Ակասի Կայկիո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ակասի Կայկիո (չինարեն՝ 明石海峡大橋) կախովի կամուրջ Ճապոնիայում, իրար է միացնում Հոնսյու կղզու Կոբե քաղաքը Ավաձի կղզու քաղաքի հետ։ Կամրջի շինարարությունը սկսվել է 1988 թվականին և ավարտվել 1998 թվականի ապրիլի 5-ին։ Ճապոնական այս կառույցը աշխարհի ամենաերկար կախովի կամրջի տիտղոսը խլել է Դանիայի Սփրոգո և Զելանդիա կղզիների միջև գտնվող մեծ գոտի (Սթորեբաելթ) կոչվող կամրջից։ Վերջինիս կենտրոնական մասը մոտավորապես 1700 մ էր։ Նրա շինարարությունն ավարտվել էր Ակասի-Կայկյոյից մի փոքր շուտ՝ 1998 թվականին։ Ակասի-Կայկյոն հայտնի է նաև որպես Մարգարտյա կամուրջ։ Նրա շինարարության մեջ ներգրավվել է 2 միլիոն մարդ։ Շինարարությունը տևել է տասը տարի՝ և այն արժեցել է 3,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Կամրջի շինարարության ժամանակ պետք էր հաշվի առնել, որ աշխարհի ամենածանրաբեռնված ծովային փոխադրումների ճանապարհի՝ Ակասի նեղուցի խորությունը գերազանցում է 100 մ, դրա արագ ծանծաղուտային հոսանքը, Ռիխտերի սանդղակով մինչև 8,5 բալ ուժգնությամբ երկրաշարժերին դիմակայելու անհրաժեշտությունը և ժամում մինչև 180 մղոն 290 կմ արագությամբ թայֆունները։ 1995 թվականին կամուրջը դիմացավ Կոբեի երկրաշարժին, որի ուժգնությունը կազմում էր 7,3 բալ՝ ըստ Ռիխտերի սանդղակի, թեպետ երկրաշարժի արդյունքում կենտրոնական մասը երկարեց մոտավորապես 1 մ։ Ամենա մեծ հենասյունները ծովի մակերևույթից բարձր են 300 մ, իսկ կամրջի երկարությունը օրվա ընթացքում կարող է փոփոխվել ավելի քան 2 մ։
Ակասի Կայկիո 明石海峡大橋 | |
---|---|
կամրջի ընդհանուր տեսքը | |
Անունով | Ակաշի |
Այլ անվանում(ներ) | Պեռլ կամուրջ |
Երկիր | Ճապոնիա |
Տեղանք | Տարումի-կու և Awaji? |
Տեսակ | կախովի կամուրջ, պողպատե կամուրջ և ճանապարհային կամուրջ |
Թռիչքների քանակ | 3 |
Հատում է | Ակաշի |
Ճանապարհ | Honshū-Shikoku Bridge Project? և 100 bridges in Japan? |
Կառուցվել է | 1998 |
Կառուցող | Honshu-Shikoku Bridge Authority |
Հիմնական թռիչք | 1 991 մ |
Երկարություն | 3 911 մ |
Հենասյան բարձրություն | 65.72 մ |
Շինարարության սկիզբ | 1988 |
Բացման տարեթիվ | ապրիլի 5, 1998 |
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակասի Կայկիո» հոդվածին։ |