականի թիմի ավագը[3]։ Ֆանդին մարզել է «Ուորիորսը», «Պելիտա Ռայան» (Ինդոնեզիա) և «Ջոհորը» (Մալայզիա), որպես մարզչի օգնական աշխատել է երկրի ազգային հավաքականում։ Սինգապուրցի «վետերանը» ներկայում հանդիսանում է իր սեփական ֆուտբոլային ակադեմիայի նախագահը։ 1994 թվականին պարգևատրվել է Քաղաքացիական ծառայությունների համար տրվող մեդալով։ Ֆանդին համարվում է առաջին սինգապուրցի ֆուտբոլիստը, որը խաղացել է Եվրոպայում, երկրի առաջին միլիոնատեր-մարզիկը և առաջին սինգապուրցի մարզիկը՝ հրապարակված կենսագրությամբ (1994 թվական)։ Ֆանդին համարվում է ազգային լեգենդ[Ն 2]: 1999 թվականին նա «Straits Times» թերթի կողմից կազմված Սինգապուրի հարյուրամյակի 50 մեծագույն մարզիկների ցուցակի մեջ զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը[12]։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ֆանդի բին Ահմադ | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Սինգապուր | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Սինգապուր | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 29, 1962[2] (62 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սինգապուր | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 172 սմ[1] | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող, կիսապաշտպան (նախկինում) | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Լայոնս XII | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վաղ տարիներ
խմբագրելՄանուկ հասակում Ֆանդին զբաղվում էր ֆուտբոլով և իր ազատ ժամանակի մեծ մասը հենց ֆուտբոլին էր նվիրում։ Ապագա ֆուտբոլիստի ընտանիքը ապրում էր «Վուդբրիջ» հիվանդանոցում։ Այնտեղ նրանք ունեին առանձնացված երկու սենյակ։ Ընտանիքին օգնելու նպատակով Ֆանդին ստիպված է եղել նասի լեմակ վաճառել (բրնձից պատրաստված ուտեստ)[8][13]։ Ֆանդիի հայրը՝ Ահմադ Վարտամը, նախկինում հանդիսացել է Սինգապուրի ազգային հավաքականի դարպասապահը[14]։ Անձամբ Ֆանդին էլ է սկսել իր կարիերան որպես դարպասապահ, սակայն հետո իր ուսուցչի խորհրդով տեղափոխվել է կիսապաշտպանություն[15]։ Երբ նա 12 տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են, ինչից հետո Ֆանդին սկսում է ապրել հոր, տատի և պապի հետ։ Ֆանդին սովորել է Սերանգուն Գարդենս միջնակարգ դպրոցում, որտեղ էլ սկսել է հանդես գալ տեղի ֆուտբոլային ակումբի կազմում։ Սակայն նրան հեռացնում են այդ ակումբից, քանի որ տղան թերանում էր սովորելու մեջ։ Հետո նա շարունակում է սովորել Սինգապուրի պրոֆեսիոնալ տեխնիկական համալսարանում և ստանում է երրորդ ազգային առևտրական պատվոգիր։ Ֆանդին այդ տարիներին սկսում է հանդես գալ «Կակի Բուկիտ» ակումբի կազմում, որը հանդես էր գալիս սիրողական ազգային ֆուտբոլային լիգայում։ Հենց այդ ակումբում հանդես գալու տարիներին է նրան նկատում «Սինգապուր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սեբաստյան Յանը[16]։
