Այ քեզ Նոր տարի (անգլ.՝ Ну и Новый Год!), ռուսական գեղարվեստական ֆիլմ, նկարահանվել է 2015 թվականին, ռեժիսոր Միլա Ավգուստի դեբյուտային աշխատանքն է։ Դրամատիկ կատակերգություն է այն մասին, թե ինչպես է իննամյա դպրոցականը վտանգավոր խաղ ծրագրում, որի նպատակն է կանխել իր ծնողների ամուսնալուծությունը։ Ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 11-ին, Վիբորգում, «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի 23-րդ փառատոնի շրջանակներում[1]։ Ֆիլմի մոսկովյան պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, Ռուսաստանի կինոմատոգրոֆիստների միության կինոյի տանը[2]։ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ֆիլմը վարձույթի է հանվել «Մոսկովյան կինո» կինոթատրոնների ցանցում[3]։

Ա՛յ քեզ Նոր տարի
ռուս.՝ Ну и Новый год!
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2015
Լեզուռուսերեն

Սյուժե

խմբագրել

Նոր տարվա նախօրեին իննամյա դպրոցական Ալյոշան իմանում է, որ իր ծնողները պատրաստվում են ամուսնալուծվել։ Տղան չի ցանկանում համակերպվել սրա հետ, չէ՞ որ իր միակ երազանքն ընտանիքը պահպանելն ու Ամանորը միասին դիմավորելն է։ Այդ պատճառով, երբ նրա հայրը պատրաստվում է հեռանալ տնից, Ալյոշան դիմում է ծայրահեղ միջոցների, որպեսզի նրան հետ պահի։ Հայրը դեռ շատ կափսոսա հեռանալու իր որոշման համար[4]։

Դերերում

խմբագրել
  • Միլա Ավգուստ - Մարիա
  • Դենիս Ֆոմին - Անդրեյ
  • Ալեքսեյ Օնեժեն - Ալյոշա
  • Վլադիմիր Սիչյով - Ձմեռ պապ
  • Նինա Շացկայա - դպրոցի տնօրեն
  • Աննա Դանկովա - ուսուցիչ

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Միլա Ավգուստ` սցենարի հեղինակ և ռեժիսոր
  • Մարինա Մակարովա` կոմպոզիտոր
  • Ալեքսեյ Սնիգիր` պրոդյուսեր
  • Մաքսիմ Ալյոխին` օպերատոր

Նկարահանման գործընթաց

խմբագրել

Նկարահանող խմբին հաջողվել է նկարահանել բոլոր տեսարաններ 15 օրվա ընթացքում։ Դրանցից 10 օրն անց են կացվել այն տանը, որտեղ ապրել և աշխատել է հայտնի ռեժիսոր և սցենարիստ Լեոնիդ Տրաուբերգը, չորսը` Մոսկվայի №913 դպրոցում, իսկ մեկը` Հայրապետական լճակներում[5]։

Ֆիլմի երաժշտություն

խմբագրել

Ֆիլմում օգտագործվել է ամերիկացի երգիչ Լիթլ Ռիչարդի ռոքնռոլ ժանրի «Long Tall Sally» հիթը (1956)։ Ֆիլմում հնչել են նաև "New Year Lights" և " Wake up, baby" երգերը, որոնց երաժշտության հեղինակը Մարինա Մակարովան է, բառերի հեղինակը և կատարողը` Անաստասիա Իգիթյանը։

Մրցանակներ և փառատոններ

խմբագրել
«Ալ առագաստներ» 8-րդ միջազգային մանկական կինոփառատոն
2015
Առաջին մրցանակ[6]
«Ժպտա՛ Ռուսաստան» կատակերգության 16-րդ ռուսական կինոփառատոն
2015
Հատուկ մրցանակ` «Հաջող ընտանեկան դեբյուտ ընտանեկան կատակերգություն ժանրում»[7]
8-րդ «Ոսկե Փյունիկ» դերասանների և ռեժիսորների համառուսական կինոփառատոն
2015
Մրցութային ցուցադրություն[8]
7-րդ Vittorio Veneto Film Festival (Իտալիա)
2016
Մոնտե Բալդո մրցանակ[9]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Пресс-релиз кинофестиваля "Окно в Европу 2015"». www.okno-filmfest.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «Премьера фильма «Ну и Новый Год!» 8 декабря в Доме Кино». Союз Кинематографистов России. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. «Информация о прокате"». offlinecinema.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.(չաշխատող հղում)
  4. «Информация со страницы фильма на Фейсбук». www.facebook.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  5. «Мила Август о работе над фильмом «Ну и Новый Год!» ОКНО В ЕВРОПУ Пресс-релиз». www.okno-filmfest.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  6. ««Лезгинку» в Болгарии танцевали на «бис»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  7. «ДНЕВНИК КИНОФЕСТИВАЛЯ «УЛЫБНИСЬ, РОССИЯ!»: ПРО ЗМЕЮ, «ПРЕВРАЩАТЕЛЬ» И БАРМЕНА».
  8. ««Золотой Феникс» прощается со смолянами».
  9. «PREMIATO AL VITTORIO VENETO FILM FESTIVAL PER LA SEZIONE GIOVANI "NU I NOVYY GOD" DELLA REGISTA RUSSA MILA AVGUST».

Արտաքին հղումներ

խմբագրել