Ահմադ Սաթթար օկլի Ջամիլզադե(ադրբ.՝ Əhməd Səttar oğlu Cəmilzadə), ադրբեջանցի բանաստեղծ, Ադրբեջանի գրողների միության անդամ 1939 թվականից, Ադրբեջանի պետական մրցանակի դափնեկիր (հետմահու 1980 թ.)[1]։

Ահմադ Ջամիլ
ադրբ.՝ Əhməd Cəmil
Ծննդյան անունադրբ.՝ Əhməd Səttar oğlu Cəmilzadə
Ծնվել էհոկտեմբերի 20, 1913(1913-10-20)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 24, 1977(1977-09-24) (63 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուադրբեջաներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ
 Əhməd Cəmil Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջամիլզադե Ահմեդ Սաթթար օկլին ծնվել է 1913 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանի նահանգի Երևան քաղաքում[2]։

Ակտիվորեն մասնակցել է Ադրբեջանի պրոլետար գրողների ընկերության Գյանջայի մասնաճյուղի գործունեությանը։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Գիզիլ Գյանջա», «Դագեստան ֆուգարասը», «Երիտասարդ բոլշևիկ», «Հարձակում», «Հեղափոխություն և մշակույթ» թերթերում և ամսագրերում։ Այնուհետև ուսումը շարունակել է Բաքվի բարձրագույն մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետում (1930-1933 թթ.)։ Եղել է մեթոդիստ Շամկիրի շրջանի Զայամ գյուղում (1933-1936), ապա Գյանջայում (1936-1940 թթ.)[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Հյուսիսային Կովկասի, Ղրիմի ճակատային թերթերի («Մարտական հարված», «Հարձակում», «Առաջ հանուն հայրենիքի»)խմբագրություններում (1942-1943 թթ.)։ Ընտրվել է Գրողների միության տնօրենների խորհրդի գործադիր քարտուղար (1944–1947), ինչպես նաև տնօրենների խորհրդի անդամ։ Երկար ժամանակ եղել է «Գրական թերթ», «Ադրբեջան» և «Ուլդուզ» ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ։

Մահացել է 1977 թվականի սեպտեմբերի 24-ին Բաքվում։

Ծանոթագրություններ խմբագրել