Ֆուտբոլիստի կարիերա
խմբագրելԱկումբային կարիերա
խմբագրելՖանդին միանում է «Սինգապուրին» 1979 թվականին և դառնում է ակումբի հիմնական կիսապաշտպաններից մեկը։ Մալայզիայի գավաթի խաղարկությունում ֆուտբոլիստը իր առաջին մրցաշրջանում 4 գոլի հեղինակ է դառնում։ Արշադ Համիսի և Դոլլա Կասիմի թոշակի անցնելուց հետո ակումբի մարզիչն է դառնում Ջիտ Սինգխը, ով որոշում է Ֆանդիին փորձարկել հարձակման գծում։ 1980 թվականի մրցաշրջանի ընթացքում Մալայզիայի գավաթի խաղարկության շրջանակներում Ֆանդին արդեն հեղիանկում է 8 գոլ, որոնց թվում է նշվում նաև գավաթի խաղարկության եզրափակչում կայացած «Սելանգորի» դեմ հեղինակված հաղթական գոլը[17]։ 1980 թվականի սեպտեմբերին Ֆանդին զորակոչվում է բանակ։ Ծառայության մեծ մասի ընթացքում նա զբաղվում էր զինվորական բանակատեղու մաքրությամբ։ Շնորհիվ այն բանի, որ նա կատարում էր իր օրական զինվորական պարտականությունները ժամկետից շուտ, նա ունենում է ազատ ժամանակ, ինչն էլ օգտագործում է «Սինգապուրի» կազմում ելույթները շարունակելով։ 1981 թվականին Ֆանդին օգնում է իր ակումբին դուրս գալ Մալայզիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, ինչի համար մրցաշրջանի վերջում ճանաչվում է Սինգապուրի տարվա լավագույն ֆուտբոլիստ[14]։ Հաջորդ տարի Սինգապուրը չի մասնակցում Մալայզիայի գավաթի խաղարկությանը՝ քաղաքական խնդիրների պատճառով, իսկ Ֆանդին կրում է մեջքի վիրահատություն. վիրահատությունից հետո նա ունակ չի լինում խաղալ ֆուտբոլ շուրջ վեց շաբաթ և ազատվում է բանակից ժամկետից շուտ[18]։
Ֆանդին «Սելանգորից» հրավեր է ստանում «Բոկա Ջունիորսի» դեմ կայանալիք ընկերական խաղին մասնակցելու նպատակով։ Ֆանդին ընդունում է հրավերը և խաղում հեղինակում է «Սելանգորի» միակ գոլը, սակայն վերջնական հաշվով ակումբը պարտվում է 2-1 հաշվով։ Ֆանդին առաջարկ է ստանում Մալայզիայի առաջնությունում հանդես եկող մի քանի ակումբներից, ինդոնեզական «Միտրա Կուկարից», շվեյցարական «Յանգ Բոյսից» և հոլանդական «Այաքսից»։ «Այաքսում» անցկացրած երեքշաբաթյա փորձաշրջանից հետո ակումբը նրան առաջարկում է եռամյա պայմանագիր[19], սակայն դրա փոխարեն Ֆանդին «Միտրա Կուկարի» հետ մի տարի ժամկետով պայմանագիր է կնքում։ Իր նոր թիմի կազմում Ֆանդին մասնակցում է ընդամենը մեկ մրցաշրջանի, որում օգնում է ակումբին պաշտպանել չեմպիոնական տիտղոսը և հեղինակած 13 գոլերով դառնալ առաջնության երրորդ լավագույն ռմբարկուն։ Լոնդոնյան Արսենալի դեմ կայացած ընկերական խաղում Ֆանդին գոլի հեղինակ է դառնում և այդպիսով ավելի է «վստահեցնում» թիմի հաղթանակը (2-0)։ Ֆանդին լքում է «Միտրան» այն պատճառով, որ ֆուտբոլային պաշտոնյաները անսպասելորեն սկսել էին արգելել լեգիոներներին հանդես գալ Մալազիայի առաջնությունում[20]։
1983 թվականին Ֆանդին տեղափոխվում է Նիդերլանդներ և այնտեղ «Գրոնինգենի» հետ երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքում։ Ընկերական խաղում ստացած ազդրի վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը դուրս է մնում թիմի կազմից 10 շաբաթով։ Այնուամենայնիվ, առաջնության շրջանակներում կայացած իր առաջին խաղում Ֆանդիին հաջողվում է դուբլի հեղինակ դառնալ և այդպիսով հաղթանակ պարգևել իր նոր ակումբին՝ «Գոու Ըհիդ Իգլսի» դեմ խաղում։ Երեք օր անց նա մասնակցում է ՈւԵՖԱ Գավաթի խաղարկության երկրորդ փուլի շրջանակներում կայացած իտալական «Ինտերնացիոնալե» դեմ առաջին խաղին և հեղինակում այդ հաղթական խաղի երկրորդ գոլը (2-0)։ Սակայն պատասխան խաղում «Գրոնինգենը» կրում է 5-1 հաշվով պարտություն[21]։ «Գրոնինգենի» երկրպագուները ճանաչում են Ֆանդիին մրցաշրջանի լավագույն և ամենահայտնի ֆուտբոլիստ. մրցաշրջանում մասնակցած 29 խաղերում նա դառնում է 10 գոլի հեղինակ և իր ակումբին օգնում է 9-րդ հորիզոնականից հասնել մինչև 5-րդ (Էրեդիվիզիում)։ Որպես ապրիլի մեկյան կատակ՝ «Straits Times»-ը հերթական համարի առաջին էջում հրապարակում է մի հոդված, ըստ որի՝ Ֆանդին պայմանագիր է կնքել անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» հետ[22]։ Հաջորդ մրցաշրջանում Ֆանդիի մոտ կրկնվում է ազդրի վնասվածքը, և նա թիմի գլխավոր մարզչի հետ մտնում է կոնֆլիկտի մեջ։ Այդ մրցաշրջանում նա մասնակցում է ընդամենը երկու լրիվ խաղի, իսկ մրցաշրջանի ավարտին ակումբը նրան պայամանգրի ժամկետի երկարաձգում չի առաջարկում[23]։ Նիդերլանդներում եղած ժամանակահատվածում Ֆանդին «Գրոնինգենի» կազմում անցկացրած 36 խաղերում դառնում է 11 գոլի հեղինակ[24]։
Ֆանդիի կարիերայի հաջորդ ակումբն է դառնում «Կուալա Լումպուրը», որի հետ ֆուտբոլիստը 1987 թվականին հաղթում է իր առաջին Մալայզիայի գավաթը։ Ակումբը կրկնում է նույն հաղթանակը նաև հաջորդ մրցաշրջանում, իսկ Ֆանդին հեղինակած 21 գոլերի շնորհիվ ստանում է առաջնության ոսկե խաղակոշիկը[25]։ «Կուալա Լումպուրի» կազմում անցկացրած իր երրորդ մրցաշրջանում, Ֆանդին իր ձեռքբերումների շարքին է ավելացնում հերթական հաղթանակը Մալայզիայի գավաթի համար ընթացող պայքարում։ 1990 թվականին ֆուտբոլիստը երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքում հունական «ՕՖԻ»-ի հետ։ Սակայն միջազգային տրանսֆերի փաստաթղթի հետ կապված խնդիրները խանգարում են նրան մասնակցել Կրետեում կայանալիք խաղերին, ինչի պատճառով էլ պայմանագրի կնքումից երկու շաբաթ անց նա լքում է Հունաստանը[26]։ Հետո Ֆանդին միանում է «Փախանգին», որտեղ կրկին սկսում է խաղալ որպես կենտրոնական կիսապաշտպան։ Ֆուտբոլիստը վերադանռում է կիսապաշտպանություն այն պատճառով, որ կորցրել էր իր երբեմնի արագությունը[27]։ Ֆանդին ակումբի կազմում բաց է թողնում մի քանի ամիս՝ ստացած ազդրի և կրնկի վնասվածքների պատճառով, սակայն այնուամենայնիվ նա կարողանում է մրցաշրջանի ընթացքում դառնալ երեք գոլի հեղինակ և օգնել «Փախանգին» հաղթել 1992 թվականի Մալայզիայի առաջնությունը և գավաթը[28]։ Այդ տարի նա դառնում է առաջին սինգապուրցի մարզիկը, ում կարիերային աշխատավարձը գերազանցել է միլիոն սինգապուրյան դոլլարը[8]։
