Ախուրա[1] (ադրբ.՝ Axura), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։

Գյուղ
Ախուրա
Axura
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՇարուրի շրջան
ԲԾՄ1203 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն1․448 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Ախուրա (Ադրբեջան)##
Ախուրա (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Հնում Ակոռի անվան տակ մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառի կազմի մեջ։

Ախուռի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում։ Գտնվում էր Նորաշենի շրջանում, Նորաշենից 19 կմ հեռու, Արփա գետի ձախ վտակ Կաբախլըչայ գետի միջին հոսանքի աջ ափին։

Նախկինում եղել է հայաբնակ գյուղ։

Սյունիքի Սմբատ իշխանը 1261 թվականին Ակոռի գյուղը Ավիշ գյուղի և Անապատ վանքի հետ միասին նվիրել է Նորավանքին` որպես սեփականություն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 125