Ակելա, միայնակ գայլ, Քիփլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործության հերոս, Մաուգլիի դաստիարակն ու խնամակալը։ Տարիներ շարունակ եղել է իր ոհմակի առաջնորդը։

Ակելա
The Two Jungle Books 1895 Akela, the Lone Wolf.jpg
Տեսակfictional wolf?, գրական հերոս և adventure film character?
ՀեղինակՌեդյարդ Քիփլինգ
Ներկայացված էՋունգլիների գիրքը, Ջունգլիների գիրքը[1], Մաուգլի: Ջունգլիների լեգենդը, Մաուգլի, Q4285530?, Q4285527?, Q4285528? և Q3852390?
Սեռարու
Դերը կատարել ենՋոնկառլո Էսպոզիտո և Փիթեր Մալլան
Akela Վիքիպահեստում

ԿերպարԽմբագրել

«Ակելա» բառը հինդիում նշանակում է «միայնակ»[2]։ Քիփլինգը Մաուգլիի դաստիարակի անվան ընտրությունը բացատրել է «Ակելա» անվան հնչեղությամբ[Ն. 1], որը, ինչպես և վայել է ոհմակի առաջնորդին, կարող է հեշտությամբ հնչել իր ցեղակիցների ոռնոցի ձևով և լայնարձակ տարածություններում լսվել մեծ հեռավորությունների վրա[3]։

Ինչպես նշում է Նյու Յորքի քաղաքային համալսարանի գիտական աշխատակից Շամուտալ Նոյմանը, Ակելան Բագիրա հովազի հետ (անգլիական տարբերակում նա արու ընձառյուծ է) Մաուգլիի արկածների մասին գրքի գլխավոր հերոսի համար հոր կերպարի գրական մարմնավորումն է։ Այնուամենայնիվ, հոր կերպարի ամբողջական լինելու համար Քիփլինգն այն դարձրել է հավաքական. Ակելային, որ ստանձնել էր Մաուգլիի ճակատագրի ողջ պատասխանատվությունը, հոր դերը խաղալ օգնում են իմաստուն պիթոն Կաան, քնկոտ արջ Բալուն և Խատի փիղը[4]։

Լաֆայետում Լուիզիանայի համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Յարբրոն հաստատում է, որ ի ծնե արիստոկրատ Ակելայի՝ միայնակ թափառումների գնալուց հետո ոհմակը վերջանականապես դառնում է անկառավարելի, և գլուխ է բարձրացնում ավազակային վարքագիծը[5]։:

«Ակելան վրիպեց»Խմբագրել

Պատմվածքի հենց սկզբից գայլերի ոհմակի վրա Ակելայի միանձնյա իշխանությունը մշտապես խաթարում էին Շերխան վագրը և նրա հավատարիմ կամակատար Տաբակին, որը հետևում է Ակելայի յուրաքանչյուր քայլին՝ փորձելով նրան վարկաբեկել ոհմակի առաջ։ Երբ ծեր Ակելան հերթական որսի ժամանակ բաց է թողնում ավարը, նրանք չեն թողնում, որ այդ աննշան միջադեպն աննկատելի մնա և դրանից գայլերի ներսում իսկական վիճաբանություն են սարքում՝ ասելով. «Ակելան վրիպեց»։

Քրեստոմատիական այդ արտահայտությունը հետագայում դարձել է թևավոր խոսք[6], որը մինչ օրս օգտագործվում է սոցիալ-քաղաքական ինտրիգների համատեքստում, երբ քաղաքական, պետական կամ հասարակական այս կամ այն գործչի հակառակորդները փորձում են հասարակության ուշադրության բևեռել նրա կողմից թույլ տրված աննշան սխալի վրա։ Արտահայտությունն օգտագործվում է նաև այլաբանորեն. լուրջ հաշվարկի, սխալի վերաբերյալ կամ որպես ծաղրական մեկնաբանություն մարդու վարքագծին, որը բացահայտորեն չարախնդում է իր մերձավորի սխալի վրա[7]։ Քիփլինգն այդ դրվագը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Երբ ոհմակի առաջնորդը վրիպում է, նրան անվանում են մահացած գայլ, չնայած որ նա դեռ կենդանի է, քանի որ նրան շատ քիչ է մնացել ապրելու»։

ՆշումներԽմբագրել

  1. Չնայած, ըստ Քիփլինգի, ավելի մեծ հնչեղության համար այն պետք է արտասանել որպես Ակ-կայ-լա (անգլ.՝ Uk-kay-la):

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The Walt Disney Company The Jungle Book Press Kit
  2. Bahri, Hardev. Akela // Learners' Hindi-English dictionary. — 29th edition. — Dillī: Rajpal & Sons, 2010. — P. 5. — 758 p. — ISBN 978-81-7028-002-6
  3. Kipling, Rudyard. The World After the War, 1920—24. Letter to Norman Danvers Power, 7 January 192[1] // Letters of Rudyard Kipling / Selection and editorial by Thomas Pinney. — Iowa City: University of Iowa Press, 2004. — Vol. 5. — P. 43. — 584 p. — ISBN 0-87745-898-7
  4. Noimann, Chamutal. Animals as Father Surrogates in Rudyard Kipling's The Jungle Book and Frances Hodgson Burnett's The Secret Garden // Dicky Birds That Never Die: Substitute fathers in Victorian and Edwardian Children's Literature. — Ann Arbor, MI: UMI Microform, 2007. — P. 60,61. — 161 p. — ISBN 0-5492-6924-X
  5. Yarbrough, Wynn William. Conclusion // Masculinity in Children's Animal Stories, 1888-1928: A Critical Study of Anthropomorphic Tales by Wilde, Kipling, Potter, Grahame and Milne. — Jefferson, North Carolina: McFarland & Company, Inc., 2011. — С. 170. — 195 с. — ISBN 978-0-7864-5943-8
  6. Душенко К. В. Киплинг, Джозеф Редьярд // Словарь современных цитат: 5200 цитат и выражений ХХ и XXI вв., их источники, авторы, датировка. — 4-е изд., испр и доп. — М.: Эксмо, 2006. — С. 214. — 832 с. — ISBN 5-699-17691-8
  7. Серов В. В. Акела промахнулся // Крылатые слова: Энциклопедия. — М.: Локид-Пресс, 2003. — 830 с. — ISBN 5-3200-0427-3