Ֆանդին վերադառնում է «Սինգապուր» անմիջապես այն բանից հետո, երբ ակումբը դուրս է թռչում Մալայզիայի բարձրագույն լիգայից։ Այնուամենայնիվ նրանց հաջողվում է վերադառնալ բարձրագույն դիվիզիոն և հասնել մինչև 1993 թվականի Մալայզիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, իսկ հաջորդ տարի նրանք «ոսկե դուբլ» են ձևակերպում։ Այդ մրցաշրջանում Ֆանդին ստանում է ավագի թևկապը և «Սինգապուրի» կազմում մասնակցելով 41 կայացած խաղերից 39-ին, հեղինակած 26 գոլերի շնորհիվ դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն և ճանաչվում է լավագույնը[29][30]։ Նրան նաև պարգևատրում են Քաղաքացիական ծառայությունների համար տրվող մեդալով[14][31]։ Հաջորդ մրցաշրջանում Սինգապուրը դուրս է թռչում Մալայզիայի գավաթի խաղարկությունից և վերակազմավորվում է, ինչի պատճառն է դառնում Սինգապուրի պրոֆեսիոնալ առաջնության ստեղծումը։ Մրցաշարի առաջին մրցաշրջանում, 1996 թվականին, Ֆանդին ներկայանում էր որպես «Գեյլանգ Ինտերնեշնլի» թիմի ավագ. մրցաշրջանում նա դառնում է 11 գոլի հեղինակ, ինչը իր նշանակությունն է ունենում Սինգապուրի նոր առաջնության առաջին չեմպիոնը դառնալու համար։ 1996 թվականին հունիսին Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիան ճանաչում է Ֆանդիին որպես ամսվա լավագույն ֆուտբոլիստ[32][33]։ Գեյլանգը ստանում է հատուկ հնարավորությունուն Ֆանդիին եռակի աշխատավարձ տալու հարցում[13]։ Ֆանդիի կարիերան ավարտվում է «Ուորիորսի» կազմում անցկացրած վերջին երեք մրցաշրջաններով, որոնց ընթացքում նա երկու անգամ դառնում է առաջնության չեմպիոն և գավաթի դափնեկիր։ Վնասվածքների պատճառով Ֆանդին հիմնականում դուրս էր գալիս խաղադաշտ խաղերի վերջնամասերում, սակայն շարունակում էր հեղինակել կարևոր գոլեր։ 1999 թվականին Ֆանդին ավարտում է իր ֆուտբոլիստի կարիերան[34][35]։
Ֆուտբոլից դուրս
խմբագրելՖանդին բարեպաշտ մուսուլման է[13], խույս է տալիս սկանդալներից և չունի վատ սովորութություններ[36]։ Հաճախ հասարակության մեջ նա համեստ[10], զգայուն և կարեկից[7] մարդու տպավորություն է թողնում։ 1996 թվականին նա ամուսնանում է հարավաֆրիկացի մոդել՝ Վենդի Յակոբսի հետ։ Նրանք ունեն հինգ երեխա[37]։ Մեծ տղաներից երկուսը զբաղվում են ֆուտբոլով և փորձաշրջան են անցել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ «Արսենալը», «Չելսին» և «Միլանը»[38]։ 1993 թվականին լույս է տեսնում Ֆանդիի կենսագրությունը ներկայացնող գիրքը, որը ստանում է «Ֆանդի Ահմադի պատմությունը» վերնագիրը (անգլ.՝ The Fandi Ahmad Story): Երկու ամսվա ընթացքում վաճառվում է շուրջ 17000 տիպօրինակ. գիրքը թարգմանվում է նաև մալայերեն[39]։
Ֆանդին գովազդել է այնպիսի ապրանքներ ինչպիսիք են՝ Lotto[40] և Royal Sporting House[13] սպորտային հագուստների բրենդները, Uncle Tobys շիլան, Carnation կաթը և Isomax էներգետիկ ըմպելիքը[36]։ 1996 թվականին նա թողարկում է անգլիական և մալայական երգերի ալբոմ և սկիզբ է դնում Meniti Pelangi հեռուսատեսային հաղորդումը, որը պատմում էր մալայական սինգապուրցիների սահմանափակումների մասին[13]։ Երեք տարի անց նա բացում է սեփական ռեստորանը և ավտոսրահը, սակայն երկու տարիների ընթացքում Ֆանդին ստիպված է լինում փակել երկու հիմնարկներն էլ[7]։ Նա եղել է ազգային հակածխախոտային և հակաթմրանյութային ընկերության դեսպաններից մեկը[10][22] և միջոցներ է հավաքել 2004 թվականի ինդոնեզական ցունամիից տուժածների համար[41]։
2014 թվականի հոկտեմբերին Սինգապուրի մադամ Տյուսոյի անվան թանգարանում տեղադրվում է Ֆանդիի մոմե արձանիկը, և նա դառնում է երկրի առաջին մարզիկը, ում վիճակվել էր այդպիսի պատիվ։ Մոմե արձանիկը ներկայացնում է 1994 թվականի Ֆանդիին, ով այդ ժամանակ դեռևս «Սինգապուր» ֆուտբոլային ակումբի թիմի ավագն էր[42]։
Ձեռքբերումներ
խմբագրելՈրպես ֆուտբոլիստ
խմբագրել- Ինդոնեզիայի չեմպիոն։ 1982-83[43]
- Մալայզիայի չեմպիոն։ 1988[44]
- Մալայզիայի գավաթի դափնեկիր։ 1987, 1988[45][46]
- Մալայզիայի չեմպիոն։ 1992[47]
- Մալայզիայի գավաթի դափնեկիր։ 1992[48]
- Մալայզիայի չեմպիոն։ 1994[49]
- Մալայզիայի գավաթի դափնեկիր։ 1980, 1994[50][51]
- Սինգապուրի չեմպիոն։ 1996[52]
- Սինգապուրի չեմպիոն։ 1997, 1998[53][54]
- Մալայզիայի գավաթի դափնեկիր։ 1999[55]
- Լիգայի գավաթի դափնեկիր։ 1997[56]
- Սինգապուրի ֆուտբոլի միության գավաթի դափնեկիր։ 1997[57]
Նշումներ
խմբագրել- ↑ Մինչև 1996 թվականին S-Լիգայի ստեղծվելը որոշ սինգապուրյան ակումբներ հանդես էին գալիս Մալայզիա առաջնությունում։
- ↑ Հեղինակային աղբյուրները Ֆանդիի հետ են կապում հետևյալ «կեղծանունները»՝ «Սինգապուրի ֆուտբոլային լեգենդ»[4], «Սինգապուրի սիրելի ֆուտբոլային զավակ»[5], «ազգային ֆուտբոլային սրբապատկեր»[6], «Սինգապուրի ամենահայտնի ֆուտբոլիստ»[7], «երկրի ֆուտբոլի ոսկե տղա»[8], «սինգապուրյան սպորտի ամենահայտնի դեմք»[9], «լավագույնը իր սերունդում»[10], «Սինգապուրի ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը» и «Ասիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»[11].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ S Gulam (1996 թ․ մայիսի 18). «Old? Who says?». The New Paper. էջ 53.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «FAS launches FAS Captains' Advisory Panel». FAS. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Fandi Ahmad Academy hopes to send youth abroad to turn professional». Channel NewsAsia. 2011 թ․ մայիսի 18.
- ↑ Wang Meng Meng (2005 թ․ հունվարի 24). «Singapore soccer through Fandi's eyes». The New Paper.
