Ահաբեկչություն Կվետտայում

Ահաբեկչություն Կվետտայում (անգլ.՝ Quetta attacks), ահաբեկչական գործողություն Պակիստանի Կվետտա քաղաքում, որը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 8-ին։ Այդ օրը մահապարտները հարձակվեցին Կվետտայի պետական հիվանդանոցի վրա` իրենց հետ ունենալով պայթուցիկ սարք և զինամթերք[1][2] և նախնական տվյալներով վիրավորվել էր ավելի քան 130 մարդ[3]։ Մահացածները հիմնականում եղել են իրավաբաններ, ովքեր գտնվում էին Կվետտայի հիվանդանոց, քանի որ մինչ այդ հիվանդանոց էր տեղափոխվել իրավաբան Բիլալ Անվար Քասին։ Վերջինս սպանվել էր անհայտ մարդասպանի կողմից[4]։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը դրվում է այնպիսի իսլամիստական խմբավորումների վրա, ինչպիսիք են Ջամաթ ուլ Ահրարը և ԻԼԻՊը։ Գործողության արդյունքում մահացել է ավելի քան 93 մարդ, 120-ը` վիրավորվել[5][6][7]։

Ահաբեկչություն Կվետտայում
Տեսակահաբեկչական ակտ և ահաբեկչական հարձակում պայթյունով
ՏեղադրանքԿվետտա
Տարեթիվօգոստոսի 8, 2016
Զոհվածներ70 ± 10
Վիրավորներ100 ± 50

Միջազգային արձագանքԽմբագրել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը[8][9], ԱՄՆ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջոշ Էրնսթը[10], Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին[11] և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել են ահաբեկչական ակտը[12]։ Պակիստանի և Մեծ Բրիտանիայի կրիկետի ազգային հավաքականները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։ Բոլոր խաղացողները կրել են սև թևկապ` ի սատար զոհվածների հիշատակին[13]։

Facebook սոցիալական կայքը ակտիվացրել է «Facebook Safety Check» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս մարդկանց կայքում ցույց տալու, որ իրենք ապահով վայրում են գտնվում[14]։

Ահաբեկչության պատասխանատուներԽմբագրել

Եվ Պակիստանի թալիբները, և ԻԼԻՊը իր վրա է վերցրել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը։ Անգամ ԻԼԻՊը հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունը իրականացվել է «Պակիստանի ոստիկանության և պաշտպանության նախարարության սանձարձակ գործողությունների դեմ»[15][16][17]։

Այդուհանդերձ, Ջամաթ ուլ Ահրար խմբավորումը, որը թալիբանի պակիստանյան ճյուղի ահաբեկչական խմբավորումներից է, նույնպես իր վրա է վերցրել հոսպիտալի վրա հարձակման պատասխանատվությունը[18][19]։ Խմբավորումը սպառնում է, որ նոր ահաբեկչություններ տեղի կունենան, մինչև «իսլամական արմատական կարգեր չհաստատվեն Պակիստանում»[20]։

Երկրում եռօրյա սուգ էր հայտարարվել։ Պակիստանի դեսպանատներում բացվել էին սգո մատյաններ, որտեղ ցավակցական գրառումներ են կատարել աշխարհի մի շարք երկրների ղեկավարներ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Death toll in Quetta civil hospital blast soars to 74 - Pakistan - Dunya News»։ Վերցված է 2016-08-14 
  2. «Quetta blast: Another victim dies, death toll rises to 74 | ARY NEWS»։ arynews.tv։ Վերցված է 2016-08-14 
  3. Mann Tanveer (օգոստոսի 8, 2016)։ «93 mourners dead after bomb explodes at hospital in Pakistan»։ metro.co.uk։ Վերցված է օգոստոսի 10, 2016 
  4. «55 killed, over 100 injured in blast at hospital in Pakistan's Quetta»։ The Times of India։ օգոստոսի 8, 2016։ Վերցված է օգոստոսի 10, 2016 
  5. Dua Ruchi (օգոստոսի 8, 2016)։ «93 killed, over 120 injured in bomb attack at hospital in Pakistan's Quetta»։ Indiatoday.in։ Վերցված է օգոստոսի 15, 2016 
  6. «Pakistan hospital blast kills up to 93, at least 120 injured»։ RT News։ օգոստոսի 8, 2016։ Վերցված է օգոստոսի 15, 2016 
  7. Mann Tanveer (օգոստոսի 8, 2016)։ «93 mourners dead after bomb explodes at hospital in Pakistan»։ Metro News։ Վերցված է օգոստոսի 15, 2016 
  8. «Pakistan: Ban condemns ‘appalling’ terrorist attack at hospital in Quetta»։ UN News Center։ օգոստոսի 8, 2016։ Վերցված է օգոստոսի 8, 2016 
  9. Ayaz Gul (օգոստոսի 8, 2016)։ «Suicide Blast At Pakistani Hospital Kills Dozens»։ The Voice of America։ Վերցված է օգոստոսի 8, 2016 
  10. «The Latest: White House Condemns Quetta Hospital Bombing»։ ABC News։ օգոստոսի 8, 2016։ Վերցված է օգոստոսի 9, 2016 
  11. «Afghan president telephones PM Nawaz, conveys condolence on Quetta tragedy - The Express Tribune» (en-US)։ օգոստոսի 11, 2016։ Վերցված է օգոստոսի 11, 2016 
  12. «France condemns Quetta attack, expresses solidarity»։ Samaa TV։ օգոստոսի 8, 2016։ Վերցված է օգոստոսի 9, 2016 
  13. Sport Dawn (օգոստոսի 11, 2016)։ «Pakistan, England observe minute of silence for Quetta blast victims»։ Վերցված է օգոստոսի 11, 2016 
  14. «Pakistan hospital bomb attack kills dozens in Quetta»։ BBC News։ օգոստոսի 8, 2016։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 8, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2016 
  15. Correspondent The Newspaper's Staff (օգոստոսի 9, 2016)։ «Quetta in a daze after massacre»։ Dawn։ Վերցված է օգոստոսի 9, 2016 
  16. «Taliban and ISIS both claim Quetta hospital suicide bombing»։ օգոստոսի 9, 2016։ Վերցված է օգոստոսի 13, 2016 
  17. «RAW-backed LeJ, TTP may have attacked Quetta»։ www.thenews.com.pk (The News Int)։ Վերցված է օգոստոսի 9, 2016 
  18. Aamir Iqbal (օգոստոսի 8, 2016)։ «Suicide blast claimed by Taliban faction in Pakistan claims at least 64 lives»։ The Washington Post։ Վերցված է օգոստոսի 8, 2016 
  19. Syed Ali Shah (օգոստոսի 8, 2016)։ «70 dead as blast hits Quetta Civil Hospital after lawyer's killing»։ Dawn News։ Վերցված է օգոստոսի 8, 2016 
  20. «Pakistani Taliban faction claims responsibility for Quetta hospital bomb blast that killed 75»։ Indian Express։ օգոստոսի 8, 2016։ Վերցված է օգոստոսի 9, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել