Ահա մարդը (նկար, Տիցիան)
Ահա մարդը, իտալացի հայտնի նկարիչ Տիցիանի կտավը՝ նկարված վերածննդի դարաշրջանում։ Նկարը համարվում է 1540-ական թվականներին Տիցիանի նկարած գլուխգործոցը։ Այս կտավով Տիցիանը առաջ է քաշում իր ժամանակների ավետարանական իրադարձությունները։
Ահա մարդը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան[1] |
տարի | 1543 |
բարձրություն | 242 ± 1 սանտիմետր |
լայնություն | 361 ± 1 սանտիմետր |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Արվեստի պատմության թանգարան[2] |
հավաքածու | Արվեստի պատմության թանգարան[1] |
պատվիրատու | Giovanni d'Anna? |
հիմնական թեմա | Ecce Homo? և Man of Sorrows? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Ecce Homo by Titian (Vienna) Վիքիպահեստում |
Ստեղծման պատմություն
խմբագրելՋորջո Վազարիի հաղորդմամբ՝ կտավը նկարված է Ջիովանի դ'Աննայի համար։ 1574 թվականին նրան այնտեղ է տեսնում ֆրանսիացի թագավոր Հենրի II-ը։
1620 թվականին կտավը գնում է Ջորջ Վիլյերսը։ 1574 թվականին կտավը նկատում է Լեոպոլդ Վիլհելմը։ 1648 թվականին օգտագործվում է Ֆերդինանդ III-ի կողմից։ 1718 թվականին կտավը վաճառվում է Վիեննայից, սակայն 1723 թվականին վերադարձվում է Վիեննա։
Կոզիմո Ռիդոլֆին հաստատում է, որ Պիղատոսի կերպարում նկարված է Պյոտր Արետինոն, մորուքավոր ձիավորի կերպարում՝ Կարլոս 5-րդը, գլխարկով ձիավորի լերպարում՝ Սուլեյման սուլթանը։ Արդի հետազոտողները հաստատում են միայն առաջին պնդումը[3]։
Նկարագրություն
խմբագրելԿտավում պատկերված է Պիղատոսի առջև՝ աստիճանների վրա կանգնած մարդը, ով ուզում է կտտանքների ենթարկել Քրիստոսին և ասում «ահա մարդը»։ Կտավի համադրությունը կառուցված է մեծ, դինամիկ ռիթմերի վրա, դիրքերի և շարժումների լեզուն բարդացված է։ Պատմական դրաման պատկերվում է մտահոգություններով լի աշխարհում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/307994
- ↑ https://www.khm.at/objektdb/detail/1944/
- ↑ Բելոուսովա Տիցիան, էջ 161
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահա մարդը (նկար, Տիցիան)» հոդվածին։ |