- ↑ Sanjay Nair (2011 թ․ օգոստոսի 5). «Fandi unlikely to coach Singapore Lions». The Straits Times.
- ↑ 7,0 7,1 7,2 «Fandi is too nice for his own good». The Sunday Times. 2006 թ․ նոյեմբերի 12.
- ↑ 8,0 8,1 8,2 Jose Raymond (2007 թ․ հունիսի 27). «A superstar's sacred ground». TODAY.
- ↑ Santokh Singh (1999 թ․ ապրիլի 29). «Ball starts rolling to honour 4 players». The Straits Times.
- ↑ 10,0 10,1 10,2 Nick Edwards (1998 թ․ մայիսի 17). «Top Singapore soccer star espouses humility». Reuters.
- ↑ G Sivakkumaran (2003 թ․ հունվարի 7). «Fandi named as Sivaji's assistant». The Straits Times.
- ↑ «Here's the full list». The Straits Times. 1999 թ․ դեկտեմբերի 19.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Murray Hiebert (1997 թ․ ապրիլի 17). «Singapore's soccer star takes a shine to business». Far Eastern Economic Review.
- ↑ 14,0 14,1 14,2 «Fandi Ahmad's milestones». The Sunday Times. 2006 թ․ նոյեմբերի 12.
- ↑ Yeo, 1993, էջեր 9–16
- ↑ Yeo, 1993, էջեր 17–22
- ↑ Yeo, 1993, էջեր 23–27
- ↑ Yeo, 1993, էջեր 31–34
- ↑ Yeo, 1993, էջեր 35–41
- ↑ Yeo, 1993, էջեր 46–49
- ↑ Yeo, 1993, էջեր 54–57
- ↑ 22,0 22,1 Yeo, 1993, էջեր 58–61
- ↑ Yeo, 1993, էջեր 64–67
- ↑ «Player profile» (Dutch). Voetbal International. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Yeo, 1993, էջեր 82–86
- ↑ Yeo, 1993, էջեր 106–108
- ↑ Peter Khoo (1992 թ․ դեկտեմբերի 16). «Fandi hits full throttle in striker's role». The Straits Times.
- ↑ «Fading star Fandi up against rising star Farid». The Straits Times. 1992 թ․ նոյեմբերի 12.
- ↑ Peter Khoo (1994 թ․ դեկտեմբերի 18). «The perfect end to Singapore's 14-year drought». The Sunday Times.
- ↑ Peter Khoo (1994 թ․ դեկտեմբերի 20). «Fandi the popular choice». The Straits Times.
- ↑ «Fandi terima anugerah Hari Kebangsaan». Berita Harian. 9 августа 1994. Վերցված է 22 января 2015-ին.
- ↑ Dan Guen Chin (1996 թ․ հունիսի 15). «Fandi helps Geylang to inaugural title». The New Straits Times.
- ↑ «Singapore's Fandi Ahmad is AFC's player of the month». Agence France-Presse. 1996 թ․ հուլիսի 3.
- ↑ «No medal, but Fandi will still keep on kicking». The Straits Times. 1999 թ․ հոկտեմբերի 12.
- ↑ Godfrey Robert (1999 թ․ դեկտեմբերի 3). «I want to play». The Straits Times.
- ↑ 36,0 36,1 Yeo, 1993, էջեր 146–149
- ↑ Jamie Ee (2009 թ․ մարտի 1). «Wendy Jacobs may leave hospital this week». The Sunday Times.
- ↑ S Murali (2010 թ․ հոկտեմբերի 14). «I am going to Europe». The New Paper.
- ↑ Tuminah Sapawi (1993 թ․ հոկտեմբերի 28). «Fandi's story translated into Malay». The Straits Times.
- ↑ Peter Khoo (1995 թ․ հունվարի 3). «Fandi strikes record deal». The Straits Times.
- ↑ Li Xueying (2005 թ․ հունվարի 29). «Well-known figures engaged by CDC to galvanise youth». The Straits Times.
