«Ակբուզատ» (բաշկիրերեն՝ Аҡбуҙат), բաշկիրական էպոս (կուբաիր), Ուրալ-Բատիրի և նրա հետնորդների մասին հերոսական հեքիաթների շարքից («Ուրալ-Բատիր», «Բաբսակ և Կուսեկ» և այլն)։

Ակբուզատ
բաշկիրերեն՝ Аҡбуҙат
Ակբուզակի պատկերը Կիգինսկի շրջանի դրոշի վրա
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհերոսական վեպ
Բնագիր լեզուբաշկիրերեն

Նկարագրություն խմբագրել

1910 թվականին այն գրի է առել Մուխամետշա Բուրանգուլովը սեսեն-Գաբիտից[1]։ Էպոսի երկրորդ տարբերակը նա գրի է առել 1917 թվականին, Օրենբուրգի նահանգի Օրենբուրգի շրջանի Բուրզյան Վոլոստի Բաբալարովո գյուղում (այժմ՝ Կույուրգազինսկի շրջան, Բաշկորտոստան) ժողովրդական սեսեն Ղաթիաթուլլա Բիկկուջինից։

Էպոսում մեծ տեղ են զբաղեցնում ժողովրդական դիցաբանության պատկերները, հնագույն մարդկանց պատկերացումները աշխարհի կառուցվածքի մասին։ Ավանդության մեջ բանաստեղծական և արձակ տեքստերը հերթափոխվում են, և սրա հետ է կապված նաև կուբայրի կատարման ինքնատիպությունը։ Արձակ հատվածը պատմում է սեսենը սովորական պատմողական ձևով, բանաստեղծական տեքստը կատարվում է ասերգության մեղեդու ձևով։

Էպոսում կան բազմաթիվ մոտիվներ, դրվագներ, պատկերներ, որոնք այն կապում են «Ուրալ-Բատիր» էպոսի հետ, օրինակ՝ Խումայ, Կախկախա, Շուլգեն, Ակբուզատ կերպարները, կախարդական ադամանդե թրի խորհրդանիշը և այլն։ Այս առասպելական կերպարներն ունեն կոմպոզիցիոն կարևոր հատկանիշ և գաղափարա-գեղարվեստական մեծ արժեք։ Երկու ստեղծագործություններում էլ իրադարձությունները տեղի են ունենում Ուրալյան լեռների տարածքում։

Բովանդակություն խմբագրել

 
Ակբուզատ ձիու արձան Յիլկիսիկկան լճի մոտ, Բուրզյանսկի շրջան, Բաշկորտոստան (2019)

Սյուժեի հիմքում իրական աշխարհն է՝ կյանք և սովորույթներ, բաշկիրների հնագույն սովորույթներ և պատկերացումներ երջանիկ ապագայի մասին[2]։ Էպոսի բովանդակությունը առասպելական հերոսական ստեղծագործություն է։ Էպիկական հեքիաթի հիմնական թեման բատիրի (հերոսի) պայքարն է հանուն մարդկանց երջանկության, հանուն արդարության հաղթանակի[3]։

Էպոսի գլխավոր հերոս Խաուբան-Բատիրը իր հոր՝ Սուրա-Բատիրի, պապ Իդելի և նախապապ Ուրալ-Բատիրի ազնվական գործերի շարունակողն է։

«Ակբուզատ» էպոսում Խաուբանը գնում է Շուլգենի ստորջրյա թագավորություն՝ փնտրելու դիվաների կողմից գողացված Ակբուզատին և Ուրալ Բատիրի ադամանդե թուրը։ Նա ոչնչացնում է դիվաներին (дейеу- հսկա մարդնման գերբնական էակներ) և վիշապներին, ոչնչացնում է ստորջրյա թագավորությունը, որտեղ բնակվում է չար և դավաճան տիրակալ Շուլգենը։ Իր թագավորությունից Խաուբենը ազատում է Ակբուզատի ձիուն` Տուլպարին (թևավոր), որի հետնորդները մինչ օրս հավատարմորեն ծառայում են մարդկանց։ Ձիու հետ նա վերադառնում է երկիր և իր ժողովրդին ազատում Խան Մասիմի ստրկությունից։

Հետո նա վերադառնում է լիճ և ստորջրյա թագավորության տիրակալին մանր կտորների է բաժանում, իսկ բնակիչներին վերածում օձերի, դոդոշների և չղջիկների։ Փրկում է յոթ բատիրներին՝ Կիպսակ Բատիրին, Կատայ Բատիրին, Տոկլես Բատիրին, Թամյան Բատիրին, Յուրմատի Բատիրին և Տաբին Բատիրին՝ բաշկիրական յոթ տոհմերի հիմնադիրներին։ Հաղթելով թշնամիներին և ազատելով դիվաների կողմից գողացված աղջիկներին՝ Խաուբանն ամուսնանում է ստորջրյա թագավոր Ներկեսի դստեր հետ[4]։

Ժամանակակից մշակույթում խմբագրել

Կոմպոզիտոր Ա. Ա. Էյխենվալդը բաշկիրական «Ակբուզատ» էպոսի հիման վրա գրել է «Տափաստան» օպերան, որն առաջին անգամ բեմադրվել է 1931 թվականին Սամարայի օպերային թատրոնի բեմում[5]։

Նաև էպիկական լեգենդի հիման վրա կոմպոզիտորներ Հ. Զաիմովը և Ա. Սպադավեկկիան ստեղծել են «Ակբուզատ» («Կախարդական ձին») օպերան։ 1942 թվականին օպերան առաջին անգամ բեմադրվել է Բաշկիրիայի օպերայի և բալետի թատրոնում։

Բաշկորտոստանի շրջանների գերբեր Ակբուզատ ձիու պատկերով խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Башкирские сэсэны». web.archive.org. 2016 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  2. Статья в Башкортостан: Краткая энциклопедия Արխիվացված 2013-10-06 Wayback Machine
  3. «Отражение традиций создания семьи в древних башкирских эпосах». archive.wikiwix.com. Ватандаш. 2018. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  4. «Акбузат». web.archive.org. 2013 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  5. «Котов В.Г. Башкирский эпос Урал-батыр. Историко-мифологические основы» [«Բաշկիրական «Ուրալ-Բատիր» էպոսը. Պատմական և դիցաբանական հիմքերը»]. Библиотека исторической литературы (ռուսերեն). 2006. էջ 408. ISBN 5-7501-0695-0. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել