Ակնախոտ մազոտ

բույսերի տեսակ
(Վերահղված է Ակնախոտ սանրակերպից)
Ակնախոտ մազոտ
Ակնախոտ մազոտ
Ակնախոտ մազոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ճրագախոտազգիներ (Orobanchaceae)
Ցեղ Ակնախոտ (Euphrasia)
Տեսակ Ակնախոտ մազոտ (E. hirtella)
Միջազգային անվանում
Euphrasia hirtella

Ակնախոտ մազոտ (լատին․՝ Euphrasia hirtella), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

3-40 սմ բարձրությամբ, գեղձային երկար բազմաբջիջ մազիկներով ծածկված տերևներով ու ծաղկաբույլով միամյա կիսամակաբույծ բույս է։Պարզ ուղղաձիգ ցողունը երբեմն վերին մասում ճյուղավորված է։ Ցողունային տերևները սեպաձև և ձվաձև են։ 3-8 սուր ատամիկներով ծաղկակից տերևները ձվաձև են կամ լայն եռանկյունաձև։ Ծաղիկները հավաքված են երկար ծաղկաբույլերում։ Ինչպես և ամբողջ բույսը, սրածայր ատամիկներով բաժակը ծածկված է գեղձային մազիկներով։ Մուգ շագանակագույն գծերով և ստորին շուրթի վրա դեղին բծով պսակը սպիտակավուն է և հաճախ բաց մանուշակագույն վերին շուրթով։ Պտուղը ձվաձև երկարավուն տուփիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է մարգագետիններում և վերին լեռնային գոտու խոտածածկ լանջերին։ Հանդիպում է Լոռու մարզոմ։ Մեղրատու բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածն ու ծաղիկները։ Ակնախոտի պատրաստուկները հանգստացնում են նյարդային համակարգը և մասնակցում օրգանիզմի ինքնակարգավորման պրոցեսներին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնախոտ մազոտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնախոտ մազոտ» հոդվածին։