- ↑ «Fandi Ahmad meets his wax double». MediaCorp. TODAY. 2014 թ․ հոկտեմբերի 8.
- ↑ «Double delight». The Straits Time. 1983 թ․ հուլիսի 12. էջ 31.
- ↑ S. Gulam (1988 թ․ հոկտեմբերի 5). «On with the Pro League!». The New Paper. էջ 35.
- ↑ Dorai, Joe (1987 թ․ հոկտեմբերի 18). «Kannan steals a slim win for Kuala Lumpur». The Straits Times. էջ 28.
- ↑ Yeo, Wilfred (1988 թ․ նոյեմբերի 7). «Classy KL make it a Grand Slam». The Straits Times. էջ 39.
- ↑ Dorai, Joe (1992 թ․ օգոստոսի 25). «Pahang will not grant S'pore any favours». The Straits Times. էջ 30.
- ↑ Khoo, Peter (1992 թ․ նոյեմբերի 15). «Zul the hero as Pahang reigns again». The Straits Times. էջ 32.
- ↑ Tay, Cheng Khoon (1994 թ․ օգոստոսի 24). «Mission accomplished: Champions at last». The Straits Times. էջ 29.
- ↑ Dorai, Joe (1980 թ․ հունիսի 29). «Fandi turns on magic». The Straits Times. էջ 38.
- ↑ Khoo, Peter (1994 թ․ դեկտեմբերի 18). «The perfect end to Singapore's 14-year drought». The Straits Times. էջ 40.
- ↑ Singh, Santokh (1996 թ․ նոյեմբերի 10). «Geylang it is as Iranian Estili nets winning goal». The Straits Times. էջ 44.
- ↑ «It's official: Warriors are CHAMPIONS». The New Paper. 1997 թ․ հուլիսի 9. էջ 49.
- ↑ Siow, Peter (1998 թ․ օգոստոսի 3). «Three cheers for Fandi, Chitrakar». The Straits Times. էջ 42.
- ↑ Koh, Thomas (1999 թ․ նոյեմբերի 28). «And the winner is... Singapore soccer». The Straits Times. էջ 50.
- ↑ Singh, Santokh (1997 թ․ սեպտեմբերի 7). «Target achieved – Warriors clinch the double». The Straits Times. էջ 44.
- ↑ Koh, Thomas (1997 թ․ նոյեմբերի 3). «Fandi lifts SAFFC to grand treble». The Straits Times. էջ 40.
- ↑ Miller, Brian (1983 թ․ հունիսի 7). «So near, yet so far». The Straits Times. էջ 1.
- ↑ Siow, Peter (1985 թ․ դեկտեմբերի 18). «Thais home and dry». The Straits Times. էջ 44.
- ↑ Yeo, Wilfred (1989 թ․ սեպտեմբերի 1). «Host team put icing on birthday cake». The Straits Times. էջ 35.
- ↑ «Champions once again». The Straits Times. 2000 թ․ հուլիսի 29. էջ 1.
- ↑ Lim, Marc (2002 թ․ սեպտեմբերի 1). «The crown is SAFFC's, as Home fails to win». The Straits Times. էջ 46.
- ↑ Siow, Peter (1991 թ․ դեկտեմբերի 5). «Lions bares its fangs in Fandi's absence». The Straits Times. էջ 29.
- ↑ Yeo, Wilfred (1993 թ․ հունիսի 20). «Hurt Lions roar back for bronze». The Straits Times. էջ 31.
- ↑ Rai, Hakikat (1995 թ․ դեկտեմբերի 17). «Fandi's goal good enough for a bronze». The Straits Times. էջ 44.
Գրականություն
խմբագրել- Yeo, Wilfred The Fandi Ahmad Story. — Brit Aspen Publishing, 1993. — ISBN 978-981-00-4843-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանդի Ահմադ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2018 թվականի ապրիլի 5-ի օրվա հոդված: |