Բացել գլխավոր ցանկը

Ակնա լիճ, Ակնալիճ[1], Ակնա լճի ջրամբար, լիճ Հայաստանի Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա, Ակնասար լեռան լանջին, Ծաղկաշեն գյուղից 10 կմ արևմուտք։ Գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման համաձայն[2][3]։

Picto infobox map.png
Ակնա

Ակնա լճի համայնապատկեր
40°17′02″ հս․. լ. 44°55′17″ ավ. ե. / 40.28400° հս․. լ. 44.92131° ավ. ե. / 40.28400; 44.92131
Կոորդինատներ Կոորդինատներ: 40°16′58.55″ հս․ լ. 44°55′16.63″ ավ. ե. / 40.2829306° հս․. լ. 44.9212861° ավ. ե. / 40.2829306; 44.9212861
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Կոտայքի մարզ, Գեղարքունիքի մարզ
Հայելու բացարձակ բարձրությունը 3030 մ
Ավազանի մակերեսը 0,8 կմ²
Ծավալը 0,00391 կմ³
Ամենամեծ խորությունը 25 մ

Ակնա լճի քարտեզ

Ծովի մակերևույթից բարձր է 3030 մետրով, լճի մակերեսը՝ 0,5 կմ²։ Սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, քաղցրահամ։ Մակերեսը կազմում է 0,53 կմ², առավելագույն խորությունը՝ 15 մ, ջրատարողությունը՝ 3,91 միլիոն մ³։

Բովանդակություն

ՋրամբարԽմբագրել

1959 թվականին լիճը պատվարելու միջոցով ստեղծվել է ջրամբար: Այն վերակառուցվել է 1976 թվականին։ Պատվարը հողային է, երկարությունը 360 մ։ Ձմռանը սառցակալում է[4]։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 138 — 992 էջ։
  2. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին»։ www.arlis.am։ 14 oգոստոսի 2008 թվական։ Վերցված է 2015-11-30 
  3. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ»։ www.mnp.am։ Վերցված է 2015-11-30 
  4. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 140 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։