Ակնախոտ մազոտ
Ակնախոտ մազոտ | |
Ակնախոտ մազոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ճրագախոտազգիներ (Orobanchaceae) |
Ցեղ | Ակնախոտ (Euphrasia) |
Տեսակ | Ակնախոտ մազոտ (E. hirtella) |
Միջազգային անվանում | |
Euphrasia hirtella |
Ակնախոտ մազոտ (լատին․՝ Euphrasia hirtella), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
խմբագրել3-40 սմ բարձրությամբ, գեղձային երկար բազմաբջիջ մազիկներով ծածկված տերևներով ու ծաղկաբույլով միամյա կիսամակաբույծ բույս է։Պարզ ուղղաձիգ ցողունը երբեմն վերին մասում ճյուղավորված է։ Ցողունային տերևները սեպաձև և ձվաձև են։ 3-8 սուր ատամիկներով ծաղկակից տերևները ձվաձև են կամ լայն եռանկյունաձև։ Ծաղիկները հավաքված են երկար ծաղկաբույլերում։ Ինչպես և ամբողջ բույսը, սրածայր ատամիկներով բաժակը ծածկված է գեղձային մազիկներով։ Մուգ շագանակագույն գծերով և ստորին շուրթի վրա դեղին բծով պսակը սպիտակավուն է և հաճախ բաց մանուշակագույն վերին շուրթով։ Պտուղը ձվաձև երկարավուն տուփիկ է[1]։
Տարածվածություն
խմբագրելԱճում է մարգագետիններում և վերին լեռնային գոտու խոտածածկ լանջերին։ Հանդիպում է Լոռու մարզոմ։ Մեղրատու բույս է[1]։
Նշանակություն
խմբագրելԲուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածն ու ծաղիկները։ Ակնախոտի պատրաստուկները հանգստացնում են նյարդային համակարգը և մասնակցում օրգանիզմի ինքնակարգավորման պրոցեսներին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնախոտ մազոտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնախոտ մազոտ» հոդվածին։ |