Ախոբլանկո (ajoblanco, երբեմն գրվում է ajo blanco) իսպանական սառը ապուր, Գրանադայի ու Մալագայի տիպիկ ուտեստ է, հայտնի է նաև Էստրեմադուրեյում։ Այս ուտեստը նման է գասպաչոյին, պարունակում է նրա գլխավոր 4 բաղադրամասերը՝ ջուր, ձիթպտուղ, սխտոր և հաց։

Ախոբլանկո
Ախոբլանկոյի բաղադրիչները
Գրանադա, Մալագա
Ծագում
Տեսակուտեստ
Ենթատեսակապուր և սառը ապուր
Առաջացման երկիրՍևիլյա կամ Մալագա
Բաղադրամասեր
Հիմնական

հաց
սխտոր ջուր

ձիթապտուղ
Հնարավորնուշ
քացախ

Բաղադրամասեր խմբագրել

Ախոբլանկոյի բաղադրամասերը հետևյալներն են՝ հաց, մանրացված նուշ, սխտոր, ջուր, ձիթապտղի յուղ, աղ և ոչ միշտ քացախ։ Հաճախ մատուցվում է խաղողի կամ կիտրոնի կտորների հոտ։ Նուշի բացակայության ժամանակ կարելի է փոխարինել ալյուրի ու եփած լոբով։

Պատմություն խմբագրել

Ուտեստը, ինչպես կարգն է առաջացել է Ալ-Անդալուսիայում, հաշվի առնելով որ գլխավոր բաղադրամասը նուշն է։ Այն հայտնաբերել են կա՛մ Սևիլյայում, կա՛մ Մալագայում, չնայած ճշգրիտ առաջացման վայրը նշված չէ։

Պատրաստման եղանակ խմբագրել

Հացը, որպես կանոն պետք է լինի չոր։ Նուշն ու սխտորը խառնվում են (երբեմն քացախի հետ), ջարդիչի ու հավանգի օգնությամբ։ Խառնուրդին ավելացնում են ջուր եւ ձիթապտղի յուղ մինչև դառնա էմուլսիայի նման։

 
Ախոբլանկո եփված կարտոֆիլի հետ

Գրանադայի մի քանի մարզերում ախոբլանկոն մատուցվում է եփված կարտոֆիլի հետ, այդ դեպքում ապուրը պատրաստվում է ավելի քան նոսր, որպեսզի հեշտ կինի այն խմել միանգամից բաժակով։ Մալագայում այն մատուցվում է մուսկաթային խաղողի և երբեմն ուրիշ թարմ բանջարեղենների կտորների հետ, այնպիսիների, ինչպիսիք են խնձորն ու սեխը։ Ներկա ժամանակում ախոբլանկոն ևս մատուցվում է այլ մրգերի ու բանջարեղենների հետ։

Ամեն տարի սեպտեմբերի 2-ին Ալմաչար քաղաքում և Մալագայի այլ քաղաքներում կազմակերպվում է ախոբլանկոյին նվիրված միջոցառում։

Աղբյուրներ խմբագրել